Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ 1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Երկրաշարժ է տեղի ունեցել Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով


Հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռության ներկա միտումները. ինչ ունենք այսօր

Blog

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Մաս առաջին

Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ հայկական և ադրբեջանական տեղեկատվական սեգմենտներում ակտիվ քննարկումներ են ծավալվում ՌԴ-ի կողմից ՀՀ-ին 200 մլն ԱՄՆ դոլար վարկի տրամադրման վերաբերյալ: Նշենք, որ այս վարկի գումարը ՀՀ-ն օգտագործելու է ՌԴ-ից զենք գնելու և սեփական զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրելու համար: Քննարկմանը նոր որակ ու սրություն հաղորդեց այն, որ ռուս փորձագետների կողմից դաշտ նետվեց այն դրույթը, թե ՀՀ-ն ՌԴ-ից «Իսկանդեր» տիպի մարտավարական հրթիռներ է գնելու, որը հարձակողական զինատեսակ է և կփոխի Հարավային Կովկասի ուժային հարաբերակցության առկա պատկերը: Ի դեպ, մինչ օրս ռուսական կողմն այս առթիվ ոչ հաստատում, ոչ հերքում չի ներկայացրել:

Չանդրադառնալով գործարքի՝ երկու երկրներում էլ առկա «քարոզչական» և «հուզական» բաղադրիչին՝ փորձենք հասկանալ, թե այսօր ռազմական հավասարակշռության տեսանկյունից ինչ վիճակ ունենք ԼՂ կոնֆլիկտի գոտում: Սա կարևոր է առաջին հերթին այն տեսանկյունից, որ հիմքեր կտա մեզ ըմբռնելու, թե որքանով այդ ֆինանսական միջոցների օգտագործումը կանդրադառնա ռազմական պարիտետի փոփոխման վրա: Այդ նպատակով դիտարկենք հակամարտության կողմերի տիրապետման տակ առկա զինտեխնիկայի և մարդկային ռեսուրսների ընդհանուր նկարագիրը (ԼՂ վերահսկողության տակ առկա ռեսուրսները պաշտոնական տվյալների բացակայության պատճառով դիտարկման ենթական չեն):

Զինված ուժերում որոշել առկա սպառազինության տարատեսակները և չափել դրանց քանակը բավական բարդ է: Որպես կանոն, այս պարագայում անհրաժեշտ տեղեկատվության հիմնական աղբյուր են ծառայում թեմատիկ միջազգային զեկույցները (Military Balance report, SIPRI Arms Transfers Database, Janes world armies և այլն), միջազգային մամուլը, ՄԱԿ սպառազինությունների շրջանառությունը կանոնակարգող փաստաթղթերը (The Global Reported Arms Trade, The UN Register of Conventional Arms), պաշտոնական հայտարարությունները և երբեմն էլ «մասնավոր» բնույթի տեղեկատվությունը: 
Ըստ բրիտանական՝ «Military Balance 2013/14» զեկույցի ՀՀ զինված ուժերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 44,8 հազ., որտեղ ցամաքային զինուժի քանակը 41,8 հազ. է (ըստ «Janes World Armies 2012»-ի տվյալների ՀՀ-ի զինուժի թվաքանակը կազմում է 41,7 հազ.): Հասանելի տվյալների համադրության արդյունքում կարող ենք արձանագրել, որ սպառազինությունների մասով ՀՀ(ԼՂՀ)-ի զինուժում առկա պատկերը մոտավորապես այսպիսին է: Որպես բանակային հիմնական տանկ կիրառվում են Т-72 և նրա որոշ բարեփոխված տարբերակները: Մնացած զինտեխնիկայի առումով ունենք հետևյալ իրավիճակը. հետևակի մարտական հիմնական մեքենաներն են՝ БМП-1, 2, БМД-1, հիմնական զրահափոխադրիչները՝ БТР-60,-70,-80А, МТ-ЛБ, մարտական հետախուզական մեքենաները՝ БРМ-1/K, БРДМ-2, ГАЗ-2975 «Тигр», ինքնագնաց հրետանին՝ 2С1 «Гвоздика», 2С3 «Акация», քարշակվող հրետանին՝ Д-30, МТ-12, Д-1, 2А36 «Гиацинт-Б», Д-44, -20, ականանետերը 2Б14-1 «Поднос», 2Б 24, М-120, ПМ-38, 2Б11/ 2С12 «Сани», նռնականետերը՝ АГС-17 «Пламя», АГС-30, հակատանկային սպառազինությունը՝ РПГ-7, 18, 27, 9К11 «Малютка», 9К135 «Корнет», 9К111 «Фагот», 9К115 Метис, Milan, 9К111-1 «Конкурс», 9К114 «Штурм-С», СПГ-9 «Копьё», համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը՝ БМ-21 «Град», БМ-27 «Ураган», M-80, AR1A, Ն-2, մարտավարական հրթիռային համալիրները` 9К79-1 «Точка-У», 9К72 «Эльбрус», ինքնաթիռները՝ Су-25К/25УБК, Aero L-39 39С Albatros, Як-52, Як-18, Ил-76М/ТД, A319CJ, ուղղաթիռները՝ Ми-2, Ми-8МТ, Ми-9, Ми-17-1В, Ми-24П/К/Р, անօդաչու թռչող սարքերը՝ Կռունկ 25-1, Կռունկ 25-2, Բազե, ՀՕՊ-ն՝ 9К33М3 «Оса-АКМ», 9К35 «Стрела-10СВ», 2К11«Круг», 2К12М3 «Куб-М3», С-125 «Нева», С-300ПТ/ПС, ЗСУ-23-4 «Шилка», ЗУ-23-2, С-60:

ՀՀ-ի զինուժի հետ համադրելի գործակցության ներքո պետք է դիտարկել նաև ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմաբազան: Այն (անձնակազմի թիվը մինչև 5հազ.) ՀԱՊԿ շրջանակներում երկկողմ ձևաչափով ապահովում է ՀՀ անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում կիրառման ենթակա իր զինանոցում ունի տարաբնույթ զինատեսակներ, որոնցից հիշատակման արժանի են. համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը՝ БМ-21 «Град», БМ-30 «Смерч», ինքնաթիռները՝ МиГ-29, ուղղաթիռները՝ Ми-8МТ, Ми-8СМТ, Ми-24П, ՀՕՊ համալիրը՝ 9К37М1-2 «Бук-М1-2», 2К12М3 «Куб-М3», С-300В:

Նման ցուցիչներով դիտարկելով Ադրբեջանի զինված ուժերը՝ ստանում ենք հետևյալ պատկերը. (նշենք, որ ուսումնասիրման ենթարկվել են Ադրբեջանի զինուժի ցամաքային և ռազմաօդային ուժերի տիրույթին պատկանող տեխնիկական միջոցները): Այսպես. «Military Balance 2013/14» զեկույցի համաձայն Ադրբեջանի ազգային բանակի թիվը կազմում է 66,9 հազ., որից ցամաքային ուժերը կազմում են 56,8 հազ.: Ըստ «Janes World Armies 2012»-ի տվյալների՝ 57 հազ.: Ադրբեջանի զինված ուժերի հիմնական տանկերն են՝ Т-72, Т-90С: Որպես հետևակի հիմնական մարտական մեքենաներ դիտվում են՝ БМП-1, 2, 3М, БМД-1, զրահափոխադրիչներ՝ БТР-60,- 70, -80А, БТР-Д, МТ-ЛБ, մարտական հետախուզական մեքենաներ՝ БРМ-1, БРДМ-2, Matador, Marauder, Otokar Cobra, Land Rover Defender, ինքնագնաց հրետանի՝ 2С9 «Нона-С», 2С31 «Вена», 2С1 «Гвоздика», 2С3 «Акация», 2С19 «Мста-С», ATMOS 2000, 2С7 «Пион», քարշակվող հրետանի՝ Д-30, 20, 2А36 «Гиацинт-Б», М-46, Д-44, МТ-12, հակատանկային սպառազինություն՝ IMI Shipon, «Скиф», 9К11 «Малютка», 9К135 «Корнет», 9К111 «Фагот», 9К115 Метис, Spike-LR, 9К111-1 «Конкурс», 9К123 «Хризантема-С», СПГ-9 «Копьё», համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ БМ-21 «Град», БМ-27 «Ураган», БМ-30 «Смерч», ТОС-1А «Солнцепёк», T-300 Kasırga, T-122 SAKARYA, T-107 «Boran», LAR-160, Lynx Extra, Lynx GradLAR, RAK-12 «Plamen», մարտավարական հրթիռային համալիրներ՝ 9К79-1 «Точка-У», ականանետեր 2Б14-1 «Поднос», 2Б24, 2Б11/ 2С12 «Сани», ПМ-38, Dual Purpose Mortar, М-71 Ashyrym, Soltam K6 CARDOM, HY1-12, ինքնաթիռներ՝ МиГ-29МУ1/УБ, МиГ-25ПД(С)/РБ, МиГ-21, Су-25/25УБ, Су-17/17У, Су-24, Aero L-29 Delfin, Aero L-39 39С Albatros, Ан-12, Як-40, УАЗ, ուղղաթիռներ՝ Ми-2, Ми-8Т/МБ, Ми-17-1В, Ми-24/Ми-24G Super Hind Mk.IV, Ми-35М, Ка-27/32, անօդաչու թռչող սարքեր՝ Orbiter 2M, Aerostar, Searcher Mk II, Heron, Elbit Hermes 450, ՀՕՊ՝ 9К33-1Т «Оса», Т38 «Стилет», 9К37МБ «Бук-МБ», 9К35 «Стрела-10СВ», 9К332МЭ «Тор-М2Э», 2К11«Круг», С-125 «Печора-2ТМ», С-200В «Вега», С-300ПМУ2 «Фаворит», Barak-8, ЗСУ-23-4 «Шилка», ЗУ-23-2, С-60, 9К32 «Стрела-2»/9К32М «Стрела-2М», 9К32 «Стрела-3»:

