Ադրբեջանում այրել են Վրաստանի դրոշը
BlogԱշոտ Ծորմությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ադրբեջանական Գաբալայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ այրել են վրացական դրոշը: Միջադեպը տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի հանդիպման ադրբեջանական "Գաբալա" և վրացական "Դինամո" թիմերի հանդիպման ժամանակ:
Հանդիսատեսի շարքերում են եղել նաև Վրաստանում ադրբեջանական բնակավայրերից, հատկապես Մարնեուլիից, ինչպես նաև Ռուսթավիից և Բոլնիսիից: Խաղի ընթացքում պաստառներ են հայտնվել տարբեր գրառումներով: Պաստառներում հիմնականում Վրաստանի քաղաքների անունները գրված է եղել հենց ադրբեջաներեն անվանումով: Օրինակ՝ "ոչ Մարնեուլի", այլ "Սարվան", "ոչ Բոլնիսի", այլ "Չորուք Ջեմերլի": Այս ամենից հետո, երբ վրացական կողմից ինչ որ բողոքի ալիք է բարձրացվել, ադրբեջանական կողմը սկսել է այրել վրացական դրոշը:
Իսկ հանդիպման ավարտից հետո ֆուտբոլասերները տարբեր իրեր են նետել Թբիլիսիի " Դինամո" ակումբի ավտոբուսի ուղղությամբ: Ակումբը դիմել է ՈՒԵՖԱ-ի համապատասխան մարմիններին:
Ուշագրավ է այն, որ հանդիպմանը հետևող մեծ թվով ոստիկանները ոչ մի կերպ չեն միջամտել իրավիճակին:
Հատկանշական է, որ նույն Բոլնիսիում ապրում են բազմաթիվ հայեր, անգամ այդ տարածաշրջանում ամբողջությամբ հայկական գյուղեր ունենք բնակեցված: