Ջոնի Դեփի այս քայլը կհուզի ու բարությամբ կվարակի քեզ (տեսանյութ)
TV«Նավապետ Ջեք Ճնճղուկը միշտ հայտնվում է առանց զգուշացման»,- այսպես է կարծում Ջոնի Դեփը, ով վերջերս իր կերտած հերոսի կերպարով այցելել է Ավտրալիայի մանկական հիվանդանոցներից մեկը՝ առանց նախապես հիվանդանոցի ադմինիստրացիային դրա մասին զգուշացնելու։

Այս ընթացքում Ավստրալիայում ընթանում են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հինգերորդ մասի նկարահանման աշխատանքները։ Դերասանն ու ֆիլմում իր գործընկեր Սթիվեն Գրինը նկարահանումներից հետո գրիմով ու նկարահանման հագուստով ուղղաթիռով այցելել են հիվանդանոց։
Անակնկալը ստացված էր։ Հյուրերը երեխաների հետ երկու ժամից ավել անցկացրեցին՝ նրանց հետ զրուցելով, կատակելով ու լուսանկարվելով։ Պետք է նշել, որ սա առաջին անգամը չէ, որ Ջոնի Դեփն այցելում է հիվանդանոց՝ հիվանդներին այցելելու և նրանց անակնկալ մատուցելու համար։
52-ամյա դերասանի այս քայլը հիացմունքի է արժանի։ Չէ՞ որ շատ կարևոր է, որ մարդիկ, ում ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են հետևում, բարության ու կարեկցանքի օրինակ ցույց տան։ Սա նրանց հույս է տալիս, որ իրենց բազմաթիվ երկրպագուները նույնպես այդպես կվարվեն։