Եկեք թոզ չանենք
BlogԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ ժողովուրդը՝ հայրենիքում, թե Սփյուռքում, բնավ չի ցանկանում ազատագրվել ստրկությունից, փոխել իր հայրենիքի գերության կարգավիճակը, հանել իր զավակների վրայից ստրուկի դարավոր խարանը: Ասվածի ապացույցն այն է, որ հայը երբեք չի պայքարել, նույնիսկ չի արտաբերել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը, ավելին ատել ու նախանձել է բոլոր այն ժողովրդներին, որոնք հերոսաբար պայքրել ու նվաճել են իրենց ազատությունը:
Աշխարհը հայերին ճանաչում է, որպես ճարպիկ, անձնական բարեկեցության համար մաքառող, այս նպատակին հասնելու համար ոչնչի առաջ կանգ չառնող, երկրագնդով մեկ ցիր ու ցան եղած, թափառական ժողովուրդ: Հայի կյանքի միակ երազանքը անձնական բարգավաճումն է, նյութական ապահովվածությունը: Դարերով պետականազուրկ, թափառական ժողովուրդը չէր կարող այլ կերպ մտածել:
Ներկայումս, այս «ավանդույթը» սկսել են խախտել նոր սերնդի փոքրաթիվ ներկայացուցիչներ, «հաց ու պանրի» իրեն պայքարին երբեմն-երբեմն խառնելով նաև ԱԶԱՏՈՒԹՅԱՆ պահանջը, սակայն նրանց բոլորից շատ խանգարում են շարունակ խափվելուց անհավատ դարձած, բազմիցս օգտագործված և լքված, «ըմբռնումով» ընդհատակ անցած իրենց ծնողները...