Նաիրիտի խնդիրը մոտենում է տրամաբանական ավարտին
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Արդեն տևական ժամանակ է, ինչ Նաիրիտում առկա խնդիրը լայնամաշտաբ քննարկումների ու բողոքի ցույցերի առիթ է դարձել:
Ինչպես գիտենք, վերը նշված խնդրի հանգուցալուծումը երևաց վերջերս, երբ հայտարարվեց, որ մինչև հուլիսի 15-ը պետք է վճարվի բոլոր աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը: Այսօր լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ Նաիրիտի աշխատակիցներից մեկը ասել, էր, որ նրանք հանդիպել են գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանի հետ: Տնօրենը հավաստիացրել է, որ վաղվանից սկսած նրանց պարտքերը սկսելու են վճարվել:
Ճիշտ է, նրանց աշխատավարձերի վճարումը խոստացված ժամանակահատվածից շեղվել է, բայց համաձայնենք, որ դրանց հաշվարկման գործընթացը շատ բարդ է ու ժամանակատար, քանի որ մեծ է թե աշխատողների թիվը, և թե աշխատավարձերի պարտքերի չափերը:
Ինչևէ, հուսանք, որ աշխատավարձերի վճարումը նշված ժամկետից շատ չի շեղվի և տարիներ շարունակ առկա խնդիրը շատ շուտով կլուծվի: