Մեղավորներին պատժելու գործընթացը մեկնարկել է
BlogԱրման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ինչպես հիշում ենք հունիսի 23-ին ոստիկանությունն իրականացրեց հատուկ գործողություններ Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում:
Սակայն բազամթիվ ցուցարարների պնդմամբ և տեսախցիկների ֆիքսած դրվագներից պարզ երևում էր, որ այդ օրը ոստիկանական անձնակազմից եղել էին մարդիկ, ովքեր անցել էին թույլատրելիի սահմանը և վնասներ էին հասցրել ինչպես քաղաքացիներին, այնպես էլ լրագրողներին:
Այս խնդիրը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, իսկ ցուցարարները հայտարարեցին, որ իրենց պահաջներից մեկն է պատժել չափն անցած ոստիկաններին:
Բնականաբար այս ամենը չէր վրիպել նաև ոստիկանության աչքից, և հենց նույն օրը ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն:
Արդեն այսօր ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության 1 ծառայողի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով, 1 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 7 ծառայողի՝ «խիստ նկատողություն» 7 ծառայողական քննությունը դեռ շարունակում է: