Ավտոբուսը գետն է ընկել, առնվազն 18 մարդ է մաhացել Սեւանում 20-ամյա պայմանագրային զինծառայողին սպшնել են աղջկա պատճառով. անչափահասներ են ձերբակալվել Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան Թրամփը դիտարկում է նպատակային հшրված Իրանին, որին կհաջորդի ավելի լшյնածավալ հшրձակում Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը Խոշոր հրդեհ՝ Մերձավանում գործող կահույքի արտադրամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ 103 տարեկանում կյանքից հեռացել է գնդապետ Պետրոս Պետրոսյանը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 23-ի համար Ահաբեկչություն․ կին ոստիկան է զոհվել, կա 15 վիրավոր Լա Լիգան կուսումնասիրի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Օսասունա»-«Ռեալ» հանդիպման տեսագրությունը


«Մեր արվեստագետներն ունեն իմաստնություն , թե որ ուժի հետ պետք է հույսեր կապեն»

Հասարակություն

Iravunk.com-ը գրում  է . 

Երեւանի փոխքաղաքապետ, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու ՀՀԿ թեկնածու ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, «Իրավունքի» հետ զրույցում ամփոփելով վերջին հինգ տարիները, վստահեցրեց, որ այսօր Երեւան քաղաքը շատ ոլորտներով է հարստացել, բայց նաեւ շեշտեց բազմաթիվ առկա բացեր, որոնք, ըստ զրուցակցի, ներդրումներ ու ժամանակ են պահանջում:

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԻ ՈՐԵՎԷ ՓՈՂՈՑՈՒՄ ԽՈՂՈՎԱԿ ՉԻ՞ ՊԱՅԹՈՒՄ»

- Անշուշտ, առկա են բազմաթիվ բացեր, որոնք ե՛ւ ժամանակ, ե՛ւ ահռելի ներդրումներ են պահանջում: Բայց միշտ չէ, որ Երեւան քաղաքի համայնքային բյուջեն ի զորու է վերջնակետի հասցնելու դրանք, որից կարող են գոհունակ լինել բոլորը: Հաճախ է հասարակության զգալի հատվածը այս կամ այն ոլորտից խնդիրներ մատնանշում, դժգոհում, իսկ եվրոպական կամ ամերիկյան որեւէ քաղաքի որեւէ փողոցում խողովակ չի՞ պայթում: Կամ երբ ձյուն է գալիս, Երեւան քաղաքից շատ ավելի վատ իրավիճակում չե՞ն հայտնվում, չէ՞ որ տեսանյութերով, լրագրերով ականատես ենք լինում պարալիզացված Նյու Յորքի, Բրյուսելի, Փարիզի պես քաղաքների երթեւեկի սահմանափակումներին, որոնք մեծ քաղաքների համար են: Իսկ Երեւանը մեր չափանիշների մեջ մեծ քաղաք է, որովհետեւ չի ուրվագծվել այսքան ժողովրդի համար` գրեթե միլիոն ու 200.000 հանրույթի համար, եւ շատ օրինաչափ է, որ մի շարք փողոցներ ավելի նեղլիկ են, քան ենթադրվում էր այսօրինակ բնակչության պարագայում: Բայց դրանից խուսափելու միջոցը քաղաքը նոր այլընտրանքային ճանապարհներով բեռնաթափման հնարավորությունն է, որին միտված` կրկին քայլեր ձեռնարկվեցին: Դրա վառ ապացույցը Իսակով-Լենինգրադյան պողոտան է, որը գեղեցիկ քայլ էր երեւանցիների համար: Եվս 4 նման հանգույց նախատեսված է, որոնք կիրականացվեն այս տարիների ընթացքում եւ թույլ կտան շրջանցելու  մայրաքաղաքը, հատկապես` մարզեր գնացող մեր քաղաքացիների համար:

«ԱՐՎԱԾՆ ԱՅՆՔԱՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է, ՈՐ ԹՎԱՐԿԵԼԸ ԳՈՒՑԵ ՄԻ ՔԻՉ ԱՆՏԵՂԻ Է»

-Մշակութային առումով ինչպե՞ս կամփոփեք արված ու չարված կարեւոր գործերը:

