Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Ինչու Ալեքսանդր Բաբասյանը մտերիմ չէ «Կայարանի» դերասանական կազմի հետ

Life.tert.am-ը գրում է . 

Այժմ «Կայարան» հեռուստասերիալում նկարահանվող դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով բիզնեսներ ունի Հայաստանում և Մոսկվայում, այլևս Մոսկվայում ապրելու նպատակ չունի։ Նոր ծրագրերը նրան տանում են դեպի ԱՄՆ և Եվրոպա։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է առաջիկա ծրագրերի, «Կայարան» հեռուստասերիալում իր կերպարի, մյուս դերասանների հետ հարաբերությունների և ոչ միայն այդ ամենի մասին։

–Սաշ, մինչև այս տվածդ հարցազրույցներում նշում էիր, որ երբ երեխադ մի քիչ մեծանա, գալու ես Հայաստան։ Այժմ այստեղ ես և նկարահանվում ես «Կայարան» հեռուստասերիալում։ Այս փուլում Հայաստանում գտնվելդ պայմանավորված է երեխայիդ մեծանալու գործոնո՞վ, թե՞ աշխատանքով։

–Մեր Հայաստանում լինելն առաջին հերթին պայմանավորված է երեխայի մեծանալով, չեմ ուզում, որ երեխաս Մոսկվայում մեծանա։  Կարևոր դեր ունի նաև «Կայարան» հեռուստասերիալը, որովհետև Առնոյի կերպարն ինձ շատ է դուր գալիս։ Ավելի շատ կենտրոնանում եմ այդ դերի վրա։ Եթե այլ կերպարը կամ անձնակազմը ինձ դուրս չգար, երկար չէի աշխատի։ Ինձ ոչինչ չի ստիպում մնալ մի տեղ, որտեղ ինձ դուր չի գալիս, բայց էստեղ բոլոր պայմանները ստեղծված են, որ ինձ համար լավ լինի։

 

–Ամեն դեպքում Մոսկվայում բիզնես ունես։ Ի վերջո, մեկնելո՞ւ ես Հայաստանից։

–Մոսկվա հաստատ չեմ  գնալու, քանի որ այնտեղ ինձ լավ չեմ զգում։ Ինձ դուր չի գալիս այնտեղի մտածելակերպը, միջավայրը, մենթալիտետը։ Բիզնեսս այնտեղ շարունակում է գործել, ես էլ հետևում եմ ընթացքին, սակայն այնտեղ չեմ ապրի։

Վերջնական մեր բնակավայրը Հայաստանն է, սակայն առաջիկայում երկար ժամանակով ԱՄՆ մեկնելու առաջարկ ունեմ։ Մինչև տարեվերջ հաստատ Հայաստանում կլինեմ, դրանից հետոն կախված է բանակցություններից։

 

–ԱՄՆ մեկնելու ես բիզնես նպատակո՞վ, թե՞ որպես դերասան առաջարկ ունես։

 

– Հայաստանում և Մոսկվայում բիզնես ունեմ, հիմա երրորդ երկրի հերթն է։ Ես ամեն տեղ սկսում եմ բիզնեսով, հետո, ինքնըստինյան, ստանում եմ առաջարկներ որպես դերասան։ Առաջարկը վերաբերում է բիզնեսին, սակայն միաժամանակ բանակցություններ եմ տանում նաև նկարահանվելու համար։ Եթե ֆիլմը հաստատվի, կգնամ ԱՄՆ, եթե ոչ` եվրոպական երկիր։

–Ինչո՞ւ ես գործնական նպատակներդ դրսի հետ ես կապում։

–Հայաստանում պայմաններն են վատ։ Եվրոպական նույնիսկ ամենամոտ երկրներում, որտեղ հնարավոր է բիզնես հիմնել, այնքան լավ ու հարմար պայմաններ են ստեղծված, որ չես էլ մտածում Հայաստանում բիզնես հիմնելու մասին, ուղղակի Հայաստանը մեր տունն է, սիրում ենք։ Ես այստեղ ունեմ սրճարան, որը 1 տարի է` լավ աշխատում է, սակայն պայմանները բարդ են, թեկուզ մեր հարկային դաշտի առումով։

–Առհասարակ, շատ է քննարկվում, որ Հայաստանում փոքր բիզնեսը եկամտաբեր չէ։ Քո եկամուտի հիմնական աղբյուրը բիզնեսի՞ց է գոյանում, թե՞ դերասանական հոնորարներից։

–Բիզնեսից։ Դերասանական կարիերան չի կարող ապահովել ծախսերդ, եթե ձգտումներ ունես հասնելու ավելիին։ Դերասանի աշխատավարձը դա թույլ չի տալիս, բիզնեսն էլ մեծ հնարավորւթյուն չի տալիս, բայց այն ծաղկացնելու, զարգացնելու հնարավորություն ունես։ Դերասանական խաղդ ինչքան էլ զարգացնես, Հայաստանում կան ստաբիլ գումարներ, որոնք քիչ են տատանվում։

 

–Այդ կայուն թվերի մեջ դու բա՞րձր վարձատրվող դերասան ես։

–Ես չեմ խոսում իմ աշխատավարձի մասին։ Դա հույժ գաղտնիք է ։)

–Լիլիթի համար բարդ չէ՞ր ընդունել Մոսկվայում չապրելու որոշումդ` հաշվի առնելով, որ ինքը հենց Մոսկվայում է մեծացել, իր ծնողներն էնտեղ են։

