Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել Կեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Երբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Երբ կնշվի Զատիկը 2026 թվականին Գազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Երևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh


Այսօր մեր կինոն անկում է ապրում, ստեղծվում են ֆիլմեր, որոնք հատուկ ծրագրով են և ունեն մեկ նպատակ`բթացնել և փչացնել մարդուն

Blog

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Կինոն խմբագրում է պատմությունը: Հենց դրա համար էլ ունենք այն, ինչ այսօր ունենք... և գրեթե այսօր ոչինչ չունենք, իսկ մեր նախորդ դարի ֆիլմերով մենք պետք է հպարտանանք, որովհետև նոր բան կարծես կա, բայց չկա նրա էկրանավորված պատումի գաղափարը, որը գուցե արժեվորվեր այսօրվա մարդու կյանքում... Ոչ մի կապ արվեստի հետ... մենք մեր հնի վրա, նորը չկարողացանք ստեղծել, սա էլ է քաղաքականություն... Ասում են` Երևանը մեկ շաբաթով տեղափոխվել է, այսպես ասած, մշակույթի դաշտ, որտեղ երևանցիներն ապրում են կինոյով, մեր քաղաքն էլ դրսի-ներսի աչքերով վարդագույն է դարձել, վարդագույն վարդերի քաղաք... բայց մեր կինոյի մասին ոչ մի խոսք... հյուրերն էլ` հա մեր ցավի, ողբի ընկեր, հիշում են ու կիսում մեր տանջված լինելը... պահանջն էլ, ինչ-որ ձևականություն, բոլորի շուրթերին դաջված: Մենք էլ խղճարհարության մեր սովորությանը հավատարիմ մնալով` ոգևորության գիրկն ենք ընկնում ու արտահայտում խղճահարված լինելու մեր բարի կամքը...

Ասում են` «Ոսկե Ծիրան»-ը կարողացել է կինոն հասարակության գլխուղեղում տեղադրել ու ասել` աշխատացրու... Լավ է, եթե այդպես է, իհարկե... Մինչդեռ ես ուզում եմ խոսել այն մասին, թե մենք ինչ ենք կարողանում ստեղծել, դեռ փորձում ենք ոտք պարզել համաշխարհային բեմականացման-էկրանացման հետ... Լավ կլիներ` ֆիլմ դիտելու մշակույթը մեզ մոտ վերածնվեր, հետո նոր ֆիլմ-դիտում կազմակերպվեր... որովհետև ես հակված եմ ֆիլմ դիտմանը, քան անտեղի ցուցամոլությանը, որը ոչ միայն անտեղի է, այլ շա~տ փողերի հետ կապ ունի...

Ես տեսնում եմ, թե քանի հոգի մարդ է նստում դահլիճում ֆիլմ նայելու, ու եթե ֆիլմը չունի ասենք պրիմիտիվ, գռեհիկ-անվայելչություն, շոլուխչիություն, ուրեմն դահլիճը դատարկվում է... Մշակութային կյանքի մասին մեր պատկերացումներում գերիշխում են անհատների չար ու բարի կամքը, բնավորությունը, անձնական հակումները, և բոլոր իրադարձությունները հյուսվում են միայն անհատական գործոնի շուրջ: Անհատի դերը հասարակական կյանքում, իհարկե, պետք չէ թերագնահատել, բայց բուն հասարակական գործընթացները, որը կապվում է մշակույթի հետ սկսվում են միայն այնտեղ, ուր անհատական գործոնին ավելանում են նաև առարկայական օրինաչափություններն ու գործոնները: Մի քանիսի թեթև ձեռքով, ի դեպ պետական մակարդակով կինոյի հերն անիծեցին, թաղեցին կինոն, թատրոնը, օդը, գիծը... տարածությունն էլ, որ պետք է անմիջական շփման մեջ լիներ հանդիսատեսի և էկրանում ապրող նյութի հետ: Նյութը դարձավ միակողմանի, ու հանդիսատեսն էդպես էլ չհասկացավ արժեքային, խորքային շերտերը: Կա հրահանգ` ոչ մի արժեքավոր բան, մարտնչող տգիտությունը պետք է գա ու տեր դառնա: Եվ դարձավ... Դերասանը միշտ պիտի խաղա:

Տաղանդավոր դերասան այսօր քիչ ունենք, եղածներն էլ ապրելու համար զբաղված են մեյմուն-շոուների մեջ, որը դերասանին ոչ միայն շատ արագ սպառում է, այլ դերասանը դառնում է գռդոնչի` հարմարվելով այսօրվա մեյմունությանը... Ցավոք վերջին տարիներին շատ քիչ բան եմ տեսնում, որ համահունչ է իմ պատկերացրած արվեստին` կինո-թատրոն, որը իմն է,
ամբողջությամբ` բովանդակությամբ, ձևով, գաղափարով… Այսօր այնքան դեմքեր կան ասպարեզում, ովքեր որևէ կապ չունեն կինեմատոգրաֆի հետ… Այսօրվա կինոն, հենց նրանց ստեղծածն է, որը ոչ միայն մշակութային արժեքներին համազոր չէ, այլ ոչինչ չասող, անճաշակ, գռեհիկ, հանդիսատեսին դեպի դեգրադացում տանող... Այսօր մշակութային դաշտն այնքան է ցանցառոտվել, որ ուզում ես միջակության, բութ ու այլանդակ կերպարներին, նրանց ստեղծած մեյմունությունը, առանց սահմանների կինոն առնել ու բիրիքով լցնել աղբամանն ու յալա դեպի վարար ջրերը... Նայում ես մի փոքր դրվագ, ընդամենը մի քանի վայրկյան, լսում ես ֆիլմի երաժշտությունն ու հասկանում ես` «Քոնն է»… Այնքան մեռած է հումորը, որ ով ասես կատակերգու է իրեն հռչակում, սցենարիստն այնքան հեշտացրել է հանդիսատեսի գործը, սահմանների մեջ առել նրա երևակայությունը, որ հիսուն բառի շրջանակում ստեղծում է հռհռացնող երկխոսություն, մոտավորապես այս ձևաչափով` «Մամա ծամոն եմ ուզում, չեմ տա, չեմ տա, չեմ տա... Լավ էլի մամա, ծամոն եմ ուզում... չեմ, տա, չեմ տա, չեմ տա»: Այսօր մեր կինոն անկում է ապրում, ստեղծվում են ֆիլմեր, որոնք հատուկ ծրագրով են և ունեն մեկ նպատակ`բթացնել և փչացնել մարդուն:

Այս ճահճացած վիճակը դեռ այնքան երկար կյանք կունենա, մինչև կինոյի հետ անմիջական կապ ունեցող մարդիկ գործի անցնեն... Իսկ նրանք առայժմ լուսանցքից դուրս են, նրանց չի կարելի խառնվել կինոյի գործերին, իսկ սեփական միջոցներով կինոգործիչն ու կինոստեղծարար ուժը չի կարող ոչինչ անել: Պետական մակարդակով կինոյի, թատրոնի հերն անիծեցին, որովհետև ծրագիր կար` մարդուն կտրել արմատից, ավերակ դարձնել մարդու ճաշակը, հեռացնել նրան մշակույթից /կուլտուրայից/…
Մենք մշակույթ սիրող տեսակ ենք, մենք խանգարում ենք ոմանց շատ...

2025-ին Թուրքիայից քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելելՄեքսիկայում արթնացող հրաբուխը զարմացրել է գիտնականներինԱրտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայումՄի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՈրպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա ԱրաբյանըՎարչապետ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըԳերմանական շունը հայտնվել է Գինեսի գրքումՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր Միքայելյան«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետԻնչպես է ստեղծվել խորհրդային կինոյի «ոսկե» նմուշը21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներԽաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանՍաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում ենԵրևանի հազարավոր հասցեներում և Ջրվեժ գյուղում ջուր չի լինիԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՀայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանՄեկնարկել են «Նոր տարվա կինո» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները (ՖՈՏՈ)ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՁյուն, ձնախառն անձրև և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՈվքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՄրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումըՁյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժելՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայում ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըԿեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԵրբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Թարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ կնշվի Զատիկը 2026 թվականինԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԳազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանԵրևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը
Ամենադիտված