"Ընձի ձեռ չտաք, Աստծուն կըսեմ"...
BlogԱշոտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի գյուղական վայրերում, ամենևին արտառոց բան չէ՝ խեղճ ու կրակ գյուղացի մարդկանց հետ հանդիպումը, ովքեր չնայած աղքատ և դժվարին կյանքին, միևնույն է, մնում են հավատարիմ իրենց հայրենի գյուղին, հողին ու ջրին, բան ու գործին, երկրին վերջապես:
Փառք ու պատիվ այդ նվիրական մարդկանց, փառք ու պատիվ մեր գյուղացիներին::
Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նման մարդկանց եմ հանդիպում, մտապատկերումս է հայտնվում՝ հայտնի ֆիլմում, մեր սիրելի արտիստ Մհեր Մկրտչյանի թևավոր դարձած խոսքերը.
- Ընձի ձեռ չտաք, Աստծուն կըսեմ...