Հայ Ազգը մտքի ու մասնագետի խնդիր չունի, Հայ Ազգը միտք ու մասնագետ գնահատող պետություն ստեղծելու խնդիր ունի
Ուշադրության կենտրոնումԼևոն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1990-ական թթ.-ին ՀԱՀ-ում ապարտեիդի վերացումը և սևամորթ բնակչության իրավունքների վերականգնումը բերեց նրան, որ տեղի սպիտակամորթների հանդեպ ատելությունը ի վերջո վերածվեց հալածանքների վերջիններիս նկատմամբ: Դրա հետևանքով ՀԱՀ-ի սպիտակամորթ ֆերմերները և այլ մասնագիտության տեր մարդիկ սկսեցին մասսայաբար գաղթել հարևան Բոտսվանա, ինչը դրական ազդեցություն ունեցավ այդ երկրի տնտեսության համար, քանզի ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակչությունը պատմականորեն ուներ կրթական բարձր մակարդակ և պրոֆեսիոնալ բազմապիսի որակներ...
Այս և այլ օրինակները ցույց են տալիս, որ, խելամիտ կառավարման արդյունքում, ողջունելի է բարձր որակավորման մասնագետների մուտքը տվյալ երկիր: Սակայն Հայաստանի պարագայում այդպիսի խնդիր, ըստ էության, չկա, քանզի տեղի է ունենում հակառակը. «նորին մեծություն արտագաղթը» իր հետ տանում է պրոֆեսիոնալիզմով օժտված լավագույն մասնագետներին, որոնք ունակ են շենացնելու իրենց Հայրենիքը: Հայաստանի (ներառյալ` Արցախը) զարգացման համար Հայ Ազգը մտքի ու մասնագետի խնդիր չունի, Հայ Ազգը միտք ու մասնագետ գնահատող պետություն ստեղծելու խնդիր ունի: