Նախագահ Սարգսյանն ու Ջեյմս Ուորլիքը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը
ՔաղաքականությունՂարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ուրախություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ողջունելու առիթով: Վերջինս «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.
«Ես ուրախ էի ողջունելու Հայաստանի նախագահին իմ հայրենի քաղաք Վաշինգտոնում: Մենք կարողացանք այս երեկո խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումից»: