Մետաղական արդյունաբերության ցուցանիշները դրական են
Ուշադրության կենտրոնումԱնահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի արդյունաբերության հիմնական` մետաղական արդյունաբերության ճյուղում արտադրության ծավալներն առավելապես աճել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2015 -ի հունվար-մայիս ամիսներին, 2014-ի նույն ամիսների համեմատ, ալյումինե գլանվածքի արտադրությունն ավելացել է 2,3 անգամ, պղնձի խտանյութինը` 53,6 տոկոսով, պողպատյա խողովակներինը` 24,5 տոկոսով, պողպատի ձուլվածքինը` 10 տոկոսով, ալյումինե փայլաթիթեղինը` 9,8 տոկոսով, մոլիբդենի բրիկետներինը` 3,3 տոկոսով: Ֆեռոմոլիբդնեի արտադրության ծավալները մնացել են անփոփոխ: 4,8 տոկոսով նվազել են միայն ցինկի խտանյութի, 6 տոկոսով` կոնվերտորային պղնձի եւ 1,4 տոկոսով մոլիբդնեի խտանյութի արտադրությունները: