Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


40 խորիմաստ մտքեր Ճապոնիայից

Ճապոնացիները հայտնի են իրենց յուրահատուկ և տարբերվող մշակույթով։ Նրանց բնորոշ իմաստությունը հայտնի է ողջ աշխարհում։

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 40 խորիմաստ միտք Ճապոնիայից։

1. Արա՛ այն ամենն ինչ կարող ես, իսկ մնացածի հարցում հույսդ դիր ճակատագրի վրա։

2. Տոնական հավաքույթի գալիս են ուրիշները, սգի պահին՝ հարազատները։

3. Ավելորդ իր, ավելորդ խնդիրներ։

4. Երբ սրտում հանգստություն է, քայլվածքն էլ է ավելի թեթև դառնում։

5. Առանց հասարակ մարդկանց չեն կարող լինել և հանճարներ։

6. Քեզ արված լավությունը հիշի՛ր նույնքան երկար, որքան երկար հիշում ես քեզ արված վատությունը։

7. Մերկ մարդը ոչինչ էլ չի կորցնում։

8. Որտեղ ճիշտ է ուժը, այնտեղ ուժ չունի իրավունքը։

9. Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին. երբ ձեռքը ցավում է, աչքերն արտասվում են, իսկ երբ աչքերն են արտասվում, ձեռքերը սրբում են արցունքները։

10. Հարցնելն ամոթ է մեկ րոպե, իսկ չիմանալը՝ ողջ կյանքում։

11. Քիչ է լինել պարզապես ամուսին և կին, հարկավոր է նաև դառնալ ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո ուրիշ տեղ դրանք չփնտրել։

12. Ծանր իրավիճակներում հույսդ դիր միայն քեզ վրա։

13. Նաև այնպես է պատահում, որ տերևը խորտակվում է, իսկ քարը՝ լողում։

14. Ավելի հեշտ է գտնել 10000 շարքային զինվոր, քան 1 գեներալ։

15. Ցանկացած կին գեղեցիկ է թվում մթության մեջ, հեռավորության վրա կամ էլ թղթե հովանոցի տակից։

16. Լավ մտածելուց հետո համարձակվի՛ր, համաձակվելուց հետո էլ մի՛ մտածիր։

17. Հաղթանակը հասնում է նրան, ով կես ժամ ավել է սպասում, քան նրա հակառակորդը։

18. Ճանապարհ ընկնելիս հարկավոր է ուղեկից, կյանքում՝ ընկեր։

19. Հիմար մարդուց ավելի վտանգավոր թշնամի լինել չի կարող։

20. Մի՛ կանգնեցրու հեռացողին, մի՛ վանիր եկողին:

21. Աստվածացվող տաճարը ճանաչելի է դարպասներով:

22. Դժբախտությունը, ինչպես և պատռված շորը, հարկավոր է թողնել տանը:

23. Մի՛ վախեցիր մի փոքր կռանալ, ուղղվելիս էլ ավելի ուղիղ կլինես:

24. 7 անգամ ընկի՛ր, 8 անգամ բարձրացի՛ր:

25. Արևը չի ճանաչում ճշմարտացիներին, արևը չի ճանաչում սխալվածներին: Այն շողում է առանց ինչ-որ մեկին ջերմացնելու նպատակի: Ինքն իրեն գտած մարդը նման է արևի:

26. Ոչ ոք չի սայթաքում ողջ օրը անկողնում պառկած:

27. 7 անգամ ստուգի՛ր մարդուն կասկածելուց առաջ:

28. Այն տուն, որտեղ ծիծաղում են, գալիս  է երջանկություն:

29. Նետի լավ լինելը կախված է այն լարողից:

30. Կատարյալ ծաղկամանը երբեք դուրս չի եկել վատ վարպետի ձեռքերից:

31. Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, իսկ այ սառը հայացքն ու սառը խոսքը՝ անտանելի:

32. Եթե խնդիրը հնարավոր է լուծել, ապա հարկավոր չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե լուծել հնարավոր չէ, ապա անհանգստանալն անիմաստ է:

33. Արագը նույն դանդաղն է, սակայն առանց ընդհատումների:

34. Վատ մարդը փորձում է արդարացնել իր սխալը, լավը՝ ուղղել այն:

35. Եղի՛ր քո սրտի ուսուցիչը, թույլ մի՛ տուր, որ սիրտդ դառնա քո ուսուցիչը:

36. Երբեմն մեկ պահն ավելի արժեքավոր է, քան հարստությունը:

37. Հիսունն այսօր շատ ավելի լավ է, քան հարյուրը՝ վաղը:

38. Եթե կինը ցանկանա, ժայռի միջով էլ կանցնի:

39. Լավ վաճառականը միանգամից ողջ տեսականին չի ցուցադրում:

40. Զգուշացիր լռակյաց մարդուց:

Բնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Ամենադիտված