Հունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Էլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Թեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրին Մի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր


Հայաստանի երեք ամենաթանկ տները` ըստ Կադաստրի․ (լուսանկարներ , տեսանյութ)

Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տան կադաստրային արժեքը 428 մլն. դրամ է։ Այն պատկանում է գործարար, նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանին։ Նա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրն է։

Հայաստանի ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տունը

Ամենաբաձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տների երկրորդ հորիզոնականում Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի կնոջը՝ Նունե Նիկոլյանին պատկանող 398 մլն կադ. արժեք ունեցող բնակելի տունն է։ Երրորդ ամենաթանկը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն՝ Արսեն Արսենյանին պատկանող 324 մլն դրամանոց առանձնատունն է։ Ամենաբարձր կադաստրային արժեք ունեցող բնակելի տները գտնվում են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Մինչ կներկայացնենք կադաստրային բարձր արժեք ունեցող տների և բնակարանների գները, պարզաբանենք, որ կադաստրային արժեքի չափը հաշվարկվում է երեք տարին մեկ՝ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի։

Բացի մայրաքաղաքից, որտեղ 45 հատ 144 մլն դրամից (300 հազար ԱՄՆ դոլար) կադաստրային արժեք ունեցող տուն է հաշվառված, մարզերում նման կադաստրային արժեք ունեցող 3 բնակելի տուն է գրանցված. մեկը՝ Կոտայքի մարզում (այն պատկանում է պատգամավոր Գագիկ Ծառուկյանին), երկուսը՝ Արմավիրում։ Այսինքն՝ հանրապետությունում 300 հազ. ԱՄՆ դոլարից ավելի կադաստրային արժեք ունեցող 48 տուն է գրանցված։

Բացի այդ, 100-300 հազ. ԱՄՆ դոլար կադաստրային արժեք ունեցող 821 բնակարան և 797 բնակելի տուն (առանձնատուն) կա գրանցված։

100-300 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ այդ 821 բնակարանները հաշվառված են Երևանում: Հայաստանի մարզերում այդպիսի կադասատրային արժեքով բնակարաններ, ըստ պաշտոնական տվյալների, չկան։

48-144 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակելի տներ

Այս կադաստրային արժեքն ունեցող 797 բնակելի տներից 684-ը, այսինքն՝ 68%-ը, կառուցված է Երևանում: Թանկարժեք բնակելի տներով «աչքի է ընկնում» նաև Կոտայքի մարզը, այնուհետև՝ Արմավիրը։ Իսկ «ամենահամեստ» մարզերը Գեղարքունիքը, Տավուշը, Վայոց ձորն ու Սյունիքն են. այստեղ 48-144 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարաններ և բնակելի տներ չկան։ Երևանի թանկարժեք բնակարաններն ու բնակելի տները՝ թվերով

Անդրադառնալով մայրաքաղաքի բնակարանների և բնակելի տների կադաստրային արժեքներին՝ նշենք, որ Երևանում գրանցված է 100 հազ. ԱՄՆ դոլարից ավելի կադաստրային արժեք ունեցող 729 բնակելի տուն և 856 բնակարան։

Երևանում են կենտրոնացած ամենաթանկ կադաստրային արժեք ունեցող առանձնատներն ու բնակարանները։ Համայնքապետարաններից և վարչական շրջաններից պարզել ենք նաև Հայաստանի առավել հայտնի առանձնատների կադաստրային արժեքներն ու դրանց համար վճարված գույքահարկի չափը։

Առինջի համայնքապետարանից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ 1991 թվականին կառուցված այն բնակելի տան համար, որտեղ հաշվառված է Գագիկ Ծառուկյանը, տարեկան վճարվում է 190 հազար դրամ գույքահարկ, իսկ դրա կադաստրային արժեքը ավելի քան 46 մլն դրամ է։

Իսկ այն բնակելի տան կադաստրային արժեքը, որտեղ բնակվում է Ծառուկյան ընտանիքը, 181 մլն դրամ է, որի համար տարեկան գույքահարկ է սահմանվել 1.5 միլիոն դրամ։Հաջորդ հայտնի բնակելի տունը Աշտարակի խճուղում գտնվող առանձնատունն է։ Այն պատկանում է գործարար Սերգեյ Մանուկյանին։ Համաձայն Քասախի համայնքապետարանի փոխանցած տվյալի՝ դրա կադաստրային արժեքը կազմում է 92 մլն. դրամ, որի համար տարեկան վճարը 648 հազար դրամ է։

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող առանձնատան կադաստրային արժեքը 23 մլն դրամ է։ Դրա համար տարեկան գույքահարկ սահմանված է 38 հազար դրամ։ Ակնհայտ է, որ պաշտոնյաները, գործարարներն ամեն ինչ արել են, որպեսզի իրենց տների կադաստրային արժեքը ցածր գնահատվի ու, համապատասխանաբար, ցածր գույքահարկ սահմանվի։ Օրինակ՝ Երեւանի Բաբայան, Ուլնեցի փողոցներում կառուցված առանձնատները անշարժ գույքի գործակալները գնահատում են մի քանի մլն ԱՄՆ դոլար, սակայն դրանց սեփականատերերը չնչին գույքահարկ են վճարում։

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՌուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները
Ամենադիտված