Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը


Դուխով մտեք այս ծրագրերի տակ՝ ինտենսիվ այգի ու կաթիլային համակարգ. Վարչապետը՝ ֆերմերներին

Հասարակություն

Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ֆերմեր լինելը դառնա ձեռնտու, եթե մենք ֆերմերությունը, կոոպերացիան չզարգացնենք՝ մեր գյուղատնտեսությունն ապագա չի ունենա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարությունում ֆերմերային տնտեսությունների մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիներն ու իրականացվող ծրագրերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեւակերպել է ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա արդյունավետ ու ժամանակակից: «Մեր բոլոր ծրագրերն ուղղված են կոոպերացիաների զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղտեխնիկայի խնդրի լուծմանը եւ ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ֆերմեր լինելը դառնա ձեռնտու, եթե մենք ֆերմերությունը, կոոպերացիան չզարգացնենք՝ մեր գյուղատնտեսությունն ապագա չի ունենա: Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ ամեն ինչ անել, ազդակներ հաղորդել, լծակներ կիրառել, որպեսզի ֆերմերությունը լինի ձեռնտու»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադարձ է կատարվել այգեգործության եւ անասնապահության զարգացմանը,  գյուղատնտեսության ապահովագրությանը, ցանցային համակարգերի ներդրմանը, հակակարկտային համակարգերի կիրառմանը, գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպմանը, հողագործությամբ զբաղվող գյուղացիների կենսթոշակային ստաժի խնդրին եւ այլն:

Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսության վաղվա օրը ապահովագրությունն է եւ գյուղնախարարությունը պատրաստվում է իրականացնել պիլոտային ծրագիր: Առաջիկայում ներկայացվելու է նաեւ բնական աղետներին հակազդելու համակարգային ծրագիրը:

Անդրադառնալով Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպմանը՝ վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ եւս իրականացվելու է պիլոտային ծրագիր: Կարեն Կարապետյանի խոսքով, ծրագիրը կնպաստի բարձրորակ ծառայությունների մատուցմանը, որակական եւ ինքնարժեքի տեսանկյունից մրցունակ գյուղմթերքի արտադրությանը, միեւնույն ժամանակ կապահովի հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի վերազինում, ինչպես նաեւ հնարավորություն կտա ֆերմերին խուսափել տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված ներդրումներից: Վարչապետը նշել է, որ կայանների գործունեությունը պետք է կառավարի մասնավորը եւ ավելացրել. «Մենք հաշվարկել ենք, թե ամբողջ երկիրը տեխնիկայով ծածկելու համար որքան ներդրում է պետք, որպեսզի ՀՀ կամայական կետում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդն օգտվի այս ծառայությունից: Այդ պարագայում ինքնարժեքը կնվազի, ու մեր հաշվարկով, այս բիզնեսը կլինի ծախսափակ: Ինչո՞ւ ենք ցանկանում այս ամենն անել, որպեսզի ոգեւորենք, ձեր մեջից դուրս գան այն մարդիկ, որոնք այս բիզնեսից հասկանում են, գաղափարը տան եւ ներգրավվեն ծրագրում: Մեզ պետք է, որպեսզի կայանների կառավարիչները լինեն ձեր մեջից, որովհետեւ պետությունը որպես կառավարիչ լավը չէ»:

Անդրադառնալով առանց մշակման մնացած հողատարածքներին, որոնց սեփականատերերը գտնվում են արտերկրում, վարչապետը հանձնարարել է ներկայացնել նախագիծ՝ խնդիրը լուծելու հստակ առաջարկություններով: «Մենք սեփականության իրավունքը մաքսիմալ պետք է հարգենք, բայց եթե սեփականատերն իր պարտավորությունները չի կատարում, ապա պետք է հստակ քայլեր իրականացնենք»:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը գույքագրել է յուրաքանչյուր ոլորտի հիվանդությունները, ընդգծել դրանց լուծման ուղղությունները եւ հավելել, որ բոլոր ոլորտներում եւ առաջին հերթին գյուղատնտեսությունում ունենք արդյունավետության պակաս: «Ես իրականում հավատում եմ եւ համոզված եմ, որ այն ուղղությունը, որը բռնել ենք՝ ճիշտ է, որ այսպես համառորեն գնանք՝ 10 տարի հետո գալու են մեր երկիր մեզնից գյուղատնտեսություն սովորեն: Այս ամենի կրողն ու ակտիվ մասնակիցը պետք է լինեք դուք: Ձեզնից ի՞նչ եմ ակնկալում, դուխով մտեք այս ծրագրերի տակ՝ ինտենսիվ այգի է, կաթիլային համակարգ է եւ այլն: Մենք պետք է համարձակորեն որակը փոխենք, մենք բացի ձեզնից ուրիշ համախոհներ չունենք»,- շեշտել է վարչապետը եւ հավելել, որ գյուղնախարարությունն այժմ իրականացնում է նաեւ գոտիավորում:

«Շատ կարեւոր է, որպեսզի հավատանք այն բանին, ինչ անելու ենք: 100 տոկոսով անելու ենք, ուղղակի հեռու մի գնացեք, մի մտեք ձեր տնտեսություններ ու ձեզնով սահմանափակվեք: Մեր թիմը տրամադրված է, բայց գաղափարների գեներացիան դուք պետք է անեք»,- ասել է վարչապետը:

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանում«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է
Ամենադիտված