Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր


Առաջին սեռական հարաբերության տարիքը Հայաստանում նվազել է. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը և Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար,  հ.գ.թ., ԵՊԲՀ դոցենտ Սոնա Հարությունյանը խոսեցին հայ ընտանիքներում սեռական և հոգեբանական աններդաշնակության և սեռական և հոգեկան առողջության վրա ազդող պատճառների մասին:
 
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով պրակտիկան ցույց է տալիս, որ կոնսուլտացիայի ժամանակ զույգերը ներկայացնելով իրենց խնդիրը՝ ամեն մեկը յուրովի է մեկնաբանում. «Երբ փորձում ենք ամփոփել, իրականում հասկանում ենք, որ աններդաշնակությունը զույգի սեռական և հոգեբանական հայացքների տարաձայնությունն է, որը վերջերս ավելի հաճախ է հանդիպում, ընդ որում, պայմանավորված թե՛ հոգեբանական գործոններով, թե՛ սեռական գործոններով և երբեմն էլ՝ համակցված, որովհետև գաղտնիք չէ, որ շատ հաճախ մեկը բերում է մյուսի դրսևորմանը»:
 
Սեքսապաթոլոգը նաև նշեց, որ հաճախ են հանդիպում սեռական հայացքների տարաձայնությամբ պայմանավորված աններդաշնակ զույգերի, որոնք չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել՝ ելնելով իրենց սեռական ցանկությունների, սեռական պատկերացումների բախումներից. «Դա էլ իր պատճառաբանությունն ունի, որովհետև, ինքներդ գիտեք՝ տղաները միշտ ձգտում են ամուսնանալ, այսպես կոչված, անարատ աղջիկների հետ, Այդ «անարատությունն» իր հետևանքներն ունի. սեռական կյանքի փորձ չկա, տեղեկատվություն չկա: Փորձառու տղամարդն էլ, հանդիպելով նման տեսարանի, սկսում է ժամանակի ընթացքում ներկայացնել իր դժգոհությունը: Իհարկե, ոչ թե շտապում են մասնագետի մոտ, այլ ճանապարհը շեղում են, ընտրում են բավարարման այլ տեսակներ, որոնք էլ հետագայում դառնում են աններդաշնակության պատճառներ, որովհետև կինը մնում է անտեսված, ամուսինը չի ստանձնում ուսուցչի դերակատարությունը և ժամանակ առ ժամանակ կատարում է իր ամուսնական պարտականությունը, այդ ժամանակ առ ժամանակը հետո դառնում է շատ ուշ-ուշ՝ ամիսը մեկը, երկու ամիսը մեկ անգամ: Նման դեպքերում, սեռական աններդաշնակությունը շտկելի է, չասենք՝ բուժելի է, որովհետև դա հիվանդություն չէ, բայց նաև ունի իր պատճառները՝ կնոջ որոշակի պասիվությունը, կնոջ անհամաձայնությունն ինչ-որ կոնկրետ սեռական հարաբերությունների դրսևորման հարցում, և այլն: Նման դեպքերում բուժման աշխատանքը սկսվում է զույգի հետ: Հաճախ աշխատանքներում ընդգրկվում են հոգեբանները, քանի որ բացի դեղորայքային մոտեցումից, բացի թերապևտիկ աշխատանքներից պետք է նաև հոգեբանական կողմին ուշադրություն դարձնել:
Հոգեբան Սոնա Հարությունյանն իր հերթին ընդգծեց՝ հոգեբանական խնդիրները ազդում են սեռական առողջության վրա և հակառակը: «Անձի զարգացումը մարդու սեռականության զարգացմանը զուգընթաց է տեղի ունենում. Ներդաշնակություն տարբեր բաղադրիչների միաձուլումն է մեկ ամբողջի մեջ: Ամբողջականության ձևավորումն է, որ մարդուն տալիս է ներդաշնակության զգացում»: 
 
Հոգեբանի դիտարկմամբ՝ եթե անձն ինքն իր հետ ներդաշնակ չէ, նա չի կարող ներդաշնակ լինել հարաբերություններում. «երկու անձի ներդաշնակության հիմքում ընկած է սերը որպես ֆունդամենտ, քանի որ սերը մարդկային պահանջմունքներից է: Աններդաշանակությունն այս դեպքում կարող է ազդել առողջական ողջ համակարգի վրա»,- նշեց Սոնա Հարությունյանը:
 
Իսկ թե սեռական կյանքով զբաղվելու տարիքային շեմն ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանում, և արդյոք դեռևս պահպանվո՞ւմ է այն ավանդական մոտեցումը, որ աղջիկները մինչև ամուսնանալը սեռական կյանքով չեն ապրում՝ սեքսապաթոլոգն ասաց. «Մեր հետազոտությունները պարզել են, որ առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 15,5 տարեկան՝  նախկին 16,6-17-ի փոխարեն, իսկ աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝ նախկին 18,5-ի փոխարեն: Պատճառները տարբեր են, այսպես կոչված՝ ազատ, երբեմն՝ անառողջ ազատ վարքերը, ոչ ճիշտ տեղեկատվությունը ինֆորմացիայի առատությունը, որոշ դեպքերում՝ ԶԼՄ-ների դերը, անառողջ օրինակները, և այլն:
Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված