«Ոչ թալանին» քաղաքացիական շարժումը հասավ այն առավելագույնին, ինչին կարող էր հասնել այսօրվա պայմաններում
Ուշադրության կենտրոնումՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ոչ թալանին» քաղաքացիական շարժումը հասավ այն առավելագույնին, ինչին կարող էր հասնել այսօրվա պայմաններում: Որքան էլ պահանջը ուղղված էր Բաղրամյան 26-ին, նրա թիրախն, այնուամնայնիվ, ռուսական պետական ընկերությունն էր: Եվ Սերժն էլ արեց կամ ավելի ճիշտ խոստացավ անել այն առավելագույնը, ինչ ինքը կարող էր անել ընդդեմ ռուսական ընկերության:
Եթե ՀԷՑ-ը լիներ հայկական` պետական կամ մասնավոր, ապա չեմ կասկածում, որ ամեն ինչ կավարտվեր հերթական «սիրուն չի» ձևակերպմամբ` ուղղված դրա տնօրենին/սեփականատիրոջը:
Ուրիշ հարց, որ եթե «ձեռքբերվածը» շարժման ակտիվ մասնակիցներին չի բավարարում, ապա նրանք ստիպված են որպես թիրախ ընտրել Սերժին և պահանջել նրա հրաժարականը` շարժումը քաղաքացիականից վերածելով քաղաքականի: Իսկ թե ինչ արդյունք են ունենում քաղաքական շարժումները Հայաստանում` հայտնի է արդեն շուրջ 20 տարի.