Սա պատիվ է բերո՞ւմ...
Ուշադրության կենտրոնումԱրմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօրվա պաշտոնական հաղորդագրությունից. ՙԳեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գավառում ՙՍևան՚ հանքային ջրերի գործարանի վերագործարկման արարողությանը: Վերագործարկման արդյունքում գործարանում բացվել է շուրջ 80 աշխատատեղ՝ 110,000 դրամ միջին ամսական աշխատավարձով՚:
Հունիսի վերջին հրապարակված վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն՝ միջին աշխատավարձը Հայաստանում այժմ կազմում է 180 հազար դրամ...
Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու պիտի երկրի նախագահը մասնակցի մի ձեռնակության վերագործարկմանը, որտեղ աշխատողներին մեկ երրորդով ավելի քիչ են վճարում, քան հանրապետության առանց այն էլ ոչ բարձր միջին աշխատավարձն է...