Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


Հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռության ներկա միտումները. ինչ ունենք այսօր

Միջազգային

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Մաս երկրորդ

Անդրադառնալով ռեգիոնում ռազմաքաղաքական հավասարակշռության նկարագրին՝ նախորդ վերլուծության մեջ արդեն նշվեց, որ բացի ստատիկ զինուժի ու ռազմական տեխնիկայի տիպատեսակային նկարագրից կան այլ՝ նույնքան կարևոր, բայց ոչ ուղղակի ցուցիչներ, որոնք իրականության մեջ արտացոլում են տարածաշրջանային ակտորների ռազմաքաղաքական ներուժի հարաբերակցության բնույթն ու միտումները: Փորձելով հասկանալ հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռության ներկա վիճակը և դրա հնարավոր փոփոխման միտումները՝ անդրադառնանք այդ ցուցանիշներից մի քանիսի դիտարկմանն ու համեմատությանը:

Ռազմաքաղաքական հարաբերակցության կարևորագույն ինդեքս է համարվում հակամարտության կողմերի ռազմական ծախսերը: Մամուլում և երբեմն նաև փորձագիտական վերլուծություններում հաճախ այդ ծախսային մասը ներկայացվում է որպես ռազմական հզորության բացառիկ և բացարձակ ցուցիչ: Կարծիք է հայտնվում, թե ով որքան շատ է ծախսում, նա այդքան գերակշիռ ուժեր ունի: Սակայն ռազմաքաղաքական իրականության մեջ իրավիճակը քիչ այլ է:

Հիմք ընդունելով Ստոգհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի(SIPRI) 2008-14թթ տվյալները (տվյալների նման բազա ունի նաև «Ռազմավարական հավասարակշռության զեկույցները»)՝ նշենք, որ ռեգիոնում ԼՂ շուրջ հակամարտող կողմերի հրապարակված ռազմական ծախերի (բոլոր հաշվարկները կատարված եմ USD-ով) առումով Ադրբեջանը բացարձակ առաջատար է. 2008՝ 1.6մլրդ, 2009`1.4մլրդ, 2010` 1.4մլրդ, 2011` 3մլրդ, 2012` 3.1մլրդ, 2013` 3.5մլրդ: Հայաստանի պարագայում իրավիճակը հետևյալն է. 2008` 396մլն, 2009` 359մլն, 2010` 395մլն, 2011` 391մլն, 2012` 387մլն, 2013` 404մլն: Կողմերի ռազմական ծախսերի կարևոր ցուցիչ է նաև այն, թե նրանք որքան գումար են կողմերը մեկ տարվա մեջ ծախսում մեկ զինվորի վրա: Այդ ցուցիչով ունենք հետևյալ իրավիճակը. Ադրբեջանի մասով՝ 2008`19.5 հազ., 2009` 17.5, 2010` 18, 2011` 37.5, 2011` 38.8, 2012` 31.8, 2013`35.2: Հայաստանի մասով՝ 2008` 9.4 հազ., 2009` 6.4 հազ., 2010` 7.1 հազ., 2011`7 հազ., 2012` 7.8 հազ., 2013` 8.2 հազ.:

Ներկայացված տվյալներից տեսանելի է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը մի քանի անգամ գերակշռում են հայկականը: Իհարկե, մենք չենք կարող պնդել, թե երկու կողմերի ներկայացրած տվյալներն իրականությանը լիարժեքորեն համապատասխ են: Սակայն, եթե համադրում ենք Ադրբեջանի կողմից, ասենք ՌԴ-ից, գնված տեխնիկայի գնային միջինը, ապա կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի այդօրինակ ծախսերը զինտեխնիկայի ձեռքբերման և զինուժի անձնակազմի որակի և մարտունակության բարձրացման վրա փաստորեն միշտ չէ, որ արդարացված են: Դրա ամենից խոսուն փաստարկ կարող է դիտվել առնվազն այն հանգամանքը, որ վերջին մեկ տարվա սահմանային միջադեպերում կորուստների միջինացված տվյալները ոչ հօգուտ Ադրբեջանի են և մոտավորապես ունենք հետևյալ պատկերը. Ադրբեջանը 2013` 1.2, իսկ 2014՝ 1,8 անգամ ավելի մեծ կորուստներ է ունեցել, քան հայկական կողմը (իրական հարաբերակցությունը շատ ավելի մեծ է, քանի որ Ադրբեջանը մարտական իր կորուստները ներկայացնում է որպես դժբախտ պատահար, առողական խնդիրներ արդյունք կամ առհասարակ չի ներկայացնում): Սա առնվազն նշանակում է, որ ռազմական ծասերի մի զգալի մասը կամ արդարացված չէ, կամ կոռուպցիոն ռիսկերի արդյունքում փոշիանում է, կամ ուղղակի այդ թվերը միֆ են: Այսինքն, եթե պասիվ պատերազմում կորուստները այսպիսին են, ապա ակտիվ պատերազմում առկա մեծ ծախսերի պարագայում անգամ, կորուստները կարող են լինել ասենք 100 անգամ ավելի:

Մի կարևոր հանգամանք ևս: Եթե Ադրբեջանը ասենք 4-7(8) մլն-ով ՌԴ-ից գնում է մեկ Տ-90 տանկ, ապա ՀՀ-ն իր զինանոցում առկա Տ-72-ը, (որի հիմքի վրա է ստեղծվել Տ-90-ը) բարեփոխելով ու արդիականացնելով հասնում է նրան, որ իր տեխնիկան կարող է նաև մի շարք մարտավարական կարևոր օղաների մասով ամենևին չզիջել Տ-90-ին, (ըստ որոշ փորձագետների էլ, հակառակը դեռ մի բան էլ գերազանցում է) սակայն ծախսում է ասենք 10 անգամ պակաս ֆին.միջոց: Սա բավական ռացիոնալ ու խելամիտ, տնտեսող մոտեցում է, որը առկա ռեսուրսների պարագայում օպտիմալ է:

Հայաստանի պարագայում ռազմ. ծախսերի ներկայացված թվերը, կարծում ենք, նույնպես ունեն շեղումներ: Այսինքն դրանք իրականում ավելին են, քան նշված է: Հայաստանում կան մասնավոր և պետական հիմնադրամներ, տեղաբնակ և արտերկրյա գործարարներ, ովքեր անձնական ֆինանսական միջոցներ են տրամադրում երկրի ռազմ. պոտենցիալի արդիականացմանը: Դա նոր երևույթ չէ: Դա եղել է նաև ԼՂ պատերզմի ակտիվ փուլում: Հայաստանի պարագայում խնդիրը ոչ թե մեծ բյուջի մեջ է, այլ առաջադրված խնդիրների ֆինանսական սպասարկման մեջ: Միշտ չէ, որ մեծ ռազմ. բյուջեն լուծում է առկա խնդիրները: Խնդիրների լուծումն առաջին հերթին խելամիտ կառավարման մեջ է: Իհարկե մենք հեռու ենք այն մտքից, թե մեզ մոտ ամեն բան լավագույն վիճակում է, սակայն հարաբերական առումով հայկական գործելաոճը բավական իրատեսական է, ու ֆինանսական առուոմվ լուծում է իր առջև դրաված կոնկրետ խնդիրները: Ի դեպ, այն զինտեխնիկան, որը Ադրբեջանը գնում է ՌԴ-ից, իսկ ՌԴ-ն փաստացիորեն վերջին տարիներին դարձել է Բաքվի հիմնական զինմատակարարը, մենք ՀԱՊԿ-ի գծով գնում ենք աննախադեպ էժան գնով, կամ «նվեր» ենք ստանում: Չնայած քաղաքականության մեջ նվերներ չեն լինում:

Ամփոփելով ռազմական ծախսերի ընդհանուր նկարագիրը՝ կարող ենք նշել, որ ռազմաքաղաքական հարաբերակցության առումով կողմերի ծախսած ֆին.ռեսուրսների մասով ունենք մեծ շեղում: Սակայն այդ շեղումը, որը հօգուտ Ադրբեջանի է, ոչ միշտ է արդարացված, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, որոնք կարող են պայմանավորել ռազմաքաղաքական հարաբերակցության իրական պատկերը: ԼՂ հակամարտության ու նրա շուրջ ստեղծված ուժային հարաբերակցության բնույթը այնպիսի է, որ գերակա կողմը ոչ թե այն է, ով ավելի շատ զենք ունի, կամ ֆին.ծախսեր է անում, այլ այն, թե օպերատիվ մարտավարական ու ռազմավարական կտրվածքով ում դիրքերն են առավել մրցունակ առաջադրված կոնկրետ խնդիրների լուծման բովանդակության և ձևի առումով:

«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում
Ամենադիտված