Հայաստան համահայկական հիմադրամը Բաղանիսում ավարտեց ջերմոցային տնտեսությունների հիմնման աշխատանքների առաջին փուլը (Լուսանկարներ)
BlogՆարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստան համահայկական հիմադրամը Բաղանիսում ավարտեց ջերմոցային տնտեսությունների հիմնման աշխատանքների առաջին փուլը:
Նախկինում արդեն տեղեկացրել էի, որ Հայաստան համահայկական հիմադրամի ֆինանսավորմամաբ Բաղանիսում կառուցվելու են ջերմոցային տնտեսություններ: Ընթացիկ տարվա մեջ նախատեսվում է կառուցել թվով ութ ջերմոց, առաջին փուլում կառուցվեց չորսը, իսկ հետո ևս չորսը:
Հ.Գ. Ծրագրի արժեքը կազմում է երկու միլիոն դրամ, որի տաս տոկոսը՝ երկու հարյուր հազար դրամը որպես համաֆինանսավորում տալիս է շահառուն: Տնամերձ այգում 102ք/մ-ի վրա (6մ x 17մ) կառուցվում է վերոհիշյալ ջերմոցը: Նպատակը՝ ստեղծել աշխատատեղեր, կանխել արտագաղթը:


