«Փրկության ճիչեր» Ազատության հրապարակից
BlogԽաչատրյան Ժոռան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Դավիթ Սանասարյանը քիչ առաջ հայտարարել է, որ ոստիկաններն ու թաղային հեղինակությունները տարբեր միջոցներով սպառնում են ցուցարարներին՝ արգելելով մասնակցել Ազատության հրապարակի ցույցին:
Չբացառելով Սանսարյանի հայտարարության իսկությունը պետք է արձանագրել հետևյալը: 10-15 օր Բաղրամյան պողոտան փակ էր, մի քանի հազար մարդ մասնակցում ու ապահովում էր կենտրոնական պողոտաներից մեկի փակ լինելը:
Ինչո՞ւ «թաղային հեղինակություն» կոչվածները քայլեր չէին ձեռնարկում, «մարդկանց չէին ահաբեկում»:
Ինչո՞ւ «թաղային հեղինակությունները» ակտիվացան այն ժամանակ, երբ Ազատության հրապարակ տեղափոխված ցուցարարների թիվը 1-2 տասնյակի է հասնում:
Հասկանալի է, որ ազատության հրապարակում մարդ հավաքելու համար նմանատիպ հայտարարությունները «փրկության ճիչեր» են, սակայն Սանասարյան Դավիթը, եթե ցանկանում է իր ձևով օգտակար լինել հանրությանը, ապա ավելի լավ է հացադուլը դադարեցնի ու սթափ ուղեղով մտածի իրական պայքար սկսելու մասին: