«Հրապարակ». «Մեծ պատերազմն» ավարտվել է. Աժ-ից Կանադա մեկնողների ցուցակը պարզ է
Քաղաքականություն««Մեծ պատերազմն» ավարտվել է. Աժ-ից Կանադա մեկնողների ցուցակը պարզ է: Մեկնում է մոտ 18 հոգի, կթռչեն մայիսի 22-ին, կմնան մինչև մայիսի 28-ը: Մեկնում են Գրիգորիչը՝ յուր տիկնոջ հետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, հայ-կանադական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և «մի կին ատամնատեխնիկ»՝ Ռուզան Մուրադյանը, որը Կանադայի հարցում հաղթել է ՀՀԿ-ական կանանց: Գրիգորիչը հրահանգել էիր աշխատակազմին «երկիրը ներկայացնելի դարձնող, աշխարհից-կյանքից հասկացող կարգին մարդկանց ընդգրկել» մեկնողների ցանկում: Ի դեպ, օպերատոր էլ են տանում, որ անմահացնի տեղի ունենալիքը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։