Քայլի Ջեները նոր ընկեր ունի
Հեռուստաաստղ Քայլի Ջեներն ու ռեփեր Թայգան մոտավորապես մեկ ամիս առաջ են բաժանվել, սակայն Քայլին արդեն նոր ընտրյալ ունի։
Tatler-ը գրում է, որ 19-ամյա հեռուստաաստղը հանդիպում է երաժիշտ Թրևիս Սքոթի հետ։ Զույգին առաջին անգամ միասին են տեսել Coachella երաժշտական փառատոնի ժամանակ, նրանք զվարճանում ու պարում էին։ Իսկ վերջերս նրանց կրկին միասին են տեսել, այս անգամ Տեխասում, բասկետբոլի խաղի ժամանակ։
Քայլիի երկրպագուները նկատում են, որ Թրևիսը չափազանց նման է Թայգային։


