Գուցե ժամանակն է իրո՞ք մի քիչ անկախ լինելու...
BlogԿոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ՌԴ Սահմանադրական դատարանը որոշել է, որ ՌԴ-ն պարտավոր չէ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ավելի բարձր չէ, քան ՌԴ Սահմանադրությունը։
Դե ինչ, ըստ իս հիանալի որոշում՝ հարիր անկախ ու սուվերեն երկրին։ Ասեմ ավելին, իմ խորին համոզմամբ, մենք էլ պետք է հետևենք այս օրինակին ու գրողի ծոցն ուղարկեք ՄԻԵԴ-ն էլ, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան էլ, քանի որ դրանից խեր դեռ չենք տեսել, իսկ այ ինչքան աղանդավոր-մաղանդավոր, սուտի իրավապաշտպան ու տափաստանային արվամոլ կա՝ տեսել ա, և մենք ամեն տարի մեր բյուջեից տասնյակ հազարավոր եվրոների տուգանքներ ենք վճարում տարբեր անարժանների՝ հենց այս կառույցի որոշումներով։
Հասկանում եմ, որ գրածիցս որոշ լիբերալ-արևմտամետների մոտ կարող է կլիմաքս առաջանալ, բայց դե կներեք, դուք եք ամեն պատեհ ու անպատեհ առիթով հիշում, թե ինչքան կարևոր է լինել ազատ, անկախ ու ինքնիշխան, իսկ երբ ինչ-որ պղտոր միջազգային կառույց ավելի գերակա ուժ ունի, քան սեփական երկրիդ Սահմանադրությունը, ապա դա ամեն ինչ է, բացի անկախ ու սուվերեն երկիր լինելուց։ Ու միայն այս հարցի շուրջ չէ, որ պետք է մտածենք, էլի շատ միջազգային համաձայնագրեր կան, որով մենք բազմաթիվ պարտավորություններ ենք ստանձնել ու փոխարենը՝ վնասից բացի օգուտ չենք ստացել։ Գուցե ժամանակն է իրո՞ք մի քիչ անկախ լինելու, ու որ այդ անկախ լինելն արտահայտվի ոչ միայն ռսի սապոգը ֆեյսբուքում քրֆելով, այլև կոնկրետ ու օգտակար գործողություններով։