Ջուր չի լինելու մի քանի ժամ ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» Լավ լուր՝ նպաստների վերաբերյալ Պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել Հայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օր Դանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումը


Կերակրողը. Մարատ Ջանվելյան. «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է.

68 տարեկանում մահացավ հայտնի գործարար, բարեգործ, «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» և «Արզնի կաթ» ընկերությունների հիմնադիր–նախագահ Մարատ Ջանվելյանը:

Ներկայացնում ենք մեր վերջին հոդվածը նրա գործունեության մասին:

Հայաստանի, և ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի ամենամեծ գյուղատնտեսական ձեռնարկությունը` «Արզնի» թռչնա–տավարա–խոզաբուծական ԲԲԸ–ն է:

Ձեռնարկությունը հիմնադրեց այս ոլորտում դեռևս խորհրդային ժամանակներում քաջ հայտնի Մարատ Ջանվելյանը, ով երկար տարիներ գլխավորել էր երկրի խոշորագույն թռչնաբուծական ֆաբրիկաները: Այն գյուղատնտեսական ամբողջական համալիր է, որն ունի, որքան էլ զարմանալի թվա, աշխատանքային իր ուրույն փիլիսոփայությունը: Այստեղ միահյուսված են ժամանկակիցն ու ազգային–ավանդականը: Օգտագործվում է տեղական հումքը, բայց օգտագործվում է իր արտադրանքը դրսի աշխարհում մրցունակ դարձնելու նպատակով: Կիրառվում են ոլորտի վերջին գիտական ձեռքբերումները, որի նպատակը, սակայն, բնությանը հավատարիմ բնամթերքի արտադրությունն է:

Մարատ Ջանվելյանը մեր երկրի ներկա լավագույն ձեռնարկատերերից է, և միաժամանակ, իր բառով ասած, ընդամենը կերակրող է: Պարզ անասնապահ է, ինչպես իր Ավետ պապը 300 տարի առաջ:

Ֆաբրիկան, ինչպես անվանումն է հուշում, զբաղվում է թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ և տավարաբուծությամբ: Մոտավոր հաշվարկներով տալիս է երկրի` այս ոլորտի մթերքների ներքին սպառման 25–30%–ը: Եթե հանրապետությունն այսօր տարեկան սպառում է մինչև 300 մլն հատ ձու, դրանից 120 մլն–ը մատակարարում է «Արզնի» ԹՏԽ ԲԲԸ–ն: Ընդ որում, ասում է, որ այստեղ ամեն ինչ լավ է. կարողացել են հասնել թռչնաբուծության ժամանակակից չափանիշներին և մսարտադրության, և ձվարտադրոթյան առումով:

Այ, հետաքրքիր աշխատանքներ են իրականացվում տավարաբուծության և խոզաբուծության մեջ: Առաջ անցնելով ասենք, որ իր պատմության մեջ առաջին անգամ, հանձին այս ֆաբրիկայի, Հայաստանը խոզ արտահանեց, ավելի որոշակի` խոզամայրեր:

Ասենք, որ ֆաբրիկան ունի 5000 գլուխ մայր խոզ: Բայց դրանք հեց այնպիսի խոզեր չեն: Ընթանում են ակտիվ տոհմային–սելեկցիոն աշխատանքներ ցեղերի բարելավման ուղղությամբ: Հենց այդպիսի խոզատեսակներն են, որ քննություն էին բռնել միջազգային շուկայում:

Նույնը և` տավարաբուծության մեջ. Ավստրիայից բերվել են աշխարհում հայտնի կաթնատու և մթերատու կովերի լավագույն տեսակները` հոլշտեյներ և սմենտալներ ու կատարվում են տոհմային–սելեկցիոն աշխատանքներ եռացեղ նախիր ստանալու նպատակով:

Կերակրողը

Աշխարհում հիմնականում գյուղատնտեսության ոլորտին տրվում է դոտացիա: Բայց մեզ մոտ ոչ միայն դոտացիա չկա, այլև խոշոր տնտեսությունները հարկվում են 20%–ով: Այ, այս հարցն է, որի հետ չի կարող համաձայնել գործարարը: Նման մոտեցումը պարզապես հարվածում է տնտեսությունների խոշորացմանը: Իսկ գյուղատնտեսական խոշոր տնտեսությունները ռեալ ռեսուրս են նաև ազգային անվտանգության առումով: Այն, ինչ ի վիճակի է անել խոշորը, անկարող են կատարել միջին և մանր տնտեսությունները: Հենց թեկուզ վերջին` աֆրիկյան ժանտախտի տարածման դեպքերը խոզերի մեջ: Իրենց մոտ վարակի որևէ դեպք չարձանագրվեց: Ավելին` նոր խոզամայրեր տրամադրեցին այլ տնտեսությունների, և կամաց–կամաց երկրում վերականգնվում է դրանց քանակությունը:

Էլի թվարկենք` իրենք այսօր կատարում են տոհմային–սելեկցիոն աշխատանքներ, որը նախկինում անում էին գիտահետազոտական ամբողջական ինստիտուտներ, հզոր սելեկցիոն կայաններ: Անգամ կոմբիկերի գործարանի գործն են անում: Ու… այս ամենի դիմաց կրկին հարկվում են: Փաստորեն, համարվելով խոշոր, անհավասար պայմաններում է գործում ոլորտի մյուս ձեռնարկությունների համեմատությամբ: Գուցե այդ մոտեցումը տնտեսության այլ ոլորտներում արդարացված է, բայց գյուղատնտեսությունն ուրիշ է, ունի իր սպեցիֆիկան:

Իսկ որքա՜ն արժեն այն կապերը, որ ստեղծել են այլ երկրների գիտնականների հետ և ըստ անհրաժեշտության օգտվում են նրանց ծառայություններից:

Նա, երբ մտնում էր այս գործի մեջ, գիտեր խնդրի ողջ ծանրությունն ու բարդությունը: Գիտեր, որ մեր երկիրը դեռևս ի վիճակի չէ օգնել ֆերմերին: Բայց որևէ մեկը պետք է անե՞ր այն, թե` ոչ: Իր բառերով ասած` երեխան կաթ պետք է խմե՞ր… Ուստի և իրեն բիզնեսմեն չի համարում: Ընդամենը կերակրող է, ի՞նչ բիզնեսմեն: Բիզնեսմենը ամենուր իր շահն է փնտրում, փողը դնում է անպայման ավելին ստանալու նպատակով, իսկ ինքը անում է մի գործ, որը գուցե և չանեն ուրիշները, նա կերակրում է, նա անասուն է պահում, որովհետև երեխային կաթ է անհրաժեշտ:

Կգա մի օր…

Այսօր արհեստական սննդամթերքի օգտագործման այս դարաշրջանում մեր երկիրը կարելի է կղզյակ համարել, ուր դեռևս արտադրվում է էկոլոգիապես մաքուր սնունդ: Մենք, գոնե առայժմ, վայելում ենք այն: Ինձ առաջին հերթին հետաքրքիր էր հենց այդ հանգամանքը «Արզնի» ֆաբրիկա այցելելիս. ի՞նչ են ուտում այստեղի անասունները, ինչո՞վ են կերակրվում, և, համապատասխանաբար, ինչպիսի՞ մթերք է առաջարկվում մեզ` սպառողներիս:

Պարզվեց` այս հարցում Մարատ Ջանվելյանն առավել քան նախանձախնդիր է. միայն մաքուր սննդամթերք: Ինչ հնարավորություն տալիս է մեր բնությունը, պետք է օգտագործվի: Եվ օգտագործվի նպատակային ձևով, ավելին` ծրագրված–մշակված քաղաքականությամբ: Այ, հենց այդ քաղաքականությունը մենք պետք է ունենանք, ու ամրագրենք մեր երկրի սննդարտադրության ռազմավարության մեջ: Փառք, Աստծո, բնությունն այդ հնարավորությունը տվել է մեզ:

Ու ավելի առաջ է գնում իր ենթադրությունների մեջ. Բաքվի նավթը ամեն ինչ չի որոշում. բնությունը մեզ էլ է հարստություն տվել: Ունենք լեռնային սառնորակ ջուր, ալպյան այնպիսի արոտավայրեր, որոնք լիարժեք օգտագործելու դեպքում կարող են մեզ տալ նույն արդյունքը, ինչ իրենք ստանում են նավթից:

Այսօր, ըստ ֆերմերի, կոլխոզ–սովխոզների վերացումից հետո մեր լեռնային արոտավայրերի մոտ 60%–ը չի օգտագործվում, կարելի է ասել, մատնվել են անտերության: Եվ, ընդհանրապես, չենք էլ պատկերացնում, թե ամեն տարի ձյան տակ ինչպիսի հարստություն ենք թողնում, վիտամիններով հագեցած ինչպիսի բուսածածկույթ: Եթե կարողանանք մեր անասուններին կերակրել դրանցով, դրսից ներկրվող անասնակերի կարիք հիմնականում այլևս չենք ունենա: Էլ չենք խոսում արհեստական կերերի, առավել ևս` հորմոններով հագեցված կերերի մասին:

Մեր խնդիրը կովերի, ընդհանրապես` անասունների կաթնատվությունն ու մթերատվությունը բարձրացնելը պետք է լինի: Եթե հասնենք դրան, բուծենք լավագույն ցեղերն ու ցեղատեսակները, ապա կարող ենք, իր բառով ասած, Հայաստանում ունենալ կաթի հեղեղներ: Մսի առումով` նույնպես:

Իսկ ինքն ի սկզբանե ձգտել է նման չափանիշի ու արդեն իսկ հասել է որոշակի արդյունքի: Այսօր նրա կովը տալիս է օրական 15 լիտր կաթ: Կովկասում կովն այդքան կա՞թ տա` հեշտ բան չէ:

