Պաշտոնանկություն` վարչապետի որոշմամբ
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Համլետ Հակոբյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կաքում:
Վարչապետի որոշման մեջ, ասվում է.
"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Համլետ Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն"։