6,9 % գնանկում բանջարեղենի ապրանքախմբում
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Երկրում առկա տնտեսական լարվածությունը սկսում է նվազման միտում գրանցել: Հունիսին մայիս ամսվա նկատմամբ գրանցվել է պարենային և ոչ պարենային ապրանքների գնանկում:
ԻՆչպես հայտնում է armstat.am-ը պարենային ապրանքների գները նվազել են 6%, իսկ ոչ պաենայիններինը 0,6%-ով: Պաշտոնական վիճակագրական տվյալների ներկայացմամբ` հունիսին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 0%, իսկ նախորդ տարվա հունվար-հունիս ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է 5,1% գնաճ, ինչը 12 ամսյա կտրվածքով գտնվում է թույլատրելի միջակայքում (4+-1.5%):
Դեկտեմբեր ամսվա տվյալների հետ համեմատելիս, ստացվում է, որ պարենային ապրանքների գները նվազել են 2,4%-ով, սակայն ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գները աճել են՝ 4,1% և 1,1%-ով: Գնանկում գրանցած ապրանքներից են բանջարեղենը, ձուն, կարտոֆիլը: Հարկ է նշել, որ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատվել է 6,9%, իսկ մայիսի համեմատ` 30,9% գնանկում: