Գերման Ստերլիգովը մտադիր է էկոլոգիապես մաքուր սննդի արտադրություն հիմնել Արցախում
Ուշադրության կենտրոնումՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախում հաստատված ռուս հայտնի գործարար և մեծահարուստ Գերման Ստելիգովը մտադիր է էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրություն հիմնել:
Այդ մասին այսօր Շուշիում կայացած մամլո ասուլիս ժամանակ հայտարարել է Գ. Ստերլիգովը` հավելելով որ նպատակ ունի արտադրանքն արտահանել ռուսական շուկա `«Էկոլոգիապես մաքուր սնունդ Ստերլիգովից. Ղարաբաղից» պիտակով:
Այդ շրջանակներում, Ստերլիգովի կարծիքով անհրաժեշտ է ստեղծել Ղարաբաղա-ռուսական առևտրի տուն, որի միջոցով էլ առանց քիմիական հավելումների սննդամթերքն Արցախից կարտահանվի ռուսական շուկա։
«Արցախը էկոլոգիապես մաքուր ու էժան սննդամթերքի արտադրության հիանալի վայր է: Եթե Ռուսաստանում փորձեն այստեղ արտադրվող սննդամթերքը, ապա բոլորովին կհրաժարվեն քիմական հավելումներով այնտեղ վաճառվող սննդից»,- մանրամասնել է Ստերլիգովը: