Ինչ բիզնես է հիմնել Սյուզի Մելիքյանը և ինչպիսի հարաբերությունների մեջ է «օրենքով գող» Օշականցի Գևորիկի հետ (տեսանյութ)
TVArmlur.am-ը գրում է.
Երգչուհի Սյուզի Մելիքյանը ժամանակին սրտին մոտ է ընդունել իր հասցեին հնչած քննադատությունները, դրա պատճառով անգամ արտասվել: Armlur.am-ի հետ զրույցում, սակայն, երգչուհին նշեց, որ այժմ շատ նորմալ է վերաբերվում իր գործունեության հետ կապված քննադատություններին:
Սյուզի Մելիքյանը մասնագիտությամբ դիվանագետ է, սակայն որոշ ժամանակ այդ ոլորտում գործունեություն ծավալալելուց հետո հասկացել է, որ դիվանագիտությունը խանգարում է, որպեսզի նա զբաղվի երաժշտական գործունեությամբ:

Երգչուհին այժմ զբաղված է իր դիմահարդարման ստուդիայի զարգացման աշխատանքներով, նա չի բացառում, որ այն շուտով դառնա իր բիզնեսը: Սյուզի Մելիքյանը իրեն բիզնես լեդի չի համարում, ուղղակի սիրելով այդ ոլորտը որոշել է իրեն փորձել նաեւ այդտեղ ու հասկացել է, որ այն իրեն հոգեհարազատ է: Երգչուհին այդ ոլորտի հետ կապված շատ նպատակներ ունի: