Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան


Հուլիսի 13-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը

Հասարակություն

Tert.am- ը գրում է .

Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր կցուցադրվեն  հետևյալ ֆիլմերը։
 

«Տենդ»

Սա պատմություն է միայնակ, չհասկացված կնոջ մասին, որը վախենում է ոչ մեկին պետք չլինելուց: Միակ մարդը, ով նրա կարիքն իսկապես ունի, բեռ է:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ`  Իրա Ուստելնեցնա, նկարահանվել են` Օքսանա Վորոնինան, Լիլբոմիր Գորգան, Իոսիպ Նալդիկը, Վիտորյա Բիլան, Վիկտոր Սարակինը:


«Վերադարձ, կամ մենք կանք 2»
 Ֆիլմը պատմում է Ստամբուլում ապրող հայ ընտանիքի մասին: Երկար ճանապարհ կտրելուց հետո նրանք վերադառնում են հայրական տուն: Ստամբուլում ապրելիս նրանց հաջողվել էր թուրքական արքունիքին համոզել և hետ ստանալ այդ տունը: Այժմ ամեն գարուն նրանք վերադառնում են Սասունի իրենց տուն և մշակում հարազատ հողը: «Ինչ էլ պատահի, մենք չենք լքի մեր երկիրը...», - շարունակում են ասել, չնայած խաղաղ ապրել չի հաջողվում, և անդադար պայքարի ընթացքում ընտանիքի որոշ անդամներ են սպանվում:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ ` Արմեն Խաչատրյան
 

«Ամեն ինչ վաճառքի» 

Տղամարդը վաճառում է իր ամբողջ ունեցվածքը: Մի երիտասարդ կին գալիս է գնումներ անելու, բայց մենակ է և պետք է ստանա ամուսնու թույլտվությունը: Վերջինիս սպասելու ընթացքում այս երկուսի միջև ընկերական հարաբերություն է առաջանում: Կինն անհանգստանում է, թե ամուսինն ինչպես կարձագանքի դրան:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Ֆարհադ Ղոլամի: Նկարահանվել են` Սադեղ Մալեք, Թարա Յունեսթաբարդ:

«Կորա Բելուգա»

Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Էնրիկի դե Տոմաս, նկարահանվել են` Միգել Էրմոսո, Դիանա Լասարո,  Ֆրանսիսկա Ռոդենաս, Վիրխինիա Ռիեսու, Չեֆրա Կաստիլյա:
 

«Ցյուրիխ» 

Հուսահատորեն ջանալով հաղթահարել անցյալը` Նինան թափառում է Եվրոպայի մայրուղիներով: Նա հանդիպում է բեռնատարի գերմանացի վարորդ Մաթիասին և ընկերակցում նրան: Նինան չի ծավալվում իր մասին պատմելիս, բայց շուտով պարզ է դառնում, որ նա բեռնատարից բեռնատար է մղվում այն ցավի հետևանքով, որ պատճառել է նրան իր հետ պատահած դավաճանությունը:

 

Ռեժիսոր` Սաշա Պոլաք, սցենարի հեղինակներ` Սաշա Պոլաք, Հելանա վան Մյոլեն, նկարահանվել են` Գերսաք, Գարի Աթսմա, Մարթեյն Լաքեմեյեր:


«Ձկան պոչ»
 

Գլոբալ արդյունաբերական ձկնաբուծությունը զգալի խնդիրներ է հարուցել Ազորյան կղզիների Ռաբու դի Պեյշե գյուղում, որտեղ փոքրածավալ ձկնորսությունը վաղուց ի վեր ապրուստի միջոց է: Այս իրավիճակում է հայտնվել ձկնորս Պեդրուն՝ մի երիտասարդ նավապետ, որը, ծովային գործից անպակաս վտանգները չհաշված, ճգնաժամ է ապրում մասնագիտական առումով: 1999-2001 թթ. նկարահանված ֆիլմը ամբողջ տարի հետևում է Պեդրուին և նրա անձնակազմին` արձանագրելով անկախ մնալու նրանց որոշման տարեգրությունը:

Ռեժիսոր  և սցենարի հեղինակ` Ժոակին Պինտու, Նունու Լեոնել, նկարահանվել են` Պեդրու Մոնիշը և Ռաբու դի Պեյշեի ձկնորսները:

 

«Անջատիչը»
 

Բուլղարիայում`  ծնողների բացակայությամբ ապրող տղայի  ու պապի`  հաշտ ու համերաշխ  հունիսյան կյանքի մասին է, երբ միասին ճաշ են եփում  ուզած ժամանակ: «Ես ընկերուհի չունեի, ոչ էլ աշխատանք կամ ուսում և ըստ սովորության՝ շատ էի կարագ ուտում: Կարդում էի Ավդուսինի «Հնագիտության հիմունքները», բանաստեղծություններ արտագրում ինքնաշեն նոթբուքից: Դա լավագույն հունիսն էր իմ կյանքում»,-ասում է ֆիլմի հերոսը:
Ռեժիսոր Սերգեյ Դախին, սցենարի Մաքսիմ Կուրոչկին, նկարահանվել են` Սաշա Պետրով, Վլադաս Բագդոնաս, Կիրիլ Պիրոգով:

 

«Ընտանեկան ալբոմ»
 

Բյուրակն Անդրեասյանը գրեթե 80 տարի ապրում է իր ծնողների գնդակահարության հիշողություններով: Նա 10 տարեկան էր, երբ ստալինյան բռնաճնշումների ժամանակ մորը ձերբակալեցին իր աչքի առաջ, իսկ դրանից 10 տարի առաջ արդեն գնդակահարել էին հորը: Նրա ամուսնու՝ Ռաֆայել Իշխանյանի հայրը նույնպես սպանվել էր բռնաճնշումների հետևանքով: Նրանց թոռը Թբիլիսիում հայտնաբերում է իր մեծ պապերի արխիվներն ու Բյուրակնի հետ շրջում՝ բացահայտելու իր նախնիների հետևում կանգնած պատմությունը:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Հովհաննես Իշխանյան, նկարահանվել են Բյուրակն Անդրասյանը, Վահան Իշխանյանը, Ռաֆիկ Պապոյանը, Ալլա Կիրակոսյանը, Ալյոնա Թումանյանը, Դավիթ Ջիշկարիանին:

 

«Գետը կարմրել էր»

Երեսուն ականատեսների վկայությունների միջոցով ֆիլմը պատկերում է 1915-ին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը վերապրածների որոնումը: Քննարկվում են Ցեղասպանության պատճառները հայոց և թուրքական պատմությունների համատեքստում: Մեծ տեղ է հատկացված հայերի տեղահանման հրամաններին, ամերիկացի միսիոներների և հյուպատոսների հաղորդումներին, որբ երեխաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքին ու նրանց աքսորին դեպի անապատ, բռնի դավանափոխությանը, ինքնության կորստին և գաղտնի հեռագրերին:

Ֆիլմը հանդիսատեսին տանում է լեգենդար Եփրատ գետի լեռնային ջրերից մինչև Սիրիայի տոթակեզ անապատներ` մեկ ու կես միլիոն բնաջնջված հայերի վերջին օթևանը: Աշխարհագրական առումով կինոնկարն սկսվում է Հին Հայաստանի լեռնաշխարհից, որտեղ ենթադրաբար Եդեմի այգին էր` Արարատ լեռան մոտակայքում: Այս ճանապարհի մյուս հանգրվաններն են Հալեպը` Հյուսիսային Սիրիայում, Եփրատի միջնամասի երկայնքով տեղավորված համակենտրոնացման ճամբարների վերահսկիչ կենտրոնը: Ֆիլմն ավարտվում է Դեյր Զոր անապատում, որտեղ տեղի է ունեցել փախստական երեխաների ամենամեծ զանգվածային ջարդն ու հրկիզումը անձավներում: Որոնումն ավարտվում է պատմական Հայաստանից երեք արաբացած փրկվածների հայտնաբերմամբ:

Մրցանակներ՝ լավագույն միջազգային պատմական վավերագրություն, Նյու Յորքի Կինոյի և տեսաֆիլմերի ՄՓ, ԱՄՆ, 2009, «Արծաթե էկրան» մրցանակ, ԱՄՆ-ի Կինոյի և տեսաֆիլմերի ՄՓ, 2009

Ռեժիսոր և սցենարի հեղինակ` Մայքալ Հակոբյան,

 

«Անհետացած պատկերը»

Ռիթհի Պանը գործի է դնում տիկնիկներ, արխիվային տեսանյութեր և իր պատումը 1975-79 թվականներին Կամբոջայում Կարմիր կհմերների կատարած վայրագությունների պատկերը վերստեղծելու համար:

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ռիթհի Պան, նկարահանվել է Ռանդալ Դուկը,

 

«Գաղթից գաղթ»
 

Վավերագրական ֆիլմը ներկայացնում է իրանահայ  անվանի բանաստեղծ և թարգմանիչ Ազատ Մաթյանի կյանքն ու գործը և այդ առիթով պատմում նաև իրանահայության պատմության որոշ դրվագների, ինչպես նաև իրանահայության՝ Միացյալ Նահանգներ արտագաղթելու մասին:

Ռեժիսոր և սցենարիստ` Ռոբերտ Սաֆարյան, նկարահանվել է Ազատ Մաթյանը:

 

«Ավդոյի մեքենան»
 

Խորհրդային կարգերի հաստատման տարիներին հին Երևանի առաջին ավտովարորդի ու կառապանների միջև հակասության մասին է։

Ռեժիսոր` Դմիտրի Կեսայանց, սցենարի հեղինակներ` Դմիտրի Կեսայանց , Վալտեր Արամյան,

Նկարահանվել են` Իվան Գրիկուրով, Ս. Մխիթարյան, Մուրադ Կոստանյան, Գևորգ Ոսկանյան, Ժիրայր Պետրոսյան, Արմեն Խոստիկյան:

 

«Տերտերին ուխտը»
 

Որսորդին իր գյուղում քահանա են կարգում: Նա խոստանում է այլևս որս չանել: Չնայած խոստումը դրժելուն, նրան թույլ են տալիս մնալ եկեղեցում:

Ռեժիսոր` Հենրիկ Մարգարյան, սցենարի հեղինակներ` Լևոն Ղարագյոզյան, Լևոն Բաշալյանի համանուն պատմվածքի հիման վրա:

Նկարահանվել են` Գուժ Մանուկյան, Աշոտ Քաջվորյան, Սոս Սարգսյան, Ակակի Կվանտալիանի, Վերջալույս Միրիջանյան, Արմեն Խոստիկյան:

Ներկայացվում են մի շարք այլ ֆիլմեր ևս:

20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԵրկար ժամանակ ջուր չի լինի Թոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված