Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ


«Ընտանիքը լոտոյի պես բան է, իմ բախտն էլ շահելու հարցում չի բերում». Սարգիս Հակոբյան

Լlife.panorama.am-ը գրում է . 

Շատերը, երբ էկրաններին առաջին անգամ տեսան Սարգիս Հակոբյանին, մտածեցին՝ նորեկ է, քանզի դաշտում չէին հանդիպել: Սակայն Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը ոչ միայն հարուստ դերասանական փորձ ունի, այլև մասնագիտական կրթություն: Էկրաններից լուրջ ու գաղտնապահ թվացող Սարգիսը կյանքում անկեղծ է ու տաքարյուն: Իր ստեղծագործական, ընտանեկան և անձնական հարցերի շուրջ զրույցը, կարծում եմ, նրա մասին շատ բան «կպատմի»:

-Եթե չեմ սխալվում, Ձեզ առաջին անգամ հանդիպել ենք «Որոգայթ» հեռուստասերիալում Կաշի կերպարում: Ինչպե՞ս այնտեղ հայտնվեցիք:

-Մինչ այդ ապրում ու աշխատում էի Իտալիայում: Ստացվեց այնպես, որ վերադարձա: Այն ժամանակ կարծեմ սերիալներ չկային, «Որոգայթ»-ն ու «Վերվարածներ»-ն էին: Գնացի «Շանթ» հեռուստաընկերություն, հանդիպեցի ռեժիսոր Ռոման Մուշեղյանին: Ես այս ոլորտում նոր չեմ, 30 տարի պարող եմ եղել: 2000-2001 թվականներին իմ պարային զույգի հետ հեռուստատեսությամբ «Մուտք 21-րդ դար» փառատոնն էինք վարում: Ռոմանն ինձ առաջարկեց «Կաշի» կերպարը: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց:

-Իսկ Իտալիայում ինչո՞վ էիք զբաղվում:

-Այնտեղ հրավերով ենք գնացել: Որպես պարող հրավիրեցին, մոտ 5 տարի ապրեցի ու աշխատեցի Իտալիայում:

-Շատերը, երբ կարողանում են հաջողությունների հասնել դրսում, այլևս մնալու նպատակով Հայաստան չեն վերադառնում: Ձեզ ի՞նչը վերադարձրեց:

-Պարզապես ծնողներիս միայնակ թողնել չէի կարող, այդ պատճառով վերադարձա:

-Այժմ որպես պարուսույց, Ձեր գործունեությունը շարունակո՞ւմ եք:

-Բնականաբար, Կենտրոն համայնքին պատկանող պարի ստուդիայում եմ աշխատում: Մեր ստուդիայի տնօրենը ստեղծել է պոեզիայի թատրոն: Թատրոնի պարային բեմադրությունները ինքս եմ անում: Դեկտեմբերի 10-ին և 12-ին Օպերայի և բալետի թատրոնում «Թմբկաբերդի առումը» բեմադրությունն ենք ներկայացնելու, որը բաղկացած է և խոսքից, և պարային կատարումներից: Մենք դասական ստեղծագործությունները մյուսների պես չենք աղավաղում: Համեցեք ու համոզվեք:

-Սարգիս, որքան էլ արվեստի աշխարհում եք, դերասան լինելը բավական բարդ գործ է: Ունե՞ք դերասանական կրթություն, որ կարողանում եք Ձեզ դրսևորել և տեսախցիկի առջև, և՛, նույնիսկ, թատրոնի բեմում: Եթե չեմ սխալվում, ներկայացումներում ևս ընդգրկվում եք չէ՞:

-Ներկայացումներում շատ անգամներ եմ հանդես եկել, Իտալիայում նույնպես: Մինչև Իտալիա մեկնելս էլ այստեղ խաղացել եմ: Բողոքներ չեմ լսել ո՛չ հանդիսատեսից, ո՛չ էլ ռեժիսորներից (ժպտում է): Իտալիայում սովորել եմ դերասանական ստուդիայում: Այնտեղ թատերական ինստիտուտ հասկացողություն գոյություն չունի, այդ պատճառով ստուդիայում սովորեցի:

-Ձեզ հետագայում ավելի շատ պարի՞, թե՞ կինո ոլորտում եք տեսնում:

-Անկեղծ ասած՝ ինձ ընդհանրապես Հայաստանից դուրս եմ տեսնում: Մասնագիտական ասպարեզը փոխելու նպատակ չունեմ, կփորձեմ երկու մասնագիտություններս էլ օգտագործել՝ հետաքրքիր բեմադրություններով: Ճիշտ է, երբ նոր ես ինչ-որ տեղում լինում, դժվար է ոտքի կանգնել: Անգամ, եթե սկզբնական շրջանում ստիպված լինեմ այլ գործ անել, միևնույն է, չեմ հեռանա իմ գործունեությունից:   

-Նորից Իտալիա՞ եք ուզում գնալ:

-Միգուցե, չգիտեմ: Մի երկիր, որտեղ հնարավոր է «մարդավարի» ապրել:

-Բայց դուք Հայաստանում ունեք ճանաչում, զբաղվածություն: Ձե՞զ ինչն է անհանգստացնում:

-Ես խառնվածքով մի քիչ տարբեր եմ. ինձ այլևս ոչինչ չի կարող պահել այնտեղ, որտեղ ամեն վայրկյան առանց պատժվելու կարող են ստորացնել, նսեմացնել մի ամբողջ ժողովրդի: Իհարկե, այնպես չի, որ այդ ստորացնողներն առանց պատիժ են մնալու, բոլորի ժամանակն էլ մի օր գալու է: Բայց ես նման բաների մեջ չեմ ուզում ո՛չ «խցկվել», ո՛չ ապրել: Ես հիմա «պարտադրված» եմ ծնողներիս համար այստեղ գտնվել: Իմ հանդիսատեսին շատ եմ սիրում: Գոհ ու շնորհակալ եմ նրանից: Երևի, միակ բանը, որ այստեղ իմ կյանքը թեթևացնում է, հանդիսատեսի սերն է: Բայց դա քիչ է ապրելու համար:

-Դուք բավական բարձր վարկանիշով սերիալներում եք միշտ հանդես գալիս: Հետաքրքիր է, սերիալը, բացի ճանաչումից, ուրիշ ի՞նչ տվեց կամ «գողացավ» ձեզանից:

-Գիտեք, որքան էլ քննադատեն, սերիալն ինձանից ոչինչ չի գողացել: Ավելի շատ վարպետություն է ավելացրել: Ճիշտ է, երբեմն սերիալների ձգձգվելը մի քիչ «բթացնում» է: Ըստ իս՝ յուրաքանչյուր դերասան, լինի միջակ, թե տաղանդավոր, եթե ժամանակ է ունենում, կարողանում է կերպար ստեղծել: Բայց շատ բարդ ու պատասխանատու է, երբ կերպար ես ստեղծում «ոտքի վրա» ու այն ընդունվում է: Սերիալը դերասանին շատ է «սրում»: Ամեն դերասան չի կարող այնտեղ հանդես գալ, որովհետև «շատ արագ է քայլում», միանգամից պետք է կողմնորոշվես՝ կերպարդ ինչպես փոխել: Սերիալն արագություն ու շարժ ունի: Դա ինձ դուր է գալիս:

-Դերասանի աշխատավարձը բավարարո՞ւմ է հոգսերը հոգալու, ապրելու համար:

-Եթե միայն թատրոնի հույսին մնաս, ապրել չես կարող: Սերիալում գոնե այնպիսի գումարներ են շրջանառվում, որոնցով կարող ես «քեզ մարդ զգալ»: Սերիալն այնքան էլ վատ բան չի: Չգիտեմ, գուցե որակի անկումից է, որ մարդիկ հաճախ քննադատում են: Շատ ժամանակ գումար տնտեսելու համար փողոցից են «դերասաններ» բերում, բայց…Իրականում սերիալը արտացոլում է մեր այսօրվա կյանքը: Պետք չէ փախչել ճշմարտությունից: Ես շատ երախտապարտ և շնորհակալ եմ մեր հայ հանդիսատեսին ու հեռուստադիտողին: Երբ քեզանից որևէ բան ես ներկայացնում, մարդիկ գնահատում են: Դա վերաբերմունքից զգացվում է: Նա, ով ասում է, թե հանդիսատեսը չի գնահատում, պետք է խնդրեմ, որ սխալն իր մեջ փնտրի: Ժողովուրդը երբեք չի սխալվում:

-Սարգիս, որքանով որ հետևել եմ, բոլոր սերիալներում Ձեր կերպարներն էմոցիոնալ են: Դա Ձեր բնո՞ւյթն է, որը փոխանցում եք կերպարին:

-Ես էլ եմ կարծում, որ իմ բնույթից է այդպես (ծիծաղում է): Իսկապես, էմոցիոնալ խառնվածք ունեմ, չեմ կարող իսպառ «ոչնչացնել» իմ մեջ: Մեծամասամբ, ոչ թե ես եմ կերպարն ինձ վրա «հագցնում», այլ ինքս եմ մտնում այդ կերպարի մեջ, աճում եմ դեպի կերպարը:

-Էմոցիոնալ լինելը իրական կյանքում չի՞ խանգարում, նույնիսկ վտանգավոր չի՞ դառնում:

-Ընդհանրապես, կյանքում էմոցիային տրվելը վտանգավոր է: Կարող է պահի տակ այնպիսի քայլ անես, որի համար ողջ կյանքում կզղջաս: Ինձ հետ նման բան պատահել է…Բայց ոչինչ չես կարող անել, եթե դա քո խառնվածքն է: Ես ձևը կարծեք թե գտել եմ: Եթե տեսնում եմ գիտակցությունս հետ է մղվել և հույզերս են խոսում, լռում եմ, խուսափում, մինչև հանգստանամ ու լուրջ դատեմ: Այնպես չի, իհարկե, որ շատ փոքր բաներից բռնկվում եմ, բայց,ամեն դեպքում, փորձում եմ պայքարել դրա դեմ:

-Ամուսնացա՞ծ եք, ընտանիք, բալիկներ ունե՞ք:

-Ինձ մոտ կյանքի այդ փուլը մի քիչ խառն է, չի ստացվել: Բալիկներ ունեմ՝ տղա և աղջիկ, բայց ընտանիք չունեմ: Տղաս փոքր է, աղջիկս՝ ուսանողուհի դառնալու շեմին:

-Փաստորեն, ինչպես սերիալում բարդություններ ունեք անձնական կյանքում, այնպես էլ իրականության մեջ, այո՞:

-Դե, այսօրվա լեզվով ասած՝ սերիալն «օնլայն» տարբերակով է գնում: Չգիտեմ, ինչպես է ստացվում, որ այն ամենը, ինն իմ կյանքում լինում է, դերերիս միջոցով վերարտադրվում է (ծիծաղում է):

-Իսկ մտածո՞ւմ եք նոր ընտանիք կազմելու մասին:

-Ոչ, չեմ ուզում, արդեն բավական է:

-Ինչո՞ւ:

-Պետք չէ, որ մարդը կյանքում մի քանի անգամ սխալվի:

-Կարծում եմ, «տաք» եք մտածում: Մենակությունը կվախեցնի Ձեզ:

-Ճիշտն ասած՝ ես մենակությունից չեմ վախենում, իմ ողջ կյանքում «պարտադրված» մենակության մեջ եմ եղել: Ես ինձ այսպես արդեն լավ եմ զգում: Գուցե դա տարօրինակ թվա, բայց այդպես է:

-Երևի Ձեր որոշումն ու ապրելակերպն ավելի շատ ծնողներին է անհանգստացնում:

-Երևի… իրենք արդեն մեծ են, վատառողջ, և ես ավելի շատ իրենցով եմ զբաղված, ուրիշ այլ բաների մասին չեմ մտածում:

-Ընտանիքի միա՞կ զավակն եք:

-Այո: Եթե քույր կամ եղբայր ունենայի, իմ աշխատասիրությամբ Իտալիայում այնպիսի բարձունքների կհասնեի, որ Հայաստանում կհպարտանային իրենց հայրենակցով: Մեծ հնարավորություններ ու նախադրյալներ ունեի: Իտալացի հանդիսատեսին գրավելը շատ դժվար է, բայց ինձ մոտ ստացվում էր:

-Ո՞րն է պատճառը, որ մարդիկ, ամուսինները բաժանությունների շեմին են հասնում:

-Գիտեք, ես մի քիչ վատ բնավորություն ունեմ: Միշտ, ցանկացած անհաջողության մեջ, չստացված բաներում՝ լինի գործնական, թե անձնական, առաջին հերթին ինձ եմ մեղավոր համարում: Օրինակ, մի քանի օր առաջ աշակերտներս Ֆիլհարմոնիայի կազմակերպած պետական մրցույթի էին մասնակցում, երկրորդ տեղ գրավեցին: Ես մինչև հիմա մտածում եմ՝ որտեղ էր սխալը, ինչո՞ւ երկրորդ տեղ: Ես գտնում եմ, որ կյանքում ինչ-որ արժեք պարտադրելու և ստեղծելու համար լավը լինելը քիչ է, պետք է այնքան լավը լինես, որ դիմացինդ, անգամ չուզելով, ստիպված գնահատի: Ես շատ եմ անցել նման բաների միջով: Շեղվեցի Ձեր հարցից. ընտանիքի չկայացման հարցում միշտ ինձ եմ մեղադրում: Մտածում եմ, այնքան էլ լավը չեմ եղել, գուցե սխալ եմ արել: Չգիտեմ, օբյեկտիվորեն դատել չեմ կարող: Երևի, ընտանիքը լոտոյի պես բան է, իմ բախտն էլ շահելու հարցում չի բերում:

-Հանրային ճանաչուն ունեցող մարդիկ, ովքեր նաև տեսանելի արտաքին ունեն, «Դոն Ժուան» են լինում տեսակով: Միգուցե դա՞ է խանգարել:

-Դե, այնպես չի, որ ես հրեշտակ եմ, բայց այնպես էլ չի, որ անուղղելի «բաբնիկ» եմ: Ճիշտ է, միշտ «հասել» եմ այն աղջիկներին, ովքեր ինձ դուր են եկել: Դրա համար չեմ խաբել կամ ինչ-որ վատ արարքներ գործել, ուղղակի կարողացել եմ գրավել: Կյանքում, եթե զգում եմ, որ դիմացինս ինձ հետ շփվել չի ցանկանում, ես դադարեցնում եմ նրա հետ ցանկացած շփում, հետ եմ քաշվում: Իմ զգացողությունը շատ ուժեղ է, զգում եմ: Ուղղակի սիրում ու գնահատում եմ գեղեցկությունը, պաշտում եմ գեղեցիկ սեռին: Բայց պատճառը դա չի եղել, որ ընտանիքս չի կայացել: Ես միշտ էլ առաջին հերթին կարևորել եմ իմ ընտանիքը: Նունիսկ, եթե «սխալ» արարքներ եմ գործել, ամեն ինչ արել եմ, որ «տեղ չհասնի»:

-Գիտեմ, որ հիմա էլ Ձեր սիրտը «դատարկ» չէ: Նա չի՞ խանդում դերասան ընտրյալին:

-Ես այդ պահերը հումորով անցկացնում եմ:

-Հաճախ ե՞ք սիրահարվում:

-Ոչ, կյանքում երկու անգամ եմ սիրահարվել: Առաջին անգամ սիրահարվել եմ իմ պարային զույգին, ում հետ Իտալիայում աշխատում էինք, երկրորդն էլ, կարծեք թե, հիմա (ծիծաղում է):

-Փաստորեն, հիմա սիրո լուրջ փուլ եք անցնում:

-Այո, «խելոք» եմ մնում, այլ աղջիկների ուշադրություն չեմ դարձնում (ծիծաղում է):

Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև
Ամենադիտված