Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան


Չեմ հանդիպել մի զինվորի, ով ծառայելուց հետո ափսոսանք է ապրել. Մովսես Հակոբյան

Հասարակություն

Tert.am-ը գրում է.

Զինված ուժերում շարունակվում է ամառային զորակոչը. այսօր Զինված ուժերի հանրապետական կենտրոնական հավաքակայանում էին հավաքվել շուրջ 300 նորակոչիկներ: Տղաները ոգևորված էին և ուրախ, կատակում էին միմյանց հետ, քննարկում թե որտեղ են ուզում ծառայել:

Արդեն երկրորդ տարին է՝ նորակոչիկները վիճակահանության միջոցով են ընտրում ծառայության վայրը, ինչը կատարվեց նաև այսօր: Վիճակահանությանը ներկա էին նաև ծնողները: Նրանք բարի ծառայություն էին մաղթում բոլոր տղաներին:

Նորակոչիկների հետ զրուցեց նաև Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բացատրեց թե ինչ կարևոր է բանակում կարգապահությունը և հետաքրքրվեց, թե ով որտեղ է ուզում ծառայել: Շատերը ցանկություն հայտնեցին ծառայել Արցախում կամ սահմանային հատվածներում:

Լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանն ասաց, որ ուրախ է՝ տեսնելով, որ տղաները ոգևորված են, ինչը, ըստ նրա, ավելանալու է զորամաս հասնելուն պես և երդման ժամանակ:

«Ես չեմ հանդիպել այնպիսի զինվորի, որ հայկական բանակը ծառայելուց հետո ափսոսանք է ապրել: Այսօր նորակոչիկները պետք է փոխարինեն ծառայությունն արդեն ավարտած և պահեստազորի անձնակազմին համալրած տղաներին, որպեսզի բանակի մարտունակությունը ապահովվի:Վիճակահանությունից հետո և բուժզննում անցնելուց հետո ներկայանում են իրենց զորամասեր: Համապատասխան ծրագիրը յուրացնելուց հետո նշանակվում են պաշտոնների: Այն զինծառայողները, որոնք ընդգրկվելու են մարտական հերթապահության, նրանք նորից անցնում են կիսամյա վերապատրասման դասընթացներ, որից հետո նոր միայն ընդգրկվում են մարտական հերթապահության»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ հետևողականություն կա նորակոչիկների առողջության նկատմամբ, քանի որ դեպքեր են գրանցվում, որ ծառայության առաջին ամիսներին պարզվում է, որ զինվորը առողջական խնդիրներ ունի, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Բուժզննում իրականացնում ենք մի քանի փուլով: 14 տարեկանից վերցնում ենք հաշվառման ու իրականացնում բուժզննում, որտեղ որոշվում է նրանց առողջական վիճակը: Նրանց մի մասը ուղղվում է հիվանդանոցներ՝ բուժում անցնելու և հետագայում զորակոչվելու համար: Այնուհետև զորակոչի նախաշեմին կրկին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից անցնում են բուժզննում»:

Մովսես Հակոբյանը նշեց, որ ամառային զորակոչի 11 օրվա ընթացքում 4 հոգի չի ուղարկվել զորքեր՝ լրացուցիչ բուժզննում անցնելու համար:

Ինչ վերաբերում է բանակում գրանցվող սպանություններին կամ ինքնասպանություններին, ապա գեներալ-լեյտենանտը նշեց, որ ընդհանուր առմամբ քրեածին երևույթները վերահսկելի են բանակում ու մտահոգության տեղիք չկա:

«Եթե համեմատության մեջ նայենք, ապա պետք է նշել, որ տարեցտարի լուրջ նվազում ունենք քրեածին հանցագործությունների, և բանակը այս ուղղությամբ աշխատանքը շարունակում ու շարունակելու է, թեև իսպառ բացառել հնարավոր չէ»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը գնահատեց նաև սահմանային իրադրությունը և ընդգծեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է ու հանդարտ, որևէ ակտիվ գործողություններ չկան:

«Եթե համեմատենք տարվա սկզբի հետ, անհամեմատ խաղաղ է: Եթե համեմատեք անցած տարվա նույն ժամակահատվածի հետ, կրկին հանգիստ է և լուրջ միջադեպեր առաջին գծում չկա»,-ասաց նա:

Նշենք, որ ամառային զորակոչը կշարունակվի մինչև հուլիսի 30-ը:

 

Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան«Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասին
Ամենադիտված