Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան


«Օֆշորի» հայտնի սկանդալի դատավարությանը ներկա չէին ո'չ Սարգսյանը ու ո'չ էլ Կճոյանը

Հասարակություն

Orer.am-ը գրում է.

Այսօր` հուլիսի 9-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Օֆշորային» հայտնի սկանդալի առաջին դատական նիստը, որի ժամանակ ցուցմունք տվեց գործով տուժող ճանաչված գործարար Փայլակ Հայրապետյանը,- հայտնում  է Orer.am-ը։

«2009թ. որոշել էի զբաղվել ադամանդագործությամբ ու ոսկերչությամբ: Նույն թվականին, տեղեկանալով, որ ռուսական 500 մլն-անոց վարկի 100 մլն-ը լինելու է ադամանդի հումքի ձևով, ադամանդի արտադրություն հիմնելու, ադամանդագործության ուսումնական կենտրոն բացելու և 10 000 աշխատատեղ ստեղծելու ծրագիր մշակեցի ու ներկայացրեցի կառավարությանը:

Շատ չանցած, էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը զանգահարեց ինձ ու հրավիրեց ադամանդագործների խորհրդակցության: Այդտեղ առաջին անգամ հանդիպել եմ այժմ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին: Մինչ այդ ես նրան չեմ ճանաչել»,- պատմեց Փ. Հայրապետյանը ու հավելեց. «Վերևում նստած էր նախարար Ներսես Երիցյանը, մի կողքին՝ Գագիկ Քոչարյանը, մյուս կողքին՝ Աշոտ Սուքիասյանը, որին այդ ժամանակ բոլորովին չէի ճանաչում, բոլորովին», նկատեց տուժողը:

Նա իր խոսքում նաեւ նշեց, որ այդ խորհրդակցության ժամանակ Գագիկ Քոչարյանը հայտնել է, թե ռուսական հումքը որակյալ չէ, և որոշվել է գնել Աշոտ Սուքիասյանին պատկանող, Աֆրիկայում գտնվող հանքերի հումքը: «20 օր հետո բերեց նմուշները փակ ծրարով, Քոչարյանը ծրարը բացեց, լցրեց սեղանին դրված թղթի վրա: Բոլորը հավանեցին, ես մասնագետ չեմ, բայց ասում էին, որ լավն է: Բոլորը անկեղծորեն ուրախացան, որ արդեն ապրանքը կա, նմուշը եկել է: Ես էլ սկսեցի վստահել իրեն, նույնիսկ սեղան գցեցի, նշեցինք էդ հաջողությունը»:

Նոր բիզնես ծրագիր սկսելու համար գումար էր հարկավոր, նշեց տուժողը. «Նոր գործի համար վարկ ստանալու նպատակով դիմել ենք «Արմսվիս» բանկ, սակայն հինգ օր հետո Աշոտ Սուքիասյանը զանգահարեց ու ասեց, որ բանկը չի կարողացել 12 միլիոն դոլլարի վարկ տալ: Նա նաեւ ասեց, որ ինքը հիմա վարչապետի հետ գտնվում է «Ամերիաբանկ»- ում: Ես, վստահելով Աշոտ Սուքիասյանին, լիազորագիր եմ տվել նրան: Նա էլ իրականացրել է բանկի հետ հետագա գործարքները՝ առանց ինձ»:

Ըստ տուժողի խոսքի, նա իր նոր ծանոթին այդչափ վստահել է, քանի որ նրանց հարաբերությունների մեջ կային ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը: «Երբ որ տեսա ապրանքը չի գալիս, ասացի՝ Աշոտ ինչո՞ւ չի գալիս: Ասաց՝ տեխնիկան դեռ տեղ չի հասել, մինչև Հարավային Աֆրիկայից հասնի, երկու-երեք ամիս կանցնի: Ես զգացի այդ պահին, որ խաբված եմ, դրանից հետո հաճախ էի գնում նրանց տուն, թե ի՞նչ եղավ, ե՞րբ կլինի: Այդ ընթացքում մահացավ նրա հայրը, մեր հայկական սովորությունները գիտեք՝ թաղում, քառասունք, նա գնաց Աֆրիկա, եկավ, հետո մահացավ մայրը, եւ այդպես հասավ հունվար ամիսը», ասաց Փայլակ Հայրապետյանը:

Նա նաեւ վերհիշեց, որ իրենց ցանկացած հանդիպման ժամանակ ներկա է եղել Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ում ներկայությունն էլ կաշկանդել է տուժողին խոսել գործից. «Ամեն անգամ հենց զանգում էի իրեն, թե գալիս եմ խոսենք, գնում էի իրենց տուն, տեսնում Կճոյանը այ, այստեղ նստած է,- ասաց Հայրապետյանը՝ մատնացույց անելով սեղանի կողմը,- առանց զանգելու էի գնում, 5 րոպե հետո Կճոյանը գալիս էր: Դե, էլ Կճոյանի ներկայությամբ ի՞նչ խոսեի»,- մանրամասնեց տուժողը:

Սոսե Չանդոյան

 

Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան«Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասին
Ամենադիտված