Անցյալ տարի այս օրերին «Ղարաբաղը ծախում են» լոզունգներ անողները ներողություն խնդրելու կարիք չե՞ն զգում
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԵԱՏՄ անդամ Հայաստանից Քաշաթաղով, շատ սովորական ճանապարհով մտա ԼՂՀ: Մաքսային անցակետեր չտեսա և ընդհանրապես` ոչ մեկ չհրահանգեց մեքենան կանգնացնել ու փաստաթուղթ ստուգել, մեքենան զննել...
Ասածս ինչ է` անցած տարի նույն օրերին ով չալարեց, ինչքան կիսաքաղաքական, բայց "ընդդիմադիր-ամենափրկիչ" ու ակծիվիստական շրջանակ կար Նախագահին մեղադրում էր Հայաստանն ու Արցախը մասնատելու համար` "Ղարաբաղը ծախում են" զզվելի լոզունգներով...
Նույն մարդիկ ներողություն խնդրելու կարիք չեն զգում? Բա Ձեր պադոշ, բայց "խիստ համոզիչ" դեմքի արտահայտությամբ հայտարարություններին հիմա ոնց հավատաք այ օդեր?