Երևանը համաշխարհային բիզնես-կենտրոն չէ, որ տարվա մեջ մի քանի ազգային տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերն անհարմարություններ ստեղծեն...
Ուշադրության կենտրոնումՄիհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում բիզնեսն ու գործարար միջավայրը "գյոլ չեն տվել", Երևանն էլ Լոնդոն, Ամստերդամ, Շանհայ կամ համաշխարհային բիզնես կենտրոն չէ, որ տարվա մեջ մի քանի ազգային տաղավար տոներն(!) և դրանց հաջորդող հիշատակի օրերն "անհարմարություններ" ստեղծեն...
Հայ ազգային առանձնահատկություններից առանձնապես նեղվող տարատեսակ չարչիներին, վաշխառուներին ու խանութպաններին պետք է կարգի հրավիրել ու հիշեցնել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (տարածքով ու բնակչությամբ Հայաստանից մեծ է ընդամենը մոտ երկու անգամ) ՀՆԱ-ն 271 միլիարդ դոլար է ( մեկ շնչի կտրվածքով` միջինացված 66.000դոլար) ռամադաններն և տարատեսակ ազգային տոներն ու սովորույթները (ոչ աշխատանքային օրերի մասով) բնավ չեն ազդում այդ երկրի տնտեսական հաջողությունների ու գործարար միջավայրի վրա:
Ինչպես ասում են` զոռով բերաններս բացել մի տվեք...