Պորոշենկոն աշխատանքից հեռացրել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին
ՔաղաքականությունTert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից հեռացրել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային, գրում է korrespondent.net-ը: Համապատասխան հրամանը տեղադրված է երկրի նախագահի կայքում:
«Ազատել Իվան Պետրովիչ Կուխտային Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում:
57-ամյա Կուխտան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից:
Հեռացման պատճառները չեն հաղորդվում:
Ի դեպ՝ նույն օրը Կիևը դադարեցրել է մեկ այլ դիվանագետի՝ Թուրքիայում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Լևենթ Այդինի լիազորությունները, ով սպորտային ասուլիսի ժամանակ հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարով մարզաշապիկով: