Անժամանակ կյանքից հեռացել է, Թալինի «Սասուն» ջոկատի հրամանատար, սիրված հայորդի, Ալֆրեդ Ներսիսյանը, նույն ինքը՝ Աֆոն
BlogԱշոտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Յուրաքանչյուր ազգանվեր հայորդու կորստի հետ, մեր սրտից մի կտոր հալչում է...
Ցավով տեղեկացա, որ անժամանակ կյանքից հեռացել է, Թալինի «Սասուն» ջոկատի հրամանատար, սիրված հայորդի, Ալֆրեդ Ներսիսյանը, նույն ինքը՝ լեգենդար Աֆոն:
Մշտապես, համակրանք ու հարգանք եմ տածել պարոն Ներսիսյանի հանդեպ, շատ չեմ շփվել, բայց մշտապես հիացել եմ նրա տեսակով, հայի տաքարյուն ու հայրենանվեր տեսակով:
Մեր ազգի այսօրինակ զավակները շատ չեն, խիզախ ու շիտակ մարդկանց պակասուրդ կա, սակայն հույսով ու հավատով ենք, որ Աֆոներն իրենց խոսքը պիտի ասեն, քանզի նրանք կենսական անհրաժեշտություն են, հատկապես ազգի ու Հայրենիքի վճռական, ինչու ոչ, նաև ճակատագրական պահերին:
Պայծառ հիշատակ և հոգու հանգստություն Քեզ, սիրելի Հայորդի:
Ափսոս, հազար ափսոս...