Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


Ես կասկածներ ունեմ, որ նրա մահը պատահականություն չի եղել. «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Հրաչյա Գեւորգյանի պաշտպան

Հասարակություն

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 5-ին մահացած դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանի մահը պատահականություն չի եղել: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը:

«Ես կասկածներ ունեմ, որ նրա մահը պատահականություն չի եղել, նրա մահը կարող է կապված լինել քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաների մասին հայտնած տեղեկություններ հայտնելու հետ, եթե սպանություն էլ չի եղել, ապա նրա անձի նկատմամբ անգործություն, անտարբերություն է  ցուցաբերվել, որը եւս հանցագործություն է»,-ասաց նա:

Նա նշեց, որ Հրաչյա Գեւորգյանի բազմաթիվ առողջական խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն, ոչ մի քայլ չի կատարվել այդ ուղղությամբ:

«Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք նրա առողջական խնդիրների մասին: Հրաչյան պատիժը կրելու ենթակա չէր, բայց արդարադատության նախարարությունից, դատախազությունից պնդում էին, որ նրան պատիժը կրելուց ազատելու հիմքեր չկան: Պնդել են, որ բավարար բուժում է  ստանում, բայց որեւէ բուժում նա չի ստացել, պատշաճ բուժում չի ցուցաբերվել նրան: Պարկինսոնի համախտանիշ ունի, բազմաթիվ այլ հիվանդություններ եւ քրեակատարողական հիմնարկներում միայն Գեւորգյանը չէ, որ պատշաճ բուժօգնություն չի ստացել, շատերը կան»,-ասաց նա:

Նինա Կարապետյանցը նաեւ դիմել է ՄԻՊ գրասենյակ, որտեղ եւս քայլեր չեն ձեռնարկվել. «Դիմել ենք բազմիցս, ասում էին` հետաքրքրվել են, պարզվել է, որ սիմուլյացիա է անում: Լավ ինչն էր սիմուլյացիա անում, մեռնելն էլ է սիմուլյացիա»:

Նինա Կարապետյանցը նշեց, որ Հրաչյա Գեւորգյանի նկատմամբ արտահայտված բացասական վերաբերմունքը գալիս էր նրանից, որ Հրաչյա Գեւորգյանն այն մարդն էր, որն իր մեջ ուժեր էր գտնում քրեակատարողական հիմնարկների խնդիրները բարձրաձայնելու. «Բազմաթիվ անգամ գրել է, որ քրեակատարողական հիմնարկներում թմրանյութի շատ մեծ շրջանառություն կա, որը կատարվում է աշխատակիցների միջոցով, այլ խնդիրներ էլ է բարձրաձայնել»:

Հելսինկյան ասոցիացիայում Հրաչյա Գեւորգյանի մահվան մասին կալանավորներից են տեղեկացել, որից հետո միայն մի քանի ժամ անց զանգել եւ «Արմավիր» ՔԿՀ-ից են տեղեկացրել. «Մահվան մասին երեկոյան իմացել ենք «Նուբարաշենի» կալանավորներից մեկից, այլ քրեակատարողական հիմնարկներ զանգեցինք, իմացանք, որ համապատասխանում է իրականությանը: «Արմավիր» ՔԿՀ-ից զանգել են իմ հեռախոսին, ասել են, որ շատ պատահական նրա իրերի միջից գտել են իմ համարը եւ զանգել, տեղեկացրել են, մինչդեռ նրա մասին նյութերը պետք է լինեին իրենց մոտ եւ իմանային` ով է զբաղվում նրա շահերի պաշտպանությունով: Հետո երեկ գիշերը 23:00-ին զանգել, տեղեկացրել են, որ ժամը 9-ին դիահերձում է լինելու, առաջարկեցին մասնակցել, սակայն, թույլ չտվեցին մեզ, ժամանակ չտվեցին մասնագետի ներգրավել դիահերձմանը»:

Փաստաբանը նաեւ նշեց, որ Հրաչյա Գեւորգյանը 57 օր հացադուլի մեջ է եղել, ինքը փորձել է հանդիպել նրա հետ, սակայն, ՔԿՀ-ի աշխատակիցները նշել են, որ Հրաչյան ի վիճակի չէ հանդիպել իր հետ, քանի որ վատ է զգում. «Նա վատ էր, հանդիպման չիջավ, ես պահանջեցի, որ տեսնեմ նրան, քանի որ կասկածներ առաջացան մոտս: Հետո ասացին, որ հացադուլից հետո ինչ-որ սնունդ է կերել եւ վատ է զգում իրեն»: 

Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից և ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել  բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն: Նշենք, որ Գեւորգյանը տեղաշարժվում էր սայլակով:

Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, Գեւորգյանը տեւական ժամանակ հացադուլ էր արել, կարել էր բերանը՝ դժգոհելով իր նկատմամբ վերաբերմունքի դեմ։ Նա նաեւ հայտարարել էր, թե ՔԿՀ-ում կոռուպցիոն շղթա է գործում ։ 

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է
Ամենադիտված