Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ 600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը


Այս ընտրություններում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման հարցում հետընթաց է եղել. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)

Քաղաքականություն

Մենք այս ընտրություններում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման հարցում ոչ թե առաջընթաց ենք գրանցել, այլ հակառակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով փորձագետ, «Ելք» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Զարուհի Բաթոյանը: Վերջնիս նշում է, որ ապրիլի 2-ին հաշմանդամություն ունեցող մարդիկ տարբեր խնդիրների առաջ են կանգնել՝ թե՛ ֆիզիկական, թե՛ տեխնիկական առումներով. «ԿԸՀ որոշումը, որը իբրև պետք է նպաստեր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքին, շատ խտրական էր, և հարմարությունները, մատչելիության պայմանները պարտադիր պահանջ չեն ընտրատեղամասերի համար»,- ասաց Բաթոյանը:

-Հաշմանդամություն ունեցող անձիք նշում էին, որ ապրիլի 2-ին կայացած ընտրություններին համապատասխան պայմաններ չէին ստեղծվել ընտրություններին մասնակցելու համար: Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք այս խնդրի հետ կապված։

-Մենք ընտրությունների առաջ էլ բարձրաձայնել ենք այդ խնդիրների մասին: Տարբեր տեսանկյուններից խնդիրներ կային, նախ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որը իբրև պետք է նպաստեր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքին: Պետք է ասեմ, որ այդ որոշումը շատ խտրական է, և այստեղ հարմարությունները, մատչելիության պայմանները պարտադիր պահանջ չեն ընտրատեղամասերի համար: Այս որոշման մեջ նշվում է՝ հնարավորության դեպքում ապահովել այս կամ այն պայմանը: Հնարավորության դեպքում ապահովել, օրինակ՝ թեքահարթակներով, քվեարկությունը կազմակերպել առաջին հարկում, տրամադրել խոշորացույցներ և այլն: Այսինքն՝ սա պարտադրող փաստաթուղթ չէր, որն ի սկզբանե խնդրահարույց էր: Սա խտրական մոտեցում է հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքին:

Բացի այդ, որևէ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանի քաղաքները, գյուղերը, բոլոր վայրերը անմատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց, և այն ընտրատարածքները, որտեղ պետք է մարդիկ իրականացնեն իրենց ընտրելու իրավունքը, դրանք մեր դպրոցներն են, մշակույթի օջախներն են և այլն: Այսինքն, այն բոլոր վայրերն են, որտեղ մարդիկ ֆիզիկական խոչընդոտների են բախվում: Բացի ֆիզիկական մատչելիությունից, խնդիրներ կային տեսողության խնդիր ունեցող անձանց քվեարկելու իրավունքի հետ կապված: Եթե նախկին համապետական ընտրությունների ժամանակ բրալյան կաղապարներ կային, այս դեպքում դրանք բացակայում էին: Տեսողության խնդիր ունեցող մարդը չէր կարող ինքնուրույն իրականացնել քվեարկությունը:

-Ֆիզիկական մատչելիության խնդիրը նախորդ ընտրությունների ժամանակ է՞լ է նույնը եղել:


-Մենք այս անգամ հատուկ հետազոտություն չենք իրականացրել, որովհետև որևէ բան չի փոխվել: ԿԸՀ և մյուս բոլոր պատասխանատուների մոտեցումը հստակ արտացոլվել է իրենց որոշման մեջ: Եթե իսկապես կամք լիներ վիճակը բարելավելու, մենք նման որոշում չէին ունենա: Այս որոշումը մեկ քայլ հետ է նախորդ որոշումներից, ոչ թե առաջընթաց ենք գրանցել, այլ հակառակը:

-Հաշմանդամություն ունեցող որքա՞ն մարդ է հաշվառված Հայաստանում և նրանցից մոտ քանի տոկոսը չի կարողացել ընտրությանը մասնակցել:

-Պաշտոնական տվյալներով 200 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ կա, և, երեխաներին չհաշված. նրանց մեծ մասը ունի ընտրության իրավունք: Բայց հաշմանդամություն ունեցող անձիք տարբեր պատճառներով շատ ցածր մասնակցություն են ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներ
Ամենադիտված