Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը. ԿԸՀ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Հնդկաստանն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը Երևանում 20-ից ավելի երիտասարդ բռնnւթյnւն են կիրառել մեկ այլ երիտասարդի նկատմամբ. միջամտել է ոստիկանության գվարդիան Ուկրաինան կտրականապես դեմ է նահանջել այն տարածքներից, որոնք Ռուսաստանին չի հաջողվել գրավել. Զելենսկի Զովունիում կրակոցներից uպանվածը դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է. Մանրամասներ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդ Իրանը տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ. Իսմայիլ Բաղայի


«Մենք ձեզ հետ ենք»․ պատմվածք Ապրիլյան պատերազմի մասին

Հասարակություն

Voskanapat.info-ն գրում է.

Սովորական գիշեր էր, ինչպես տասնյակ գիշերները` դիրքերում: Հարթագողի ճանապարհը կախվել էր բոցկլտուն ծածկոցի պես:

Անքնությունը վաղուց սովորական էր դարձել: Արդբեջանական զինուժն անընդհատ գնդակոծում էր առաջապահ դիրքերը: Դիպուկահարներն առանց աչք թարթելու հետևում էին հայ զինվորներին և, հնարավորության դեպքում, կրակում:

Գիշերը համեմատաբար անվտանգ էր: Զինվորները կատակում էին, որ ազերիները գիշերը կրակել են` ավելի շուտ վախից` վախենալով, որ մեր հետախուզությունը կթափանցի իերնց մոտ: Բայց ամեն դեպքում պետք էր զգույշ լինել: Առավելևս` հիմա, երբ արևմուտքում արևն արդեն մայր է մտել: Վատ ժամ է:

- 9 ամիս է մնացել ծառայությանս և վերջ «քաղաքացիական» եմ: Կքնեմ` ինչքան ուզեմ, և ոչ մի հրամանատար չի լինի, - մտածեց ու ժպտաց:

-Քնած չե՞ս, զինվոր, - հրամանատարի ցածր ձայնը լսեց անմիջապես կողքին:

- Ոչ մի կերպ, հրամանատար,- շշնջաց նա` նահանջող խավարի մեջ շարունակելով նայել և լսել գիշերային ձայները:

Այստեղ` առաջապահ դիրքում, ընդունված չէ սովորականի պես հրամանատարին պատիվ տալը:

Մշտական լարվածությունն ու զգուշավորությունը իրենց հետքն են թողել փոխհարաբերությունների վրա:

Այնպես չէ, թե տնավարություն է եղել, հրամանատարը մնում է հրամանատար: Բոլորը գիտեն, որ վայրկենական սխալը կարող է կյանք արժենալ:

- Հանգի՞ստ է ամեն ինչ: Ոչինչ չի՞ լսվում:

- Ճիշտ այդպես: Ինչպես միշտ:

- Դե ես առաջ եմ գնում: Քեզ շուտով կփոխարինեն,- ուսին թփթփացրեց հրամանատարը և կորավ խավարի մեջ:

Հրամանատարի հարցում նրա բախտը բերել է: Զինվորները նրան հարգում էին: Նա երբեք չէր բարձրացնում ձայնը և կարող էր երկար բացատրել ու ցույց տալ, թե ինչպես պետք է գործել այս կան այն իրավիճակում: Զինվորների հերթափոխ է արել, երբ տեսել է, որ չեն կարողանում շարունակել հսկողությունը:

Ոչ ոք չգիտեր, թե երբ է նա քնում: Միշտ ոտքի վրա էր: Քայլում է, նայում, սթափեցնում:
Ահա և հիմա նա լուռ շարժվեց առաջ` դիրքերի ուղղությամբ և ոգևորում հերթապահություն իրականացնող զինվորներին:

Շվոց…Պայթյուն…

Պայթյունի ալիքը նրան խրամատի խորքը շպրտեց:

Մինչև կհասկանար, թե ինչ պետք է անել, արագ վերցրեց ինքնաձիգը, իջեցրեց ապահովիչը և ձգեց փակաղակը:

Նայեց շուրջը:

Աջից բղավելով վազում էր հրամանատարը: Բայց աղմուկի մեջ հնարավոր չէր նրան լսել: Արկերը ծածկել էին դիրքը: Դրանցից մեկն ընկել էր կացարանի վրա: Փառք Աստծո, զինվորները հասցրել էին դուրս պրծնել այնտեղից:

Հրամանատարը հանգիստ, ինչպես զորավարժությունների ժամանակ, հրամայեց.

- Բոլորը զբաղեցնեն իրենց դիրքերը: Գլուխներդ չհանեք: Հակառակորդը գրոհելու է: Հատ-հատ եք կրակում:

Հրամանատարությանը հաղորդել այն մասին, որ մենք գնդակոծության տակ ենք:

Արկերի պայթյունները շարունակում էին ողողել մեր դիրքերը: Սարսափելի է:

- Տե´ր Աստված, պահիր ու պահպանիր:

Հրամանատարը, պահը որսալով, խրամատից դուրս նայեց:

- Գրո~հ: Ձեր մերը... Կրա~կ:

Ոտնաձայները չեն լսվում: Ցանկություն չկա խրամատից դուրս գալու: Այստեղ անվտանգ է: Պայթյուններ: Դրանք ծածկվում են ալիքով, հողով: Շուրջը փոշու ամպ է:

Ծխի և փոշու միջով նա տեսավ հրամանատարի դեմքը:

- Առա՜ջ, որդիս: Նրանք գալիս են: Հետո կվախենանք:

- Ես քեզ ի՞նչ որդի: Ընդամենը ութ տարով ես մեծ ինձանից, - հազիվ էր հասցրել մտածել, երբ հրամանատարի ձեռքը հրեց նրան դեպի խրամախորշ:

Տանկերը նա անմիջապես նկատել էր: Լուսադեմի մշուշի մեջ դրանք մի տեսակ անսովոր էին:

Ամեն ինչ, ասես, ֆիլմ լիներ: բայց ֆիլմ չէր…

-Կրա՜կ: Կրա՜կ:

Պայթյունների ձայների մեջ նա լսեց ինքնաձիգերի և գնդացիրների կրակոցները:

-Ինչո՞ւ իմ ինքնաձիգը չի կրակում,- նա շարունակում էր սեղմել ձգանը, բայց չէր կրակում:

-Գրողը տանի: Փամփշտակալ դատարկ է:

Երկու րոպեում նա դատարկել էր ամբողջ փամփշտակալը: Մոռացել էր հատ-հատ կրակոցների վրա դնել:

-Կեցցե´ս, զինվոր: Ճզմի դրանց,- հրամանատարը մի զինվորի մոտից մյուսի մոտ էր վազում` ոգևորելով նրանց:

Տանկերը կրակ էին թափում միաժամանակ: Դիրքերը պայթյունների տակ էին:

Վայրկենական դադար ու կրկին կրակոցներ:

-Առա՜ջ, տղերք: Օգնությունը հիմա կհասնի: Կրա՜կ, Կրա՜կ:

Արդեն սասափելի չէ: Չէ, ստում եմ. սարսափելի է: Բայց նրանց համար ավելի սարսափելի է: Նրանք վախենում են:

Հակառակորդի հետևազորն արդեն չի երևում: Նրանք պառկած են: Տանկերի շուրջ պայթյունների սյուներ են բարձրանում: Ուռա՜: Պատերազմի աստվածները: Հրետանին սկսել է հարվածել թշնամուն:

Թշնամու հրետանին չի լռում, կրակում է մեր դիրքերի վրա: Տանկերը շարունակում են առաջ շարժվել: Գոնե մեկը ոչնչացրեք:

Նրա մտքերը կարծես կարդացին. տանկերից մեկը կորավ ծխի մեջ:

Վրիպեց,- նա հազիվ էր մտածել, երբ նկատեց, որ տանկի աշտարակը թռել է:

Ուռա՜,- լսվեց խրամատներով մեկ: Եվ, միանալով այդ ձայնին, երկրորդ տանկն էլ կանգնեց ու կորավ ծխի մեջ:

Թշնամին շարունակում էր հարվածել բոլոր զինատեսակներից: Չնայած կորուստներին` առաջ էր շարժվում:

Ինքնաձիգերն ու գնդացիրները տաքացել էին: Հազարավոր մահաբեր փամփուշտներ թռչում էին թշնամու ուղղությամբ:

Առա՜ջ, գնդացրի մոտ, գնդացրորդը զոհվել է,- հրամանատարը գոռաց նրա ականջին և զբաղեցրեց իր տեղը:

Ենթարկվելով` զինվորը նետվեց գնդացրի մոտ: Բայց, տեսնելով սպանված գնդացրորդին, կանգ առավ:

-Վա՜յ,- վախը կրկի գլուխ բարձրացրեց: - Հնարավոր է ես է՞լ մեռնեմ: Այդ դեպքում ի՞նչ կլինի հորս ու մորս հետ:

- Զինվո´ր, մի վախեցիր: Մենք պետք է կանգնեցնենք թշնամուն: Այլապես բոլորս կսպանվենք: «Դավա~յ», ցավդ տանեմ: Լոխ լյավա իննան,- հրամանատար, հասկանալով զինվորի վւճակը, հայտնվեց նրա կողքին, - Դավա՜յ, կանգնեցրու նրանց:

Թշնամին նկատելով, որ գնդացիրը լռել է, կրակի ուղղությունը փոխեց:

Ստուգելով պահեստատուփը` զինվորը շոյեց ձեռքի գնդացիրը և նայեց զոհված գնդացրորդին:

- Լոխ լյավա իննան: Ես կլուծեմ քո վրեժը, եղբա´յր:

Գնդակներն ուղղվեցին թշնամու վրա, որ կրկին գրոհել էր:

Գնդացիրը հարվածում էր ուղիղ նրանց դիմաց: Պայթյունի ալիքը ետ էր շպրտել նրան:

Գլխում ամեն ինչ հանգիստ է:

Ինչ-որ մեկը խփեց նրա ուսին: Զիվորը բացեց աչքերը: Նրա առաջ մեկը գլուխ խոնարհեց:

Տարիքով տղամարդ էր` անթրաշ դեմքով: Տարօրինակ համազգեստ ուներ հագին: Նրանց գնդում նման համազգեստ չկա:

-Մի՞թե ազերիները ճեղքել են պաշտպանությունը,- մտածեց նա և վախեցած նայեց տղամարդու դեմքին: Վերջինս ժպտաց: Այդ ժպիտի մեջ ինչ-որ ծանոթ բան կար: Չի կարող պատահել:

-Արմեն քեռի՞,- անվստահ հարցրեց նա:
-Հա, տղաս, ես եմ,- ժպտաց տղամարդը և գրկեց զինվորին:
-Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ դու 24 տարի առաջ զոհվել ես: Ես է՞լ եմ զոհվել,- սարսափահար մտածեց նա և կրկին հիշեց մորն ու հորը:
-Ոչ, տղաս, դու ողջ ես:
-Այդ ինչպե՞ս է, որ դու այստեղ ես:
-Կանգնի´ր,- Արմեն քեռին բարձրացրեց նրան,- նայի´ր ինձ:

Շուրջբոլոր պայթյունի ամպ էր բարձրացել, լսվում էր արկերի և ռումբերի սուլոցը: Չորս կողմում, խելագարվածի պես, թափվում էին փամփուշտները: Երեք տանկ վառվում էր հենց խրամատների առաջ: Զինվորներն առանց ավելորդ իրարանցման և զարմանալի հանգստությամբ պաշտպանվում էին: Այնպիսի զգացողություն է, որ նրանք նորակոչիկներ չեն, այլ մի քանի մարտ տեսած տղամարդիկ:

Նա պարզ տեսավ թշնամուն` անմիջապես կողքին: Զինվորը զգաց նրանց: Նրանք սարսափում էին:

-Նայի´ր:

Նա նայեց ծխի ամպի, փոշու միջով…

Տասնյակ տղամարդիկ` տարօրինակ համազգեստով, քաղաքացիական հագուստով, հոգնած աչքերով, կանգնեցին դիրքերում` զորակոչվածների կողքին:

Ուխ, այս ե՞րբ է հասցրել հասնել օգնությունը:

-Արմեն քեռի, նա…Նա, ախր, մեր հարևանն է: Նա զոհվել է Շուշիի ազատագրման ժամանակ:

-Այո, տղաս: Դա նա է: Բոլորն ասյտեղ են: Բոլորը եկել են: Բոլորը, որ այն ժամանակ զոհվել են, բոլորն այստեղ են, իրենց որդիների, թոռների կողքին, նրանց կողքին` հանուն որոնց զոհվել են: Քանի դեռ մեզ հիշում եք, մենք ձեզ հետ ենք: Քանի դեռ մեր տղաներն ու աղջիկները ապրում և կռվում են` հանուն Հայրենիքի, մենք ձեզ հետ ենք, չենք մեռնի: Հիշո՞ւմ ես` ինչ է ասել Մոնթեն: «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»: Այնտեղ` երկնքում, ես ուզում եմ հպարտանալ քեզանով և բոլոր մեր տղաներով, ինչպես դուք եք հպարտանում մեզանով: Այնպես որ` ի մարտ: Ոչնչից մի վախեցիր: Ես քեզ հետ եմ, տղա´ս:

Կրկին պայթյուն…

Զինվորը նետվեց դեպի գնդացիրը: Փամփուշտները կուլ էին տալիս թշնամուն: Իսկ իր կողքին, թիրախային կրակ վարելով, պառկած էր քեռին:

Թշնամին թողեց զոհերին ու վիրավորներին և սկսեց նահանջել: Իսկ խրամատներն արդեն լցվել էին զինվորներով և կամավորներով` տագնապ տալուն պես:

Լռություն է:

Բոլորը, ովքեր պատեազմ են տեսել, գիտեն, թե որքան թանկ է այդ լռությունը: Անգամ ճանճի տզզոցն այդ ժամանակ տարօրինակ է թվում: Ուրախ տագնապային է…

Լռություն է:

Նա մի կողմ դրեց գնդացիրը և հենվեց հողապատնեշին: Ձեռքերը դողում էին: Ոտքերի տակ գլորվում էին դեռևս չմարած պարկուճները:

Նա նայեց շուրջը: Ոչ ոք չկար:

Հարևան խրամախորշի մոտ նստած էր հրամանատարը: Զինվորը մոտեցավ նրան:

Հրամանատարը ծերացել էր ուղիղ 20 տարով:

- Ապրենք բոլորս: Հպարտանում եմ ձեզանով:
-Պարոն հրամանատար…ուզում եմ ասել… ես տեսել եմ…տեսել եմ:

Հրամանատարն անհասկանալի հայացքով նայեց նրան: Գրկեց:

-Գիտեմ: Մենք բոլորս տեսել ենք… Զոհված հայրս էլ էր կռվում ինձ հետ…

4 տարի պահանջվեց, որ իշխանությունը կամ կշտանա, կամ հասկանա, որ չարիք է գործել․ Նաիրի Սարգսյան Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը. ԿԸՀ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Հնդկաստանն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը Երևանում 20-ից ավելի երիտասարդ բռնnւթյnւն են կիրառել մեկ այլ երիտասարդի նկատմամբ. միջամտել է ոստիկանության գվարդիան Ուկրաինան կտրականապես դեմ է նահանջել այն տարածքներից, որոնք Ռուսաստանին չի հաջողվել գրավել. Զելենսկի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը իրականություն կդարձնի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը Զովունիում կրակոցներից uպանվածը դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է. Մանրամասներ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդ Իրանը տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ. Իսմայիլ Բաղայի Եվրամիությունը հսկա գումարներ է հատկացնելու Փաշինյանի իշխանությանը Փաշինյանը համակերպվե՞լ է եկեղեցու դեմ պայքարում իր պարտության հետ ԵՄ-ն չի կարողանա համաձայնեցնել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը. Կայա Կալլաս Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու «Ինտեր»-ի ղեկավարությունը Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. Զելենսկի Իրանը մեծացնում է իր էներգետիկ հզորությունները Ջուր չի լինի երկար ժամանակ Մեքսիկայում զանգվածային անկшրգություններ են սկսվել Զովունիում կրակnցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մաhացել էԳյումրիում 2,000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա. Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները. Արշակ ԿարապետյանԱվտոբուսը գետն է ընկել, առնվազն 18 մարդ է մաhացելՄասիսում բացվել է «ՀայաՔվեի» գրասենյակը Այն մասին, թե ինչ հիմնական առաքելությամբ ենք մենք մուտք գործում քաղաքականություն. Ավետիք ՉալաբյանՍեւանում 20-ամյա պայմանագրային զինծառայողին սպшնել են աղջկա պատճառով. անչափահասներ են ձերբակալվել20% էժան դեղորայքի մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱռաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան Թրամփը դիտարկում է նպատակային հшրված Իրանին, որին կհաջորդի ավելի լшյնածավալ հшրձակում Թոշակների բարձրացումը ոչ թե տնտեսական անհնարինություն է, այլ քաղաքական կամքի բացակայություն. Հրայր ԿամենդատյանԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը Երբ ասվում է, թե թոշակ բարձրացնելու փող չկա, դա հակասում է իրողությանը. Հրայր ԿամենդատյանԴեղերի գնի հարցը քաղաքական օրակարգում․ Սամվել Կարապետյանի ծրագրի առանցքային խոստումները Ավստրիայից հնչած ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը և խորացող առճակատումը Խոշոր հրդեհ՝ Մերձավանում գործող կահույքի արտադրամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ 103 տարեկանում կյանքից հեռացել է գնդապետ Պետրոս Պետրոսյանը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 23-ի համար Ուղիղ եթերում մի քանի վայրկյան գեղեցկության ֆիլտրի անջատվելու հետևանքով բլոգերը կորցրել է 140 հազար հետևորդՃապոնիայում մերկ փառատոնին հրմշտոց է տեղի ունեցել․ կան վիրավորներԻսպանացի հաքերը մեկ ցենտ է վճարել շքեղ հյուրանոցներում գիշերակացի համարՍուրբ Սարգիս եկեղեցու դիմաց հայտնաբերվել է տղամարդու մարմինԶինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրՀայտնի է մարտ ամսվա կենսաթոշակների վճարման օրըՌուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթները չեղարկվել ենԻսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում Գյումրիում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն ՄխիթարյանՀոլիվուդյան Top 5 ամենաթեժ սկանդալները, որոնք ցնցեցին աշխարհըՀայաստանը մրգի և բանջարեղենի պահածոների՝ Ռուսաստան մատակարարողների առաջին տասնյակում է
Ամենադիտված