Ջանվելյանն ավելի առաջ է գնում իր ծրագրերի ու մտահղացումների մեջ. կգա մի օր, երբ մենք կկարողանանք արտահանել էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Աշխարհի երեխաները կսնվեն մեր երկրում արտադրված մանկական կերով: Սա կարող ենք ընտրել որպես թիրախ, դարձնել մեր երկրի ռազմավարությունը: Այն ըստ էության ռեալ և իրագործելի ծրագիր է:

«…ցլիկի միսը ձիգ է»

Իսկ ի՞նչ է ուտում իր` Ջանվելյանի անասունը:

Նրանք ունեն իրենց սեփական հողատարածությունները, որոնց վրա ցանում են եգիպտացորեն և արևածաղիկ: Նաև` առվույտ: Կթու կովերը ձմեռվա սեզոնին ուտում են սիլոսացված այս բույսերը, իսկ ամառվա ութ ամիսներին նախիրը հանում են Գեղամա լեռները, ուր սնվում են ալպյան բուսականությամբ:

Մյուս անասունների` մոզիների, երինջների, մեծ հորթերի պարագայում քիչ այլ է: Հենց հիմա, ձմեռվա այս կեսին այդ անասունները արածում են Արաքսի ափին` եղեգների մեջ: Երբ գարունը գա, գա ամառվա տաքը, նրանք 10 օր ճանապարհ կկտրեն ու կանցնեն Հաղարծին վանքից վերև ընկած արոտավայրերը և կսնվեն տեղի խոտածածկույթով: Ահա` այսպես, ընդամենը` այսքանը:

Հավերն ուտում են Ռուսաստանից ներկրված եգիպտացորեն և հայաստանյան գարի, ցորենի կուտ` ավելացրած նաև վիտամիններ, այլ անհրաժեշտ բաղադրամասեր:

– Մեկ–մեկ դժգոհում են, թե իմ ցլիկի միսը ձիգ է: Բա, ձիգ պետք է լինի, բա` ի՞նչ: Տարին տասներկու ամիս դրսում է, բնության մեջ: Հիմա հարցնեմ` վայրի կենդանու միսը փափո՞ւկ է լինում:

Ավետ պապը…

Նրա նախնիները 300 տարվա տոհմիկ անասնապահներ են: Ասում է, որ գեներով է ժառանգել հակումը այս գործի նկատմամբ: 1860–ական թվականներին Ավետ պապը Հարավային Կովկասի խոշոր անասնապահներից էր, նրա ունեցած մայր ոչխարի գլխաքանակը հասնում էր 3000–ի: Սննդամթերքով ապահովում էր Թիֆլիս քաղաքի բնակչությանը: Նրա նախիրը և հոտը ութ գյուղերի միջով բարձրանում էին սարերը: Ասում են` միշտ իր տղաներին հիշեցնում էր` ես ինձ չեմ ների, եթե բնակիչները չգան–չհավաքվեն ճանապարհի շուրջ ու չդիտեն, թե ինչպես են անասուններն անցնում իրենց գյուղի միջով:

Մարատ Ջանվելյանը, այո, հասել է իր Ավետ պապուն. մի անգամ նրա նախիրը` 1500 գլուխ անասունը, ժամ ու կես փակեց Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհը, մինչև դուրս եկավ անտառներից ու շարժվեց առաջ: Իսկ այնտեղ այդ պահին գտնվող գերմանացի տուրիստները զարմացած մի բան էին ասում. մենք չէինք պատկերացնի, որ Հայաստանում Ավստրալիա կգտնենք. այսպիսի որակի անասուն, այսպիսի քանակությամբ…

Գեներն էլի իրենցն անում են. անասնապահությամբ է զբաղված Ջանվելյանների ողջ տոհմը, բոլորն այս գործի մեջ են, մեծով–փոքրով: Անգամ 9–ամյա թոռնիկը` Գևորգը գիտի ինչն ինչոց է և լավ էլ պատկերացնում է, թե պապիկն ինչ է անում:

Ընտանիքն էլ տոհմիկ հայկական ընտանիք է իր ապրելակերպով, իր սովորույթներով, իր նիստ ու կացով: 13 հոգի ապրում են մի տան մեջ: Բաբոյով, տատով–պապով, հայր ու մայրով, թոռնիկներով: Չորս սերունդ:

Ես հենց այսպես եմ պատկերացնում այս գործը հայոց մեջ, երբ ազգային– ավանդական սկզբունքները գրագետ և առանց բարդույթի համակցվում են ժամանակակից աշխարհի ձեռքբերումներին, գիտության խոսքին: Այս ոլորտը` գյուղատնտեսությունը հենց այս ելակետով կարող է զարգանալ և միտված լինել ապագային:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Ջուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ» Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ» Լավ լուր՝ նպաստների վերաբերյալ Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» Պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Փաստաբան Սոսե Չանդոյանը բարձրաձայնում է դատավորի անօրինական որոշման մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օրԴանթեն կանխագուշակե՞լ է մոլորակի և աստերոիդի բախումըԿոտայքի մարզի մի շարք բնակավայրերում 8 ժամ ջուր չի լինիԱղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանՔարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերինԱբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ Ծառուկյան8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղԶգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերըՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են
Ամենադիտված