Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


Երևանում ամուսինը մկրատի 19 հարվածներով վաննայի մեջ սպանել է 7 ամսական հղի կնոջը

Հասարակություն

Երևանցի Արամ Հ.-ն իր ապագա կնոջը՝ Անահիտին առաջին անգամ հանդիպել էր բարեկամի տանը և գերվել էր աղջկա աչքերի գեղեցկությունից: Հետագա ժամադրությունների ժամանակ Արամը բազմիցս կրկնել էր. «Աչքերիդ մեռնեմ, քո մազին դիպչողի հերը կանիծեմ…»: Արամն ու Անահիտն ամուսնացան 1979 թվականին: Նորաստեղծ ընտանիքը սկզբում ապրում էր Արամի ծնողների հետ համատեղ՝ նույն բնակարանում:

1980 թվականին Արամի հայրական տունը «պլանի տակ ընկավ», քանդվեց, նրանց ընտանիքին երկու նոր բնակարան հատկացրին: Երիտասարդ ամուսիններն ապահովվեցին առանձին բնակարանով: Ծնվեցին նրանց երկու դուստրերը: Սակայն կյանքը նրանց նոր, գեղեցիկ բնակարանում, նույնիսկ երկու գեղեցիկ մանկիկների ներկայությամբ «երջանիկ» կոչել չէր կարելի: Արամի բնավորությունը տարեցտարի փոխվում էր դեպի վատը: Նա դարձավ դյուրաբորբոք, կռվարար:
 
Խորհրդային տարիների դատավճռում արձանագրված է, որ Արամը «սիստեմատիկաբար հանրօգուտ աշխատանքով չէր զբաղվում, չարաշահում էր ալկոհոլը, որի պատճառով հաճախակի վեճ ու կռիվ էր սարքում տանը, հայհոյում ու ծեծում էր կնոջը»: Այնուամենայնիվ, Անահիտն Արամից չհեռացավ: Հույս ուներ, թե Արամը նախկինի պես սիրող ամուսին կդառնա, կվերագտնեն նախկին երջանկությունը: 1984 թվականին Անահիտն ամուսնուն հայտնեց, թե երեխայի է սպասում:
 
Որոշեցին երրորդ երեխային էլ ունենալ: Անահիտը երազում էր տղա ունենալ, մտածում էր՝ զավակի ծնունդը Արամին կսթափեցնի… 1984 թվականի հոկտեմբերի 6-ին Արամ Հ.-ն միանգամից երկու հարսանիքի էր հրավիրված՝ բարեկամի ու հարևանի կողմից: Որոշեց երկու հարսանիքին էլ մասնակցել: Նա մենակ գնաց հարսանիք, 7 ամսական հղի Անահիտը նախընտրեց մնալ երեխաների հետ: Արամը կրկնակի խրախճանքից տուն վերադարձավ գիշերվա ժամը 1-ին: Հարբած էր:
 
Կինն ու այդ օրը նրանց հյուր եկած զոքանչը արթուն էին: Արամը նրանց միասին տեսնելով՝ անբացատրելի չարություն զգաց: Վեճ սարքեց չնչին առիթից՝ Անահիտն առավոտյան հարևանից պարտքով փող էր վերցրել ու երեխաների համար «ձեռքի վրայից» տաք հագուստ էր գնել: Արամն իր ինքնասիրությունը վիրավորված համարեց՝ ո՞նց թե՝ իր երեխաների համար շոր են առել հարևանի փողո՞վ, ինքն է՞դ տղեն է… Արամն ամենակոպիտ հայհոյանքները տվեց կնոջ հասցեին, հետո էլ ձեռքի սրճեփը նետեց հղի կնոջ վրա:
 

Զոքանչը փորձեց հանգստացնել նրան, աղերսեց, որ խղճա հղի կնոջը: Բայց Արամը հարձակվեց զոքանչի վրա, անխնա ծեծեց ու դանակով սպառնալով՝ տանից դուրս արեց: Աղմուկ-աղաղակից արթնացան փոքրիկ աղջիկները, մնացած դաժան գործողությունները Արամը կատարեց երեխաների ներկայությամբ… Արամը դաժանորեն ծեծեց հղի կնոջը: Հետո ձեռքն առավ մկրատը, Անահիտին քարշ տալով տարավ լոգասենյակ, գցեց լոգարանի մեջ: Նա սկսեց մկրատով հարվածներ հասցնել հղի կնոջ մարմնին:

 
Արամը հարվածները տեղում էր արագ, առանց կնոջ ու երեխաների աղաղակներին ուշադրություն դարձնելու, առանց չծնված երեայի մասին հիշելու… Երբ աղմուկից արթնացած հարևանները մտան նրանց բնակարան, Արամն արդեն մկրատի 19 հարված էր հասցրել, սպանել էր Անահիտին ու դեռ չծնված երեխային և… մկրատով փորձում էր հանել կնոջ աչքերը, որոնք սառը հանդիմանանքով անթարթ նայում էին նրան: Վրա հասած հարևաններից Արամը պահանջում էր. «Թողեք ես սրա աչքերը հանեմ, հանգստանամ»… Դատահոգեբուժական փորձաքննությամբ Արամ Հ.-ն ճանաչվեց մեղսունակ: Նա հոգեկան հիվանդությամբ չէր տառապում… 1984 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճռով Արամ Հ.-ն դատապարտվեց 15 տարի ազատազրկման:
 

 

 
 
 
 
Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է
Ամենադիտված