- Վերջին տարիներին Երեւան քաղաքում մշակույթի, կրթության եւ սպորտի բնագավառում ունեցել ենք զգալի ձեռքբերումներ, որոնք, իհարկե, դյուրամարս չէին` ջանք են պահանջել: Մշակույթի դաշտում կառանձնացնեի Երեւան քաղաքի թե՛ հյուրերի, թե՛ բնակիչների համար արդեն սիրելի դարձած ավանդական միջոցառումները` «Երեւանյան ամառի» շրջանակներում: Անշուշտ, ունեցել ենք նաեւ ոչ այդքան հաջող ծրագրեր, որոնք զտվել են, եւ հաջորդող տարում ունեցել ենք ավելի կոկիկ միջոցառումներ: Մեծ ձեռքբերում կարող եմ համարել Երեւանի քաղաքապետարանի 25 երաժշտական դպրոցների հիմնանորոգումները: Այս տարիների ընթացքում բոլորը հիմնանորոգված ու ջեռուցված են, վերջերս նույնիսկ անցել ենք երաժշտական գործիքների նվիրատվության: Սա առանձին ծրագիր է, թեպետ մշակութային կրթությունը, հեռանկարային է իր արդյունքով, բայց այսօր արդեն ունենք զգալի արդյունքներ, մեր երեխաների զգալի մասը դափնեկիրներ են ամենատարբեր միջազգային փառատոներում, որը պատիվ է բերում ե՛ւ Հայաստանի Հանրապետությանը, ե՛ւ հային: Մարզական ոլորտում նույնպես ունեցանք սպորտդպրոցների վերանորոգման եւ հիմնանորգման աշխատանքներ: Արվածն այնքան տեսանելի է, որ թվարկելը գուցե նույնիսկ մի քիչ անտեղի է, յուրաքանչյուր բնակիչ այս տարիների ընթացքում իր վրա զգաց արվածը` մեկն իր բակի մակարդակի մեջ, մյուսն իր երեխայի կրթության, մեկ ուրիշն ազատ ժամանցի տրամաբանությամբ` ավելի հարմարավետ փողոցների ու այգիների: Կարծում եմ` մեր հասարակությունը գնահատում է արված ներդրման ջանքը եւ գիտակցում: Երեւանը հանդիսանում է տարածաշրջանի այն մայրաքաղաքներից, որն ունի միջազգային մի շարք հեղինակավոր փառատոներ` թատերական, կինոարվեստի, դասական երաժշտության, եւ հաճախ հյուրընկալում ենք անվանի ստեղծագործողների, կատարողական արվեստի ներկայացուցիչների, որոնք երբեւէ տարածաշրջանի մեկ այլ քաղաքում չեն եղել, բայց հաճույքով են գալիս Երեւան, սիրում եւ գնահատում են մեր հանդիսականին` փոխադարձ վստահության, ջերմ մթնոլորտ է ստեղծված: Պետք է նշել, որ նրանցից շատերը առաջին այցից հետո ծրագրում են հաջորդողը:

«ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵՐ ԹԻՄԱԿԻՑԸ ԼԻՆԵԼ»

- Պարոն Սուքիասյան, որպես Երեւանի ավագանու թեկնածու ինչպե՞ս կորակեք Միքայել Պողոսյանի շուրջ ստեղծված աղմուկը, եւ ի վերջո, նա մնա՞ց ցուցակում, թե` հրաժարվեց, որեւէ հստակ պատասխան այդպես էլ չեղավ այդ մասին: 

- Նախ, կարծում եմ` թյուրըմբռնում էր տեղի ունեցել: Դա պայմանավորված էր նրանով, որ մարդը նոր էր Երեւան վերադարձել եւ ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո հարցերի տեղատարափին գուցե ոչ այնքան համազոր էր պահի տակ պատասխանել, որը շատ մարդկային էր, կարող է ցանկացածի մոտ լինել այդպիսի վերաբերմունք: Բայց Միքայել Պողոսյանը մեր թիմակիցն է, մեր գործընկերն է, շարունակում է իր տեղում լինել եւ մնալ ավագանու թեկնածուների ցուցակում: Հաշվի առնելով նրա կշիռը, նաեւ շփումները` այլ մշակութային գործիչների հետ, որոնք ընդգրկված չեն ավագանու ցանկում, կարծում եմ, մեր հետագա աշխատանքը լինելու է արդյունավետ: Նա հրաշալի տիրապետում է կինոարվեստին, թատերավեստին, երաժշտարվեստին: Կարծում եմ` իր կերպը ե՛ւ գործադիրի, ե՛ւ օրենսդիրի համագործակցության արդյունքում արդյունավետ կլինի:

ԹՈԽԱՏՅԱՆԻ ՈՒ ԴԵՄՈՅԱՆԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԼԻՆԵԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՄԲ

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ նախկին ցուցակից Հրանտ Թոխատյանն ու Հայկ Դեմոյանն այս անգամ չեն մասնակցում:

- Կարծում եմ` հարցն իրենց է պետք ուղղել: Անձնապես խիստ մտերիմ եմ  երկուսի հետ էլ: Մարդիկ ունեն երկրից տեւական բացակայելու խնդիր, Թոխատյանը` ֆիլմերի նկարահանումների մասով, Դեմոյանը` համապատասխան գիտական աշխատանքներ եւ ուսումնասիրություններ իրականցնելու արտերկրում: Ըստ էության երկուսի դեպքում էլ, այն պայմանավորված է մասնագիտական ծանրաբեռնվածությամբ, եւ այստեղ մեկը մյուսին չի մերժել: Ընդհակառակը` հրաշալի գործընկերներն են, որոնց հետ 5 տարի պարբերաբար շփումներ ենք ունեցել եւ գնահատում, կարեւորում եմ նրանց դերակատարումը` ավագանու գործունեության մեջ:

«ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ»

- Քաղաքապետի ու ավագանու պաշտոնների համար պայքարող մրցակից երկու ուժերի ցուցակներում կարծես մշակութային գործիչները բացակայում են, ուսումնասիրե՞լ եք նրանց ծրագրերը: 

- Քարոզարշավը նոր է սկսվել, դեռ տարածված չէ նրանց ծրագրերն ու տեսլականը, հետեւաբար օրինաչափ է, որ չեմ տիրապետում որեւէ ծրագրին, այդ թվում` եւ մշակութային իրենց հնարավոր պատկերացումներին: Հարգանքով եմ վերաբերվում մեր մրցակիցներին, շատերին անձնապես ճանաչում եմ: Բոլոր դեպքերում, նրանք քաղաքական ուժեր են եւ ինքնադրսեւորման ճանապարհն են համարում ավագանիում իրենց տեղն ու դիրքն ունենալը: Հավանաբար, հարցն իրենց է պետք ուղղել, թե ինչու հեղինակավոր մտավորականներ, արվեստագետներ առկա չեն իրենց ցանկում: Բայց դա ինձ շատ չի զարմացնում, կարծում եմ` մեր արվեստագետներն ունեն իմաստնություն եւ կարողանում են զանազանել, թե որ եւ ինչ փորձառություն ապրած ուժի հետ պետք է ընթանան եւ հույսեր կապեն:

«ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆԻ ՀԵՏ»

-Ստացվում է, որ Հանուն Երեւանի մշակութային կյանքի, ստեղծագործական աշխատանքը հետին պլա՞ն եք մղել:

- Այս դեպքում` այո, Հանուն Երեւանի միառժամանակ ստեղծագործականը կզիջի: Բայց չի նշանակում, որ իսպառ բացակայում եմ այդ ոլորտից, այն իմ հարազատ ոլորտն է, այնտեղ է իմ լիարժեք երամը, ու չեմ չեզոքացվել եւ ոչ մեկից: Այսօր էլ ակտիվ եմ հետեւում, նաեւ հնարավորության դեպքում մասնակցում ծրագրերին` իմ ընկերների նախաձեռնություններին: Անշուշտ ափսոսանք ունեմ, որ քիչ եմ կարողանում շփվել, շփումների զգալի հատվածը դարձել է գործնական, որոնք ինձ եւ իրենց համար մի քիչ օտարոտի են, բայց ովքեր իմ իսկական ընկերներն են, հրաշալի գիտակցում են եւ իմ կերպը: Երախտապարտ եմ ճակատագրին, որ ունեմ մշակույթի ոլորտի փայլուն ընկերներ, լայն շրջապատ, որոնք այսօր էլ շարունակում են նաեւ ինձ նշանակություն տալ: Բարեբախտաբար, երբեմն-երբեմն կարողանում եմ ինձ թույլ տալ այս կամ այն ստեղծագործական աշխատանքին լծվելու, որոնք հիմնականում լինում են պետական, կառավարական, երկրի համար հույժ կարեւոր նախաձեռնություններ, մասսայական հանդիսություններ, որոնք անշուշտ կրում են գաղափարաքարոզչական ինչ-ինչ հենք: Միշտ չէ, որ կարողանում եմ վարչարարությունը համատեղել ստեղծագործական աշխատանքի հետ, դյուրին չէ, բայց փորձում եմ ուժերիս ներածին չափով: 

ԱՐՄԱՏՆԵՐՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Է

- Պարոն Սուքիասյան, Հայոց ցեղասպանությունը առնչվում է յուրաքանչյուր հայի ճակատագրի հետ: Ձեր ընտանիքի հետ ի՞նչ աղերսներ ունի: 

- Հայոց ցեղասպանությունն իմ ընտանիքի հետ առնչվել է այնքանով, որ, այո, մենք Արեւմտյան Հայաստանից ենք` Ալաշկերտից եւ Մուշից: Իմ մի կողմը գաղթել է շատ ավելի շուտ` 1899 թվականին, իսկ մայրական կողմս` 1915-ին. գաղթել են սկզբում Վրաստանի Սիոն գյուղ, հետո` տեղակայվել Լոռի:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա. Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները. Արշակ ԿարապետյանԱվտոբուսը գետն է ընկել, առնվազն 18 մարդ է մաhացելՄասիսում բացվել է «ՀայաՔվեի» գրասենյակը Այն մասին, թե ինչ հիմնական առաքելությամբ ենք մենք մուտք գործում քաղաքականություն. Ավետիք ՉալաբյանՍեւանում 20-ամյա պայմանագրային զինծառայողին սպшնել են աղջկա պատճառով. անչափահասներ են ձերբակալվել20% էժան դեղորայքի մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԱռաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան Թրամփը դիտարկում է նպատակային հшրված Իրանին, որին կհաջորդի ավելի լшյնածավալ հшրձակում Թոշակների բարձրացումը ոչ թե տնտեսական անհնարինություն է, այլ քաղաքական կամքի բացակայություն. Հրայր ԿամենդատյանԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը Երբ ասվում է, թե թոշակ բարձրացնելու փող չկա, դա հակասում է իրողությանը. Հրայր ԿամենդատյանԴեղերի գնի հարցը քաղաքական օրակարգում․ Սամվել Կարապետյանի ծրագրի առանցքային խոստումները Ավստրիայից հնչած ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը և խորացող առճակատումը Խոշոր հրդեհ՝ Մերձավանում գործող կահույքի արտադրամասում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ 103 տարեկանում կյանքից հեռացել է գնդապետ Պետրոս Պետրոսյանը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 23-ի համար Ուղիղ եթերում մի քանի վայրկյան գեղեցկության ֆիլտրի անջատվելու հետևանքով բլոգերը կորցրել է 140 հազար հետևորդՃապոնիայում մերկ փառատոնին հրմշտոց է տեղի ունեցել․ կան վիրավորներԻսպանացի հաքերը մեկ ցենտ է վճարել շքեղ հյուրանոցներում գիշերակացի համարՍուրբ Սարգիս եկեղեցու դիմաց հայտնաբերվել է տղամարդու մարմինԶինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայրՀայտնի է մարտ ամսվա կենսաթոշակների վճարման օրըՌուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթները չեղարկվել ենԻսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում Գյումրիում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն ՄխիթարյանՀոլիվուդյան Top 5 ամենաթեժ սկանդալները, որոնք ցնցեցին աշխարհըՀայաստանը մրգի և բանջարեղենի պահածոների՝ Ռուսաստան մատակարարողների առաջին տասնյակում է46 տարում առաջին անգամ նվաճել են Օլիմպիական ոսկիՆախկին զինվորական դատախազը նախնական տվյալով ինքնասպանություն է գործել. մանրամասներԴերասան Լևոն Մկրտչյանը գումար և օգնություն է տրամադրել փոքրիկի վիրահատության համարՀաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինըՓետրվարի 26-ի ու երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ 103 տարեկանում մահացել է գնդապետ Պետրոս ՊետրոսյանըՀրդեհ Մերձավան գյուղում գտնվող արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկՀայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում. «Հերացի» կենտրոնՀայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն․ Նարեկ ԿարապետյանԻմ սրտի մի կտորը. Շուշաննա Թովմասյանի հուզիչ հրապարակումը դստեր հետԲացառիկ տեսանյութ․ Lada Priora-ն Աշտարակում բախվել է հենասյանը․ 26-ամյա վարորդը մահացել էԺողովուրդը խաղից դուրս է, ընտրությունը իմիտացիա․ ինչպես է վերարտադրվում իշխանությունը․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ֊ն տարածաշրջանում ահռելի քանակությամբ զենք է կուտակում. Արշակ ԿարապետյանNASA-ի համար դեպի Լուսին թռիչքն առաջնահերթություն էԲա չիմացաք․ ո՞վ է բերել Նիկոլին․ Արմեն ԱշոտյանՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները. կան վիրավորներՏղամարդը գողացել է շտապօգնության մեքենա, որի մեջ հիվանդ է եղելԱհաբեկչություն․ կին ոստիկան է զոհվել, կա 15 վիրավորԼա Լիգան կուսումնասիրի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Օսասունա»-«Ռեալ» հանդիպման տեսագրությունը Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ բերեց «Ինտեր»-ին
Ամենադիտված