Մեքենայի ղեկին իրենց օդաչու են զգում նրանք, ովքեր գիտեն, որ որքան էլ արագ վարեն մարսելու են թե էդ խախտումը, թե էդ խախտումի ողբերգական հետեւանքը
BlogՄկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
էս շարժական արագաչափերի շուրջ բարձրացված աղմուկը բայց մի քիչ անհասկանալի է իմ համար: Ասենք, եթե հստակ արագություն է սահմանված ու բարեխիղճ վարորդն էլ էդ արագությամբ է վարում մեքենան, էլ հիմա էդ արագաչափերից բողոքելու ու շոու սարքելու իմաստը որն է? Այսինքն ես հասկանում եմ էսպես, որ բողոքողները ուղղակի, կամ անուղղակի ձեւով պաշտպանում են արագությունը գերազանցող վարորդներին:
Բան չունեմ ասելու, կարելի է բողոքել խաչմերուկի տեսախցիկների դեմ, որոնք ամեն մի աննշան խախտում, ամեն մի գծանշանի աննշան խախտում արձանագրում են ու հետո էլ թալանում են վարորդներին, բայց արագության խախտման համար ցանկացած վարորդ պտի պատժվի ու բավական խիստ պտի պատժվի, հատկապես, որ բոլորս էլ գիտենք ովքեր են հիմնականում մեքենայի ղեկին իրենց օդաչու զգում՝ նրանք ովքեր գիտեն, որ որքան էլ արագ վարեն մեքենան մարսելու են թե էդ խախտումը, թե էդ խախտումի ողբերգական հետեւանքը: