Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Թրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Պուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան»


Մերի Հակոբյանը թուրքական սերիալում է նկարահանվելու

 
Life.panorama.am-ը գրում է . 
 
Դերասանուհի Մերի Հակոբյանի համար արվեստը լեզու, ազգություն, կրոն ու թշնամի չունի: Մերին երբեք չի թաքցրել, որ սիրում ու բարձր է գնահատում թուրքական մշակույթը եւ հատկապես ֆիլմարտադրությունը: Նա հետեւում է թուրքական սերիալներին եւ իր խոսքով` այս առումով իրեն քննադատողների հետ պատրաստ է բանավեճի դուրս գալ: Մերի Հակոբյանի նման տեսակետի մասին շատերը գիտեին, քանի որ նա հաճախ է իր Instagram-ի էջում թուրքական սիրելի սերիալներից տեսանյութեր հրապարակում: Պարզվում է` Մերին իր կարծիքով կիսվել է ոչ միայն իր հետեւորդների հետ, այլեւ պարբերաբար իր գովեստի խոսքն է գրել թուրքական հայտնի «Kara-Para Ask» ֆիլմարտադրող ընկերությանը, որն ավելի ուշ իր համար ճակատագրական է դարձել. Նա այս ընկերությունից հրավեր է ստացել` նկարահանվել թուրքական նոր սերիալում ու մարմնավորել հայուհու:
 
Այս մասին Մերի Հակոբյանն առաջինը պատմել է Life.panorama.am-ին: Նրա խոսքով` իրեն անսահաման երջանիկ է զգում, որ հնարավորություն ունի աշխատելու իր սիրելի ընկերության հետ:
 
«Իհարկե, ինձ համար շատ անսպասելի էր այս առաջարկը: Ես երբեւէ չէի կարող պատկերացնել, որ մի օր կնկարահանվեմ նման բարձրակարգ ընկերության ֆիլմում: Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Երբ ես հերթական անգամ իմ սիրելի սերիալից հետո նրանց գրեցի, որ որպես դերասանուհի ուրախ եմ, որ կարողանում են բարձրակարգ սերիալներ նկարահանել ու կոտրել այն կարծիքը, որ սերիալը համարվում է ավելի ցածր աժեք ունեցող ժանր, նրանք ինձ գրեցին, որ շուտով նկարահանելու են մի ֆիլմ, որը պատմելու է Թուրքիայում ապրող հայ աղջկա մասին: Առաջարկեցին մասնակցել քասթինգին: Սա ինձ մոտ մի փոքր շփոթմունք առաջացրեց, բայց մտածեցի, իսկ ինչու ոչ: Ես ունեի տասը օր ժամանակ, պետք է մեկնեի Ստամբուլ, մասնակցեի քասթինգին, բայց ծնողներս այնքան էլ ուրախությամբ չվերաբերվեցին իմ նորությանը: Ինչեւէ, երկար ժամանակ չունեի, քրոջս միջոցով ստացա նաեւ ծնողներիս թույլտվությունն ու մեկնեցի»,- պատմեց Մերին ու շարունակեց.
 
«Ես ուրախությամբ պետք է ասեմ, որ այնտեղ ինձ շատ լավ ընդունեցին, մեծ հարգանք ու լավ վերաբերմունք ցուցաբերեցին ու զգացնել չտվեցին անգամ, որ մեր ազգերը դարավոր թշնամիներ են: Քասթինգը բարեհաջող անցավ, ես պայքարում էի այնտեղ ապրող երկու հայուհու հետ, արդյունքում, ի ուրախություն ինձ, ընտրությունը իմ վրա կայացավ: Ֆիլմը պատմելու է Թուրքայում ապրող հայ աղջկա մասին, ում որդեգրել են թուրք կինն ու տղամարդը, քանի որ երեխաներ չունեն: Ըստ ֆիլմի սցենարի` աղջիկը չի մոռանում իր ազգությունը, բայց սիրահարվում է թուրքի: Ինձ բացատրեցին, որ սա հատուկ է մտածված` այդպիսով մարդկանց ցույց տալու, որ սերը թշնամի չունի»:
 
Մերի Հակոբյանի փոխանցմամբ` սերիալի նկարահանումները կսկսվեն ամռանը, նա մի քանի ամսով կտեղափոխվի Ստամբուլ: Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ֆիլմի սցենարի նման այնտեղ սիրահարվի թուրքի եւ որոշի ամուսնանալ ու այնտեղ ապրել, պատասխանեց.
«Այժմ այդ ուղղությամբ չեմ մտածում, եւ հազիվ թե նման բան լինի, սակայն ինչպես այս ընկերության հետ աշխատելն էի նախկինում անհավանական համարում, ինչը հետո պատահեց ինձ հետ, այնպես էլ թուրքի հետ ամուսնությունն եմ այժմ անհավանական համարում ու հավելում, որ կյանքում ամեն բան էլ պատահում է»:
 
Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 1-ն է` ծիծաղի օրը, եւ կատակելով` մարդիկ հաճախ են ստում միմյանց: Life.panorama.am-ն ու Մերի Հակոբյանը շնորհավորում են բոլորին` հայտնելով, որ սա ապրիլմեկյան կատակ էր:
 
«Իրականում, իսկապես համարում եմ, որ արվեստը լեզու ու սահմաններ չունի եւ բարձր եմ գնահատում թուրքական ֆիլմատադրությունը: Սակայն, իրականում, նման առաջարկ չի եղել եւ ես էլ երբեք նրանց չեմ հայտնել իմ գովեստի խոսքը: Անգամ չգիտեմ, իսկապես առաջարկ ունենալու դեպքում կհամաձայնվեի արդյոք նկարահանվել թուրքական սերիալում»,- ժպիտով ավարտեց Մերին:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ
Ամենադիտված