Բարերար Լևոն Հայրապետյանի թագավորական նվերը՝ Արցախում հաստատված Գերման Ստերլիգովին
Ուշադրության կենտրոնումՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսկական արքայավայել նվեր է արել ռուսաստանաբնակ գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանը Ռուսաստանից Արցախ տեղափոխված հայտնի գործարար Գերման Ստերլիգովին:
replik.am-ի փոխանցմամբ՝ այժմ տնային կալանքի մեջ գտնվող հայտնի հայ բարերարը զտարյուն արցախյան ձիեր է նվիրել իրեն արդեն ղարաբաղցի ջրաղացպան համարվող ռուսաստանցի գործարարին:
Կենդանիները կօգնեն Ստերլիգովին կենցաղում: Հետաքրքիր է, որ ձիերից մեկը, օրինակ՝ բերվել է Մեծ Բրիտանիայից, մյուսը՝ Հոլանդիայից: Հայրապետյանի ներկայացուցչի խոսքերով, 8 ձիու արժեքը կարող է հասնել մինչև 1 միլիոն դոլարի: