Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Թրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Պուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան»


Էջմիածնում մայրն իր 12-ամյա աղջկան ծեծել և հանձնել էր սիրեկանին, որ բռնաբարի

Խորհրդային տարիներին հանցագործությունների մասին սուղ տեղեկատվություն էր տրվում, այն էլ՝ գրաքննության «թրի տակով» անցկացնելուց հետո: Գաղտնիության քողով ծածկված՝ հանցավոր շատ արարքներ մնում էին չլուսաբանված, հանրության դատին չներկայացված: Դրանց մասին կարող էին խոսել տեղական՝ թաղային-հարևանական մակարդակով:

Հետո ժամանակն անցնում էր, ասեկոսեները մոռացվում էին, թվում էր՝ որոշ հանցատեսակներ ընդհանրապես գոյություն չունեն դեպի կոմունիզմ շտապող երկրում: Բայց ժամանակի միջով անցած ու պահպանվող փաստաթղթերը, դատական ակտերն այլ բան են փաստում: Էջմիածնի շրջանի գյուղերից մեկում Ֆենյա Ս.-ն ապրում էր դստեր՝ Ծովիկի հետ (անունները փոխված են):

Երբ երեխան երկու տարեկան էր, Ֆենյայի ամուսինը հեռացավ ընտանիքից: Բայց Ֆենյայի տունն անտղամարդ չմնաց: Ֆենյայի տանը բնակություն հաստատեց նրա… տասը տարվա սիրեկանը: Ֆենյան Համլետ Գ.-ի հետ դեռ ամուսնությունից առաջ էլ կապված էր, ամուսնու հեռանալը նրան առանձնապես ցավ չպատճառեց:

Փոքրիկ Ծովիկի նկատմամբ Ֆենյան շատ խիստ էր՝ գոռում էր, ծեծում, իսկ Համլետին փայփայում էր, վախենում էր, որ Համլետը կարող է հոգնել իրենից, հատկապես՝ իր երեխայից, ու կարող է լքել, հեռանալ, իրեն թողնել անտղամարդ…

1982 թվականի օգոստոսին Ծովիկի 13 տարին բոլորեց: Նա արբունքի հասավ, հասունացավ: Մայրը ավելի խստացրեց դստեր նկատմամբ իր վերաբերմունքը:

Վերջին շրջանում Համլետը փոխվել էր, Ֆենյային առաջվա նման կարծես թե չէր սիրում, խոսք էր գցում հեռանալու մասին…

Եվ Ֆենյան Համլետին չկորցնելու համար որոշեց զոհողության գնալ: Նա զոհաբերեց հարազատ դստերը՝ ծեծեց Ծովիկին, քարշ տալով տարավ, գցեց անկողնում պառկած Համլետի գիրկը… Աղջկա թախանձանքն ու գոռոցները մոր գութը չշարժեցին:

Ծովիկի ներկայությամբ մայրը հաճախ էր Համլետի հետ անկողին մտել: Ծովիկը շատ բան էր տեսել, շատ բռնությունների էր դիմացել, բայց մոր ներկայությամբ ու մոր պարտադրանքով բռնաբարությունից հետո դեռահաս աղջիկը բոլորովին կորցրեց իրեն: Օրերով թափառում էր գյուղի շրջակայքում, երազում էր փախչել, բայց վախենում էր, գիշերները վերադառնում էր տուն, ծեծվում էր…

Մայրը որոշ ժամանակ Ծովիկին հանգիստ թողեց: Համլետի սիրտը շահել էր իր անօրինակ «սխրանքով», Համլետը նրան մի քանի ամիս սիրեց կարծես թե՝ առաջվա նման:

Բայց հետո նորից ֆենյան Համլետից սառնություն զգաց: Նորից հայացքն ուղղեց Ծովիկին: Աղջիկը մի տարով մեծացել, ավելի հասունացել էր…

1983 թվականի օգոստոսին Ֆենյան մի անգամ էլ դստերը «մատուցեց» Համլետին: Այս անգամ նա ավելի դաժան վարվեց, որովհետև աղջիկն ավելի կատաղի էր դիմադրում: Մայրը Ծովիկին ծեծեց, հատակին քարշ տալով հասցրեց մահճակալին, ձեռքերը կապեց մահճակալի ոտքից: Եվ հանձնեց Համլետի «տնօրինությանը»…

Այս բռնաբարությունից հետո Ծովիկը փախավ տանից: Նրան հարևաններից մեկը օթևան տվեց: Աղջիկը պատմեց , թե ինչ դժոխքի միջով է անցել: Հարևանների խորհրդով և աջակցությամբ Ծովիկը դիմեց իրավապահներին:

Հարուցվեց քրեական գործ: Նախաքննության ժամանակ պարզվեց, որ Ծովիկը ոչ միայն տանը՝ մոր սիրեկանի կողմից էր բռնաբարվել, այլև երկու անգամ բռնությունների էր ենթարկվել համագյուղացիների՝ Էդիկի ու Մամիկոնի կողմից, երբ տանից փախած՝ թափառել էր գյուղի շրջակայքում…

Անչափահաս աղջկա բռնաբարության չորս դրվագ հաստատվեց քրեական գործի քննությամբ:

Դատարանում 37-ամյա մայրը զղջման խոսքեր ասաց, նույնիսկ արտասվելու փորձ արեց: Տուժող աղջիկը մորը չներեց:

ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Ֆենյա Ս.-ին մեղավոր ճանաչեց այն ժամանակվա քրեական օրենսգրքի 112 հոդվածի 4-րդ մասով, 110 հոդվածով և դատապարտեց 12 տարի ազատազրկման: Ֆենյան 5 տարով զրկվեց ծնողական իրավունքից:

Ֆենյայի սիրեկան Համլետ Գ.-ն նույնպես դատապարտվեց 12 տարի ազատազրկման:

 

 
Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ
Ամենադիտված