–Չէ, անցած տարի նույնիսկ տխրել էր, երբ Հայաստան գալն իմ գործերի պատճառով մեկ ամիս հետաձգեցի, ուզում էր մեկ օր առաջ հայտնվել Երևանում։ Ինքը շատ է սիրում Երևանն ու հարմարվել է այստեղ։ Լիլիթը մեծացել է Մոսկվայում, բայց տարվա կեսը Հայաստանում է եղել։ Ընդամենը ուզում ենք նաև շրջագայել։ Ինչքան աշխարհ ես տեսնում, այնքան լայնանում է աշխարհայացքդ։

 

–Փոքրիկդ էստեղ մանկապարտեզ է գնում։ Երկրի փոփոխությունն իր ազդեցությունն ունենում է նաև երեխայի վրա։ Մոսկվա, Երևան, հետո ԱՄՆ կամ Եվրոպա։ Մտավախություն չունե՞ս այդ փոփոխությունն ինչպես կազդի երեխայիդ վրա։

–Միանշանակ, տղաս դպրոց գնալու է Հայաստանում, սակայն եթե մինչև այդ տարբեր երկրներ գնա, ավելի շրջահայաց կմեծանա։ Նաև` լեզուներ կիմանա։ Հիմա խոսում է հայերեն և ռուսերեն, անգլերեն որոշ բաներ գիտի։ Որոշել եմ մի քանի ամսից անգլերեն սովորի, որպեսզի 3-4 տարեկանում 3 լեզու իմանա։ Դա իրեն հնարավորություն կտա շփվելու։ Եթե հաշվի առնենք, որ հիմա երեխաները շատ ավելի ճկուն ու շուտ են հասունանում, պետք է փորձել, որ ավելի շատ տարբեր շրջապատներ տեսնեն։ Կարծում եմ` դա ավելի շատ կօգնի, ոչ թե կխանգարի։

Արդեն դպրոցական տարիքում չենք փոխի ոչ բնակության տեղը, ոչ էլ դպրոցը։

–Երբ «Կայարանը» նոր էր սկսել, նշում էիր, որ կերպարը քեզ շատ է դուր գալիս, սակայն մի փոքր բարդ է խաղալ անփորձ դերասանների հետ։ Հաղթահարե՞լ եք այդ բարությունները։

–Դե իհարկե։ Ցանկացած դերասան, մտնելով աշխատանքի մեջ, ավելի է բացվում։ Ես ավելի շատ կենտրոնանում եմ ոչ թե խաղընկերներիս, այլ ինձ վրա, որպեսզի ինձ համար պայմաններ ստեղծված լինեն, ես լինեմ ուշադրության կենտրոնում, կերպարս լավը լինի, հեռուստադիտողը սիրի։ Դրանից առավել ոչինչ պետք չէ դերասանին։

 

 

–Միշտ աչքի ես ընկել գործընկերներիդ հետ շատ ջերմ հարաբերություններով նաև նկարահանման հրապարակից դուրս։ «Կայարանի» անձնակազմի հետ նման մտերմություն նկատելի չէ։ Երիտասարդ գործընկերներիդ հետ ի՞նչ հարաբերություններ ունես կադրից դուրս։ 

–Կադրից դուրս հարաբերությունները շատ չեն ծավալվում, որովհետև ժամանակի բերումով հնարավորություն չի ստեղծվում, աշխատանքս բազմաժանր է։ Սակայն նկարահանման  հրապարակում շատ լավ հարաբերություններ ունենք։

Երևի թե, ժամանակ չկա նոր հարաբերություններ ստեղծելու, դրա համար մտերիմ չեմ «Կայարանի» դերասանների հետ։ Ունեմ արդեն այն մարդկանց, ում հետ շփվում եմ, դրա համար ժամանակի բերումով միայն իրենց եմ ժամանակ տրամադրում։

–Հայտնիներից ո՞ւմ հետ ես առավել մտերիմ հիմա։

–Վարդան Հովսեփյանի, Սարգիս Գրիգորյանի, Հայկոյի։

Ես ու Հայկոն միշտ մտերիմ ենք եղել, քանի որ հիմա ունենք մեր ընտանիքները, ընտանիքներով ենք մտերմություն անում։ Շատ ուրախ ենք, որ մեր կայնայք էլ իրար հետ լավ հարանբերություններ ունեն։

 

–Սաշ, քեզ ու կնոջդ անընդհատ քննադառում էին, որ վուլգար հրապարակումներ եք անում։ Հիմա սկսել եք պասիվ լինել սոցցանցերում։ Քննադատությունների՞ց եք խուսափում։

 

–Չէ, ուղղակի այդ փուլում պարապ էինք մնացել, պարապ մարդկանց համար հրապարակումներ էինք  անում, որ իրեն էլ անգործ չմնան։ Քանի որ հիմա զբաղվածությունն ավելի շատ է, դրա համար ժամանակ չի մնում, ուղղակի ժամանակ առ ժամանակ սոցցանցերում հիշեցնում ենք մեր մասին գովազդի տեսքով։ Ուրիշ պատճառ չկա։ Ես երբեք ոչնչից չեմ խուսափում։

 

–Այսինքն` հենց զգում ես, որ մոռացվում ես, հրապարակում ես անում, որ հիշե՞ն քո մասին։

 

–Դա պայմանավորված է սրճանրանի և Լիլիթի բիզնեսում մեր գործոնով։ Սոցցանցերն այսօր շատ լավ աշխատող գովազդի տարբերակ են։ Ժամանակ առ ժամանակ ոչ թե ինձ եմ գովազդում, այլ իմ միջոցով գովազդում եմ այն, ինչով ես զբաղվում եմ։

Անապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր
Ամենադիտված