Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Ինչ թանկարժեք նվերներ է ստանում տղամարդկանցից Ինստագրամում հայտնի մոսկվայաբնակ հայուհի Լոլան

Մենք սովոր ենք հանրային մարդ համարել այն մարդկանց, ովքեր երևում են հեռուստատեսությամբ, ովքեր վարում են հաղորդումներ, խաղում են ֆիլմերում և սերիալներում: Բայց ժամանակակից աշխարհը և գուցե տեխնոլոգիաները հայտնի դառնալու այլ տարբերակներ են առաջարկում, օրինակ՝ Ինստագրամը: BlogNews.am-ը լուսանկարել է Ինստագրամում հայտնի դարձած մոսկվայաբնակ հայուհի Լոլային, ում կապույտ զգեստով լուսանկարը սկիզբ դրեց նրա հայտնիությանը:  

Իմ իրական անունը Գոհար է: Ինչպես շատերն իրենց սոցիալական էջերում հաճախ կեղծանուններով են ներկայանում, այնպես էլ ես որոշեցի իմ անունը դնել Լոլա: Այդ ժամանակ ես գտնվում էի Ռիմին քաղաքում և նոր էի դիտել «Վազի՛ր, Լոլա, վազի՛ր» ֆիլմը: Այդպես էլ ծնվեց Լոլա կոչվելու միտքը: Հետո տեղադրեցի իմ լուսանկարները և լավ արձագանք ստանալուց հետո որոշեցի չփոխել անունս: Ինստագրամում ավելի հայտնի դարձա կապույտ զգեստով արված լուսանկարի շնորհիվ, որը կրել էի Ինստագրամի հայտնի էջերից մեկի ֆոտոշարքում: Չէի սպասում նման արձագանքի. ուրախացել էի, որ մարդիկ հավանում են այդ նկարը, սակայն կային նաև բացասական կարծիքներ:

Լինում են բացասական մեկնաբանություններ, մանավանդ աղջիկների կողմից: Լինում են դեպքեր, երբ այնքան եմ զայրանում վատ մեկնաբանություններից, որ պատասխանում եմ, երբեմն էլ արհամարհում եմ, քանի որ յուրաքանչյուր պատասխան շարունակություն է տալիս խոսակցությանը, նաև չեմ ցանկանում հավասարվել նրանց մակարդակին: Իսկ վատ մեկնաբանություններ գրող աղջիկներին, կարծում եմ, զուտ կանացի դաստիարակությունն է պակասում: Հաճախ քննադատում են, ասում են՝ արհեստական եմ, բայց հաշվի չեն առնում, որ եթե անգամ արհեստական եմ, մարդ և աղջիկ եմ, ով կարող է վիրավորվել:

Ես չեմ թաքցնում իմ արած վիրահատությունները: Իմ դպրոցական և ուսանողական տարիքի ընկերներն ինձ լավ գիտեն, և պարզապես հիմարի տպավորություն կթողնեի, եթե ասեի, որ իմ արտաքինում ոչին չեմ փոխել: Վիրահատել եմ քիթս, շրթունքներս, իսկ մնացածի մասին չեմ ցանկանա խոսել: Ինչպես շատ աղջիկներ, ես էլ բարդույթավորվում էի իմ քթից, և եթե կա ավելի գեղեցիկ տարբերակ, ինչո՞ւ չձգտել դրան: Վերջերս համացանցում տեղադրել էին իմ լուսանկարներից, որտեղ քիթս ֆոտոշոփով մեծացրել էին, բայց իմ քիթն այդքան էլ սարսափելի չի եղել: Ես չեմ համեմատվում ուրիշների հետ, ես համեմատվում եմ իմ նախկին կյանքի, իմ երեկվա օրվա հետ և եթե ժամանակի ընթացքում առաջընթաց չեմ տեսնում, դա ինձ համար սթրես է:

Իմ էջում ինչ-որ բան գովազդելու համար պահանջում եմ 80.000 դրամ: Ինձ գովազդներ շատ են առաջարկում, բայց ամեն բան չէ, որ կարող եմ գովազդել: Դրա համար հիմա ընտրում եմ այնպիսի գովազդներ, որոնք ինձ ավելի են համապատասխանում, որոնք ավելի կանացի թեմաների մեջ են: Գովազդի համար պահանջում եմ 80.000 դրամ, և նշանակություն չունի՝ ես կնկարահանվեմ, թե պարզապես կտեղադրեմ իմ էջում: Երբ շատացան իմ հետևորդները, ընտանիքիս անդամները պնդում էին, որ ջնջեմ էջս, որ ինձ նման հայտնիություն պետք չէ, ասում էին՝ կյանքդ ինչքան փակ պահես, այնքան հաջողակ և երջանիկ կլինես, բայց ես, միևնույն է, հակառակն էի պնդում, որ ինձ պետք է այդ էջը, որովհետև մտադիր էի իմ սեփական գործը իմ էջով գովազդել:

Արդեն երկու տարի է՝ ամուսնալուծվել եմ: Ամուսնացել եմ Մոսկվայում, բայց ամուսնալուծությունից հետո վերադարձա Հայաստան, չհարմարվելով՝ վերադարձա Մոսկվա: Ամուսնալուծությանս պատճառը մեկն էր՝ իմ կողքի տղամարդու անհավատարմությունը: Անգամ հիմա նրա կողքի կինն ինձ վատ մեկնաբանություններ է գրում, նա շատ է ինձ անհանգստացնում, նույնիսկ ոստիկանություն էր դիմել՝ ասելով, որ ես եմ նրան անհանգստացնում, բայց ես եմ նրանց թողել և հեռացել: Երկար ժամանակ նախկին ամուսինս ուզում էր, որ միանայինք, բայց երբ որոշում եմ կայացնում, փոփոխման ենթակա չէ: Ամուսնությունիցս որդի ունեմ, ում տրամադրում եմ իմ բոլոր կիրակիները, զբոսնում եմ նրա հետ, հետաքրքիր վայրեր գնում:

Ես ամուսնությունից արդեն վախենում եմ: Աղջիկներին խորհուրդ եմ տալիս շատ զգույշ լինել, շատ ուշադիր, որ մարդու տեսակը հասկանան, ծնողներին լսեն: Լինում է ժամանակ, երբ մենք մտածում ենք, որ ճիշտ ենք անում, բայց ծնողը կողքից իր հայացքով ճիշտը նկատում է: Պետք է ամուսնանալ իրենց ճանաչած մարդու հետ. ես սիրել էի իմ ամուսնուն, բայց ընթացքում հիասթափվեցի:

Մոսկվայում փոքրիկ բիզնես ունեմ: Շատ չեմ ցականում խոսել Մոսկվայի գործունեությանս մասին, բայց փոքրիկ բիզնես ունեմ և փորձում եմ մեծացնել: Աշխատում եմ նաև մոդելային գործակալությունում որպես մենեջեր, ծնողներս էլ են օգնում:

Օտար տղամարդկանցից թանկարժեք նվերներ չեմ ընդունում: Տղամարդկանց կողմից ուշադրություն շատ կա, բայց չեմ ընդունում օտար տղամարդկանց ոչ մի նվեր: Արված նվերներն էլ միշտ հետ եմ ուղարկում, եղել են նաև թանկարժեք նվերներ, օրինակ՝ ադամանդներ: Տղամարդկանց կողմից սպառնալիքներ էլ են լինում, բայց նման դեպքերում պետք է խիզախ լինել, ոչնչից չվախենալ: Օրինակ՝ ասել են՝ եթե հետս չշփվես, վատություն կանենք, այդպիսի դեպքերում ես ինձ ուժեղ եմ պահում: Յուրաքանչյուր կին ձգտում է իրենից ուժեղ տղամարդու գտնել, իսկ եթե նրան քեզանից էլ ցածր ես համարում, չես կարող քո կողքին տեսնել:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանին
Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան
Լուսանկարներն արվել են Villa Restaurant Complex-ում
Անապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր
Ամենադիտված