Հարկ է նշել, որ եթե ՀՀ-ն իր սահմանի կամ նրա՝ առնվազն մի քանի հատվածի անվտանգությունն ապահովում է ՌԴ-ի զին.ստորաբաժանումների հետ համատեղ, ապա Ադրբեջանն իր սահմանային ողջ տարածքի (օդային, ցամաքային, և ջրային) անվտանգությունն ապահովում է բացառապես սեփական ուժերով:

Փաստորեն այս պահի դրությամբ ԼՂ համակարտության գոտում (ԼՂ ՊԲ չհաշված) ունենք երկու՝ զինապահովվածության տեսանկյունից հիմնականում/մեծամասամբ համադրելի ներուժ ունեցող երկու բանակներ: Սակայն առկա ռազմ. ռեսուրսների պարագայում, այդ բանակներն արդյունավետության տարբեր ինդեքսներ են ցուցաբերում: Դրանք դրսևորվում են առաջադրված խնդիրներն ավել կամ պակաս հաջողությամբ լուծելու գործընթացում: Ներկայացված դիտարկումները վերաբերում են միայն բանակների ստատիկ հզորությունների գնահատմանը, որը ռազմական հավասարակշռության առկա իրողությունների միայն մի կողմն է: Հասկանալու և չափելու համար, թե արդյոք ինչ չափով կխախտվի ռեգիոնում ռազմական հավասարակշռության ինդեքսը ռուսական 200 մլն վարկի միջոցներով ՀՀ-ի կողմից զենք ձեռք բերելու հարցում, մենք պետք է չափումներ կատարենք ռազ. հավասարակշռության հետ կապված նաև այլ ոլորտներում՝ ռազմ. ծախսեր, բարոյահոգեբանական պատրաստվածություն, սահմանային զոհեր և այլն:

Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը․ Ռեզայի Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է ADNOC ընկերության երկու նավի վրա Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ) Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԿուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ 100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը Գերմանիայում խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանել են մոտ 1,800 մարդու Ճապոնիայում «աննախադեպ» տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել Փաստորեն ՀՀ ոստիկանությունը պետք է կարողանա ճշգրիտ որոշել, թե միմյանց նկատմամբ թշնամական հարաբերություն ունեցող որքան մարդ կա երկրում. Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին Նավթի գները նվազել են Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան Ուկրաինայի ԶՈՒ կողմից Տվերի մարզում իրականացված հարձակման հետևանքով վնասվել է Wildberries-ի պահեստը 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան Ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասին41-ամյա Ռոնալդուն անսովոր տեսքով միացել է Ալ-Նասրին Լույս չի լինելու 2020 թվականի պшտերազմից հետո Ադրբեջանում ակшնների զnհ է դարձել 436 մարդ․ Ադրբեջանի ԱԳՆ Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ամենադիտված