ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya


Ինչո՞վ է հիմա զբաղվում Կարիճ Լիլոն. նա ամբողջությամբ փոխել է իր կյանքը (Photo)

Life

Blognews.am-ը գրում է . 

Ասում են՝ ցանկացած մարդու մոտ էլ լինում է աստեղային այն պահը, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է բեկումնային դառնալ ողջ կյանքիդ համար: Կարևորը  ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվելն է: Որքանո՞վ է տեղին այս սկզբունքը վերագրել Լիլյայի կյանքին, դժվար է ասել, սակայն այն, որ նա մի առավոտ արթնացավ որպես ամբողջ հանրապետությունում հայտնի մարդ, փաստ է: Մի քանի տարի առաջ կանանց գաղութում ապրիլի յոթին արված նկարահանումը Լիլյային համացանցի հերոս դարձրեց, ու եթե մինչ այդ նրան միայն նեղ շրջանակներում էին ճանաչում մականունով, ապա այդ պահից ծանոթ ու անծանոթ բոլոր մարդիկ նրան ճանաչեցին որպես «Կարիճ Լիլո»:

Գաղութից դուրս գալուց հետո ևս մի քանի սկադալային հարցազրույցներ, սերիալում խաղացած դեր ու վերջ, Լիլյայի մասին այլևս չխոսվեց, քանի որ նա կատեգորիկ հրաժարվում էր աֆիշացնել իր կյանքի պատմությունն ու խոսել այն մասին, ինչի մասին ուզում է կարդալ ընթերցողը: Ինչո՞ւ այսպես. դե որովհետև ազատազրկման մեջ տարիներ անցկացրած երիտասարդ կինը գեղեցիկ մի օր որոշել էր փակել իր անցյալի բոլոր մութ էջերն ու նոր կյանք սկսել՝ առանց անցյալի սխալների ու «պիտակների»:

Ինչո՞վ է հիմա զբաղվում Լիլյան, ինչ փոփոխություններ կան նրա կյանքում, որքանո՞վ  է նա երջանիկ այսօր, պարզել է BlօgNews-ը:

 

«Իմ կյանքում ներկա պահին ամեն ինչ շատ լավ է: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում թե՛ որպես կին, թե՛ որպես մարդ, ով կարողանում է առաջ նայել, առաջ շարժվել ու երբեք չմնալ կախված անցյալից»: Այն հարցին, թե ինչու հիմա Լիլյային չենք տեսնում սերիալներում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Որբերում» և «Աբելի քույրը» սերիալում ես նույն տիպի կերպարներ եմ մարմնավորել: Ու երկու դեպքում էլ ոչ թե դերն է ինձ համար գրվել, այլ կերպարի հետքերով են ինձ դեր առաջարկել: Կարծում եմ՝ հիմա որ դեր չունեմ, նրանից է, որ չկան այդպիսի կերպարներ: Բայց որ անկեղծ ասեմ, չէի էլ ցանկանա նորից ներկայանալ այդ կերպարներում: Սիրով կխաղայի այլ կերպարներ, որ և՛ ինձ հետաքրքիր լիներ, և՛ հեռուստադիտողին նորովի ներկայանայի»: 

Ամեն դեպքում, Լիլյան դերասանական գործին վերաբերվում է ոչ թե որպես իր համար լուրջ մասնագիտություն, այլ հոբբի. «Ես շատ եմ սիրում այդ աշխատանքը, սակայն այդ գործով երբեք չեմ վաստակել այնքան, որ դեր տանելը  համարեմ ինձ համար ապրելու միջոց վաստակելու հնարավորություն: Այո՛, կինոն ինձ համար հրաշալի մի աշխարհ է, որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում, բայց ավելին, քան հոբբի, չեմ կարող համարել»: Իսկ ահա կյանքում սեփական վաստակով ոտքերի վրա ամուր կանգնելու համար Լիլյան գաղութից դուրս գալուց հետո մի քանի շատ կարևոր քայլ արդեն արել է: Հաշվապահական դասընթացների է հաճախել ու հիմա բիզնես է հիմնում, որն իր կյանքի մեծագույն նպատակներից մեկն է համարում.

 

«Ես չեմ սիրում խոսել բաներից, որոնք դեռ պլանային փուլում են: Բիզնեսիս հետ կապված, կարող եմ ասել, որ գործի ահռելի մասն արված է, սակայն մի փոքր ուշ կխոսեմ այդ մասին. հիմա դրա մասին խոսելը ճիշտ չեմ համարում, քանի որ դեռ անելու շատ բան կա: Չմտածեք, թե չար աչքից եմ վախենում, դրա համար էլ թաքուն եմ պահում, չկա նման բան, ես սնահավատ մարդ չեմ, ուղղակի իրոք սիրում եմ խոսել մի բանից միայն այն ժամանակ, երբ արդեն արդյունք կա: Իսկ իմ բիզնեսի արդյունքին դեռ մի փոքր սպասել է պետք: Ամեն դեպքում մի փոքր կբացահայտեմ ու կասեմ, որ բիզնեսս արտադրության հետ կապ ունի: Այսինքն՝ արտադրանք ենք ներկայացնելու սպառողին: Բայց էլի եմ կրկնում՝ սիրով կխոսեմ այդ մասին մի փոքր ուշ»:

Լիլյայի հետ խոսեցինք նաև անձնական կյանքի մասին. «Ես հիմա իսկապես երջանիկ եմ ինձ համարում: Այնպիսի փուլ է իմ կյանքում, որ վստահ կարող եմ ասել՝ ամեն ինչ լավ է: Գիտե՞ք, կինը երջանիկ է, երբ սիրված ու գնահատված է ու նաև սիրում է: Իմ կյանքում այդ ամենը կա, և դա ինձ ուժ է հաղորդում, ես ավելի ինքնավստահ ու համարձակ եմ դառնում այդ ամենից ու վախեր չունեմ ինչ-որ նոր բան նախաձեռնելու համար: Ես գիտեմ մի բան՝ միշտ պետք է փորձել: Կստացվի, թե չէ, դա արդեն այլ կողմն է, սակայն փորձել, ձգտել միշտ էլ պետք է: Ուզում եմ, որ բոլորը դա հասկանան ու հատկապես մեր հայ կանայք: Երբեք ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար, երբեք պետք չէ նայել անցյալիդ սխալներին ու վախենալ, որ նորից մի բան այնպես չի ստացվի, նորից կսխալվես: Համարձակ եղեք, միշտ հիշեք, որ ձեր կյանքը ուրիշը չի ապրել, ու հետևաբար, ուրիշ ոչ ոք, բացի ձեզանից, չգիտի՝ իրականում ինչ է ձեզ պետք»:

Մեր խոսակցության վերջում կանանց միամսյակի շրջանակներում Լիլյան ցանկացավ նաև շնորհավորել բոլոր հայուհիներին. «Շատ անձնազոհությունների են գնում մեր կանայք հանուն իրենց ընտանիքների, երեխաների, ու գիտե՞ք, դա շատ լավ է: Ես շատ եմ հարգում մեր հայուհիների հեզ կերպարը: Աշխարհում առավել լավ կին, քան հայուհին է, չես տեսնի: Բայց ուզում եմ, որ մեր հայ տղամարդիկ էլ արժանի ձևով գնահատեն հայ կանանց այս տեսակը, այլ ոչ թե առիթից օգտվեն ու չարաշահեն, քանի որ գիտեն՝ ամեն ինչ կների, ամեն ինչ կտանի: Անկեղծ սրտով շնորհավորում եմ բոլոր հայ կանանց, աղջիկներին, մայրերին ու ցանկանում եմ, որ ամեն մի հայուհի հոգու ներսում իրեն երջանիկ ու կայացած զգա»:

Նյութը՝ BlogNews.am

ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված