Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Այն, որ կրոնը քաղաքականության համար ծառայում է որպես դրսևորման հարթակ պարզից էլ պարզ է:

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Մեզ շրջապատող յուրաքանչյուր գործընթաց ունի իր տրամաբանական դինամիկ բնույթը, որը արդեն գլոբալիզացիայի ժամանակաշրջանում առավել ցայտուն բնույթ ընդունեց հանդես գալով կարծես թե քաղաքակրթությունների սուր բախմամբ` արևելք-արևմուտք հակադիր թևերում: Ինչպես գիտենք պետական սահմաններն դարձան առավել թափանցիկ և այդ հանգամանքը առավել մերժողական տարածում գտավ իսլամադավան երկրներում: Դա տրամաբանական դինամիկ բնույթ էր, թե՞ անտրամաբանական դոմինոյի էֆեկտ իսլամադավան երկրներում` այնուհետև դրա սահմաններից դուրս, թե՞ “ոսկե ավանակի” հայտնի մեթոդիկան, թերևս ոչ ոք հստակ ասել չի կարող, բայց ուսումնասիրելով պետությունների անցյալի վառ պրակտիկան այնքան էլ դժվար չէ ժամանակաշրջաների միջև զուգահեռներ անցկացնել և տեսնել հայտնի մահակի քաղաքականության, մարշալի պլանի կամ էլ մոնրոյի դոկտրինի կրկնապատկումներն արդեն լատինական ամերիկայի սահմաններից դուրս:

Այսպիսով անցում կատարելով պատմական ժամանակագրությունից` ստրկատիրությունից, ֆեոդալիզմից, կապիտալիզմից հասնում ենք կարծես թե քաղաքակրթությունների բախման ստրկաֆեոդալակապիտալիստական խառը մի փուլ, որտեղ մշտապես բախվում ենք միջքաղաքակրթական բախումների և տարածաշրջանային մի շարք հակամարտությունների:

Գլոբալիզացիայի ժամանակաշրջանում իսլամադավան երկրները առավել ծայրահեղական դրսևորումներ ցուցաբերեցին, որը կապված է մի շարք դերակատարների հետ: Նախ փորձենք հասկանալ թե ի՞նչ է իսլամը. Առաջին հայացքից զուտ կրոնական “ասպեկտ” գաղափարախոսությամբ ընկալվող իսլամը չի կարելի ընդունել զուտ կրոնական ուղղվածություն ունեցող եզրույթ, իսլամը հանդիսանում է կյանքի համապարփակ օրենք, իսլամը ղեկավարում է կյանքի` հանրային, բարոյական, քաղաքական, տնտեսական, հանրային ոլորտները: 

“Արաբական գարունն”, որը սկզբնավորվեց ավտորիտար և կոռուպացված վարչախմբերի դեմ ուղղված զանգվածային ելույթներով իր հերթին ավելի սրելով շիա-սուննիական հակամարտությունն արդեն իսկ գլոբալիզացիայի դարաշրջանում իր սահմաններից դուրս “հոսեց” անմիջապես սպառնալիք հանդիսանալով եվրոպայի համար: Ո՞րն էր գլոբալիզացիայի բացասական ազդեցությունը:

Գլոբալիզացիան աստիճանաբար կարող է հանգեցնել ազգային արժեքների կորստին: Այն հատկապես ցավոտ է ընկալվում ավանդական ու կիսաավանդական հանրությունների կողմից, որովհետև գլոբալիզացիոն գործընթացները նրանց կողմից ընկալվում են որպես բռնի ներխուժում դարերով ձևավորված իրենց աշխարհ, մշակույթ, կրոն և առհասարակ իրենց արժեքային համակարգ:
Նշենք, որ այս կրոնի բուն գաղափարախոսությունն ինքնին աղավաղված է կրոնը կրող որոշակի խմբերի, անհատների, անգամ ոչ կրող պետությունների կողմից, որոնք իրենց արտաքին քաղաքականության մեջ բավականին ակտիվ կերպով օգտագործում են այն տարբեր նպատակներին ծառայեցնելու համար:

Առավել բացասական երանգ հաղորդելով ասվածին նշեմ, թե Եվրոպայի և թե ԱՄՆ-ի քաղաքականության բազմերանգ ֆոնին կարող ենք նկատել, թե արհասարակ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրոնական լծակներն ինչ կերպով են ուղղորդվում դեպի իսլամադավան երկրներ կամ հանուն այդ երկրների արտաքին քաղաքականության կուրսի ինչպիսի հետևանքներ են ունեում: Սրա վառ օրինակ կարող է հանդիսանալ արևմտյան “ժողովրդավարության” բուռն քարոզների և ոչ ժողովրդավար միջոցների դիմելու և որպես “հաշտարարի” միջամտումը այդ տարածաշրջաններ` հետագայում ձեռք բերելով թշնամի-բարեկամ երկակի ստատուսը: Կարծում եմ բոլորդ էլ քաջատեղյակ էք Լիբիայի, Սիրիայի և այլ տարածաշրջանների արևմտյան-բենլադենյան փնտրտուքների և նավթային պաշարների պաշտպանման խաղաղարար “գործուղումների” մասին:
Այսպիսով եվրոպան և մուսուլմանական աշխարհը կարող ենք ասել կապված են մեծամասամբ տնտեսական “բախտով”, սակայն ոչ քաղաքական, առավել ևս մշակույթային և կրոնական:

Տնտեսական առումով եվրոպական երկրները և ԱՄՆ-ն տնտեսական թափանցիկության հետ մեկտեղ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) միջոցով փորձեցին ներթափանցել իսլամադավան երկրներ. այսպիսով իրականացվեց տվյալ երկրների շահույթի դուրսբերում, որը իր հերթին տնտեսական կախվածության մեջ գցեց թույլ զարգացած երկրներին: Ինչպես գիտենք ներկայումս դեռևս գլոբալիզացիա ասվածի առջև համառ կերպով Իրանն է փակում իր դռները ազգայնացնելով բոլոր գործարանները և արհասարակ թույլ չթալով օտարերկրյա ուղղակի ներդրումների մուտքը սեփական տարածք: Կարող ենք ասել, որ Իրանը ամբողջապես ռադիկալ մոտեցում է ցուցաբերում: Այսպիսով իսլամադավան երկրներում տնտեսական ազատականացման հետ մեկտեղ վախ առաջացավ սեփական ռեսուրսների կորստի համար:

Իսլամը դարերի ընթացքում ենթարկվել է արևմտյան քաղաքակրթության ինտենսիվ ազդեցությանը, իսկ այսօր արդեն ներքաշվել է արդյունաբերական բարձր տեխնոլոգիաների զարգացումների մեջ՝ իրականում դրան պատրաստ չլինելով, ուստի գլոբալիզացիային անպատրաստ քաղաքակրթությունը հայտնվում է ծանր վիճակում:
Թուրքիան լինելով միակ երկիրը, որը հստակ տարանջատում է վերոնշված համակարգերը, փորձում է պահպանել հավասարակշռությունը դեպի արևելք և արևմուտք: Թուրքիան այսօր վարպետորեն օգտագործում է իսլամական գործոնը: Հանդիսանալով Մերձավոր և Միջին Արևելքի արդյունաբերական տեսակետից առավել զարգացած երկրներից մեկը` Թուրքիան ներկայումս էլ կարող է իսլամական գործոնի օգնությամբ մահմեդական երկրների շուկաները բաց անել իր ապրանքների արտահանման համար: Իսլամական գործոնը ոչ միայն տնտեսական առումով է “երաշխիք” հանդիսանում Թուրքիայի համար, այլ նաև քաղաքական. Դա ակնհայտորեն կարելի է նկատել քաղաքական բուռն զարգացումների, բախումների, կոնֆլիկտային իրավիճակների շրջանում. բավական է հիշել կիպրոսյան հարցը, ադրբեջան-թուրքիա հարաբերությունների դրսևորումը ղարաբաղյան հարցում և նմանատիպ շատ այլ դեպքեր և իհարկե “դեմքեր”:

Գաղութատիրական շրջանում Անգլիան ինչպես է արձագանքում իր սահմաններից դուրս գտնվող հանրույթի մի մասի վերաբնակեցման խնդրին սեփական տարածաշրջանում: Անգլիան ինչպես գիտենք իր ճկուն դիվանագիտության շնոհիվ իր հսկայական գաղութատիրական տերությունները ոչ միայն պահել է հնազանդության մեջ, այլև առավելագույն չափով օգտագործել հսկայական նյութական նաև մարդկային ռեսուրսներ: Պատմությունից հայտնի է Անգլիայի “բաժանիր, որ տիրես” քաղաքական գաղափարախոսությունը: Այժմ պատկերն կարծես թե փոքր ինչ բումերանգի նման անդրադարձ է կատարել և բուն մասնատման նախասկիզբը տրվում է Եվրոպայում, որի վառ օրինակ են հանդիսանում մշտական ցույցերը, բողոքները, անկայուն իավիճակը տարածաշրջանում, ահաբեկչական գործողությունները, որոնք ներկա դարաշրջանի գլխավոր մարտահրավերներից մեկն են հանդիսանում: Մեծ Բրիտանիան, որն ունի հարուստ փորձ և ավանդական կապ իսլամական աշխարհի հետ, այժմ կարողանում է որոշակի երկխոսությունների, առավել “արտոնյալ” պայամնների միջոցով իրավիճակը կայունացնել տարածաշրջանում: Իհարկե, այս իրավիճակը, միայն սպառնալիքի “փաթեթավորված” տարբերակով չպետք է ընդունվի, քանի որ մահմեդական աշխարհի հետ համագործակցությունը ռազմավարական քաղաքականության կարևոր տարրերից մեկն է հանդիսանում, ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Ֆրանսիայի, Գերմանիայի, և եվրոպական մյուս պետությունների համար: 

Ֆրանսիայում` կրոնը համարվում է հավատացյալների անհատական ոլորտը` վերջինս հակադրելով “հանրային բանականությանը”: Ֆրանսիացիների շրջանում անցկացված հարցումը պարզել է, որ անհանգստությունը կապված է ոչ այնքան ներգաղթածների, որքան հենց իսլամի հետ:

Գերմանիան ռազմական առումով փորձում է հարաբերությունները ամրապնդել մահմեդական աշխարհի հետ: Գերմանիան ի տարբերություն Անգլիայի և Ֆրանսիայի նախկին գաղութային անցյալով կաշկանդված չէ: Գերմանիան Իրանից և արաբական երկրներից եվրոպա ամենախոշոր էներգակիրների ներմուծողն է: Գերմանական արդյունաբերությունը ձեռք է բերել արտահանման բավականին “հաջող” շուկա:
Իսկ ո՞րն է այն առանցքային խնդիրը, որը թույլ չի տալիս երկխոսությունը իր բնականոն ընթացքով ուղղորդել և դրան փոքր ինչ տրամաբանական ավարտ տալ: Եվրոպական երկրները չեն կարողանում տարբերակել բազմամշակութայնությունը ձուլումի՞ց, թե իսկապես տեսնում են ապագային սպառնացող իսլամական գործոն և փորձում են թույլ չտալ դրա արմատացած ճյուղերի հետագա տարածումը, ինչպես “քաղցկեղի” դեպքում, բայց միգուցե պարզվի իրականում բուժական որոշակի մեթոդներ գոյություն ունեն, իսկ եվրոպան հույսը դրել էր միայն “ճառագայթման” վրա: Բայց այն, թե եվրոպան իր պատմական շարունակության մաս ընկալում է իսլամական գործոնի առկայությունը, այդքան էլ հուսադրող չէ և ոչ իրատեսական ներկայիս եվրոպական մի շարք պետությունների հաճախակի հակասական արձագանքների փաստից ելնելով:
Խնդրի առկայությունը և նրա հետագա լուծումը, բնականաբար, պահանջում է երկուստեք փոխըմբռնողական և փոխզիջողական համալիր մոտեցում, քանի որ այստեղ ոչ միայն եվրոպական հաճախ սուր հակադարձության քաղաքականության առկայությունն է, որը իհարկե ԶԼՄ-ների սահմաններից այնքան էլ այն կողմ չի անցնում, որքան նաև իսլամական ծայրահեղականների առավել վայրագ հակահարվածը` ահաբեկչական գործողությունների միջոցով, ինչպես նաև գետտոներում արդեն ստեղծված սոցիալական ահաբեկչության առկայությունը, որը արդեն ամբողջովին կրոնական գաղափարախոսությունից անցում է կատարում սոցիալականին:

Հակված եմ հավատալ, որ իրականում, ոչ մի իսլամական կամ եվրոպական արժեքային համակարգ ասվածը գոյություն չունի: Ինչպես աշխարհի տարբեր տարածաշրջաններում սփռված միջէթնիկ սառեցված կոնֆլիկտները, այնպես էլ իսլամական հարցը միգուցե որոշ արաբական երկրների ցածր զարգացվածության, միգուցե հմուտ առաջնորդների ղեկավարման բացակայության պատճառով մշտապես կարողանում են ղեկավարվել միջազգային և տարածաշրջանային էլիտաների կողմից, որոնք թելադրում են “խաղի կանոնները” և մանրակրկիտ հաշվարկված ձևով կարողանում են սառեցված կոնֆլիկտներին բավականին հետաքրքիր, հաճախ կործանիչ զարգացում տալ:

ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ուկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա «Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան
Ամենադիտված