Մեղք է Հայ ժողովուրդը, որ պետք է ընտրություն կատարի Հայրիկյանի նմանների և ներկա հրեշավոր համակարգի միջև
Ուշադրության կենտրոնումԼևոն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր, Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, շատ «փայլուն» մտքեր հանդիպեցի, բայց ամենից աբսուրդը նրա այն միտքն էր, թե Հայաստանը չի կարող մեկուսանալ ողջ աշխարհից, չունենալ դաշնակիցներ` իհարկե վերջինիս տակ հասկանալով Եվրամիությանը:
Այս ամենից կարելի է ենթադրել` կամ Հայրիկյանը չի հասկանում, որ դաշնակիցներ ունենալուց չի բխում որևէ «կայսրության» փեշի տակ մտնելը, և որ անցյալում ու ներկայում բազմաթիվ պետությունների օրինակներ ունենք, որոնք զարգացել և հզորացել են որևէ միության մեջ չմտնելով, կամ էլ` այս ամենը հասկանալով, ցանկանում է իրականացնել կոնկրետ գերտերության շահերից բխող քաղաքականություն:
Այս դեպքում, արդյունքի տեսանկյունից, էական չէ` հասկանալով է խոսում, թե չհասկանալով: Ուղղակի արձանագրենք, որ այսպիսի մտածողության կրող մարդուն չի կարելի վստահել պետական կառավարումը. մեղք է Հայ ժողովուրդը, որ պետք է ընտրություն կատարի Հայրիկյանի նմանների և ներկա հրեշավոր համակարգի միջև: